Рубрика: Անգլերեն

Adjective

Good — the best — Red is the best color

Nice — the nicest — She is the nicest student

Big — the biggest — Russia one of the biggest countries

Hot — the hottest — Today is the hottest day

Cold — the coldest — Yesterday was the coldest day of the week.

Small — the smallest — She is the smallest in our class

Crazy- the craziest — My friends are the craziest

Lazy — the laziest — I’m the laziest person ever

Kind — the kindest — My mom is the kindest person I know

Bad — the baddest — My friend thinks that winter is the baddest season of the year

Interesting — more interesting — the most interesting

wonderful — more wonderful — the most wonderful

colorful — more colorful — the most colorful

amazing — more amazing — the most amazing

boring — more boring — the most boring

positive — more positive — the most positive

negative — more negative — the most negative

prefect — more perfect — the most perfect

Рубрика: Պատմություն

Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները 23-27

Երվանդ 1- ին Սակավակյացի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Երվանդն ունեցել է 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։

Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա- Վանը։ 585- 550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։

Երվանդի որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ ,,Կյուրոպեդիա,, աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ գետերը:

ՀՀ տարածքում ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում: ՀՀ գետերը սնվում են հիմնականում ձնհալքի, անձրևային ու ստորերկրյա ջրերով: ՀՀ գետերը լեռնային են, սկիզբ են առնում լեռներից, ունեն զգալի թեքություն և հոսքի մեծ արագություն: Հանրապետության գետերը նավարկելի չեն, սակայն հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով: ՀՀ խոշոր գետերն են ՝ Արաքսը, Որոտանը, Մեծամորը, Հրազդանը, Արփան, Ախուրյանը:

Рубрика: Հայոց լեզու

Վարժություն

Տրված բարդ բառերում ընդգծել հոդակապով բարդությունները:

ստորակետ, ծովագնաց, տանտեր, գինեվաճառ, վաճառասեղան, ջրամբար, գետափ, կաթնասուն, վարդագույն, ջրավազան, կաթնաղբյուր, բազմաշերտ, տղամարդ, ասպազեն, վիրաբույժ, հացառատ, ծովանկար, հայազգի, մարդատյաց, քնաբեր, մկնդեղ, ծովահայաց, կնատյաց:

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, անբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպատճառ, բանվոր, ամպշող:

Գծերի ձոխարեն գրել Վ կամ Ֆ:
Սֆինքս, հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով:

Գծերի փոխարեն գրել Ժ կամ Շ:
Դժխեմ, դժնի, երաժիշտ, աժդահա, գժտվել, դժխո, դշխուհի, նշտար, նժդարենի, երաշտ, երաշտահավ, հուժկու, օժտվել, պատշգամբ:

Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վառվռուն, խրճիթ, ծարավ, բրոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գոռգոռալ, հոգեթրթիռ, ժխոռ, բարբառ, ահասարսուռ:

Рубрика: Գրականություն

Ավանդություններ: Դիլիջան, Հաղարծին

Dilijan-300x199

Դիլիջան:

Ասում են, թե հայրն իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին անտառների միջով անցնելիս որդին կորչում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն» կանչելով նա թափառում է անտառներում: Վերջապես մի տեղ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՜ն, Դիլի ջա՜ն»,- սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:

Հաղարծին:

Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ խայտացող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել ւ վերածվել է Հաղարծին:

Haghartsin churches, 9th century right, 12 century left
Рубрика: Պատմություն

Տիգրան մեծ և Արգիշտի 1-ին

Տիգրան Մեծը հզոր գահակալ էր: Հենց նրա թագավորության ժամանակ երկիրը հասավ իր երբեմնի եղած ամենաընդարձակ սահմաններին: Տիգրան Մեծը  քառասունհինգ տարեկանում պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։ Նրա հզորանալն աստիճանաբար սկսում է անհանգստացնել Հռոմին՝ ժամանակի հզորագույն կայսրությանը։ Մի շարք ճակատամարտերի ու ձգձգվող պատերազմական դրության հետեւանքով Տիգրանն ի վերջո պարտություն է կրում հռոմեական մեծ զորավար Պոմպեոսից, սակայն, այնուամենայնիվ, պահպանում է հռոմեացի ժամանակակիցների հարգանքը եւ մինչեւ մահը շարունակում կառավարել Հայքը՝ գահը փոխանցելով որդուն՝ Արտավազդին։

Рубрика: Պատմություն

Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան 1- ին Երվանդյանը հայոց թագավոր է մ.թ.ա. մոտ 560- 535 թվականներին։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն ՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։

Рубрика: Անգլերեն

1. You like a black color

Do you like black color?

You don’t like black color.

2. You eat meat everyday.

Do you eat meat everyday?

You don’t eat meat everyday.

3. I reed interesting book.

Does I reed everyday?

I don’t reed book everyday.

4. She like play volleyball.

Does she like play volleyball?

She doesn’t like play volleyball.

5. He watches football.

Does he watch football?

He does not watching football