Рубрика: Без рубрики

Առաջին անգամ հաղթահարեցի Արագածի բարձունքը

Անհամբեր սպասում էի այս օրվան, քանի որ այսպիսի տպավորիչ սեպտեմբերի մեկ երբեք չէի ունեցել: Եկավ այս օրը, և մենք խմբերով շարժվեցինք դեպի Արագած: Սկսեցինք բարձրանալ դեպի վեր, և ես հասկացա, որ Արագածը բարձրանալը ավելի բարդ է, քան ես պատկերացնում էի: Ճանապարհին ծանոթացա իմ նոր ընկերների հետ, զրուցեցինք քոլեջի սաների հետ: Դժվարությամբ, բայց հետաքրքրությամբ հաղթահարեցինք Արագածի որոշ մասը և ընդմիջեցինք: Խմբերի մի մասն այդքանով ավարտեց իր ճամփորդությունը և հետ վերադարձավ դեպի մեքենաները: Իսկ մենք մի քիչ հանգստանալուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի գագաթ: Ճանապարհը բավականին բարդ էր և ցուրտ, սակայն մենք նպատակ ունեինք: Եվ ահա, մենք հասանք Արագածի գագաթ: Քանի որ ես առաջին անգամ էի բարձրանում Արագած լեռը, ես մկրտվեցի: Դա շատ հետաքրքիր և անսպասելի անակնկալ էր ինձ և նոր սեբաստացիների համար: Վերևում շատ ցուրտ էր, այդ պատճարով մենք հնարավորինս շուտ շարժվեցինք դեպի ներքև: Հետադարձը ավելի վտանգավոր էր, սակայն մենք հաղթահարեցինք ևս մեկ դժվարություն, մեկս մյուսին օգնելով բարեհաջող հասանք մեզ ներքևում սպասող սեբաստացիներին: Ինձ շատ-շատ դուր եկավ մեր ճամփորդությունը դեպի Արագած, վստահ եմ, որ հաջորդ անգամ սիրով կմասնակցեմ յուրաքանչյուր ճամփորդության:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s