Վերջացավ մուտքի ճամբարը։ Այս չորս օրերի ընթացքում իմ մեջ բացահայտեցի նոր հետաքրքրություններ ու ծանոթացա շատ-շատ տարբերբերվող մարդկանց հետ։ Ասելը, որ անչափ տպավորված եմ այս չորս օրերից, շատ քիչ է։ Սիրեցի մեր դասերի յուրաքանչյուր պահը ու բոլոր-բոլոր ուսուցիչներին։ Զարմացրեց << Մխիթար Սեբաատացի>> կրթահամալիրի ուսման ծրագիրը ու մեծ ցանկություն առաջացրեց սովորել այդ տարբերվող ուսման մեթոդով։ Ճամփորդությունները, իմ երազանքներից մեկը՝ լինել իմ ընկերների և ուսուցիչ ընկերների հետ, տեսնել ու ծանոթանալ Հայաստանի հրաշք բնության հետ, գնալ այն մարդկանց հետ՝ ում հետ միասին կհաղթահարենք բոլոր զվարճալի և անակնկալ դժվարությունները։ Էլ ավելի հետաքրքրեց և ցանկություն առաջացրեց սովորել իմ համար նոր ու շատ սիրված առարկաները (պար, լեզուներ, սպորտ, արվեստ), որի հնարավորությունը չեմ ունեցել իմ դպրոցում։
Месяц: Июнь 2019
Այս օրվա մասին
Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն էր։ Այսօրվա մեր առաջին դասը անցկացրեց ընկեր Լիլիթը, ով մեզ սովորեցրեց ավելի հմուտ և ճիշտ աշխատել բլոգի և էլեկտրոնային փոստերի հետ։ Բլոգավարության դասից հետո մենք գնացինք մարմարյա սրահ՝ պարի դասընթացի։ Չնայած նրան, որ այսօր պարի մեր առաջին դասն էր, մենք շատ շուտ սովորեցինք քոչարի պարել։ Այս դասընթացը նույնպես բոլորիս դուր եկավ։ Այս երկու դասերից հետո մենք ունեցանք փոքրիկ ընդմիջում, որից հետո էլ եկանք քննարկման։ Մեզ ներկայացրեցին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահանալիրի ավագ դպրոցի բոլոր ձեռքբերումները, խնդիրները և հետագա պլանները։Մուտքի ճամբարի վերջին օրը անցավ էլ ավելի հետաքրքիր ու նոր ինֆորմացիաներով լի։
Մուտք կրթահամալիր
Երեկ մուտքի ճամբարի 2րդ օրն էր։ Ճամբարի մասնակիցները բաժանվեցին երկու խմբի և ծանոթացան դպրոցի ուսման ծրագրի տարբեր ոլորտներին։ Ես ընտրել էի լեզուների բաժինը։ Ծանոթացանք լեզվի ուսուցիչների հետ ու նրանց լսելով ընտրեցինք այն լեզուն՝ որը մեզ հետաքրքրեց։ Ես ընտրեցի թուրքերենի բաժինը։ Մեր ընտրությունը կատարելուց հետո սովորեցինք բարևել իրար և ներկայանալ տարբեր լեզուներով։ Դրանից հետո մեր ընտրած լեզուներով սովորեցինք մի քանի նախադասությունով ներկայացնել մեզ և տեսահոլովակ նկարեցինք, որտեղ՝ ամեն մեկս ներկայացնում էինք մեզ, մեր ընտրած օտար լեզով։ Ուսուցիչները շատ մատչելի էին բացատրում և շա~տ բարեհամբյուր էին։ Հետո սկսեցինք հասարակագիտության դասը։ Սովորեցինք մեր իրավունքները ու հասկացանք հասարակագիտություն առարկայի նպատակը։ Անչափ տպավորված եմ ամեն մի դասընթացից!
Իմ ընտրության մասին
- Ես Մերի Խաչիկյանն եմ, 13տարեկան: Ծնվել և ապրում եմ Երևանում: Հաճախում եմ կիթառի դասերի ՙՙՆոր դպրոցում՚՚, սիրում եմ սպորտը՝ հատկապես Ամերիկյան ֆուտբոլը և բասկետբոլը: Սիրում եմ լսել տարբեր ժանրերի երաժշտություն, փորձել ինձ տարբեր բնագավառներում: Սովորում եմ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, սակայն որոշեցի փոխել դպրոցս քանի որ, հասկացա, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսման ծրագիրը ավելի ժամանակակից և հարմար է ինձ համար: Նաև հասկացա, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեզ տրվում է ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն և շանս զբաղվելու ու ուսումնասիրելու այն առարկաները՝ որոնք մեզ իրոք դուր են գալիս: