Рубрика: Գրականություն

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացիմի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավդեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարինգործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայիբախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի(ճանապարհ) ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:

Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը գիտելիքի լույսի մասին էր, փոքր որդին շատ խելացի գտնվեց քանի որ լույսն է։

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ես համաձայն եմ, որ լույսն է ամենակարևորը, իսկապես առանց լույսի, կյանք չեր լինի։

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

արդարամիտ – շիտակ

խելացի – իմաստուն

կամեցավ – ցանկանալ

դժվարին – բարդ

վեհ – մեծ

ահագին – շատ

շինել – կառուցել

փափագս – համբավ

բախտավոր – հաջողակ

ուղի – ճանապարհ

Рубрика: Հայոց լեզու

Հետաքրքիր Հայոց լեզու

Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար

Ու՞մ պարտեզից դուրս հանենք։

Ի՞նչ է նշանակում` Կատվի դրախտ, էշի դրախտ, առյուծի կաթ, անապատի նավ։

Կատվի դրախտ — անիմաստ կյանք

Էշի դրախտը — աքսորավայր

Առյուծի կաթ — օղի

Անապատի նավ — Ուղտ

Ի՞նչ խնդրանքով դիմեմ Հերմես Աստծուն` պարկը պինդ փակելու, թե՞ լայն բացելու։

Ինչ է նշանակում` սպիտակ դրոշ բարձրացնել — Հաշտություն առաջարկել, կապույտ արյուն — ազնվական մարդիկ, վարդագույն ակնոցով նայել — Լավատեսությամբ նայել կյանքին, կարմիր կանաչը կապել — ամուսնացնել, ամուսնանալ։

Рубрика: Հայոց լեզու

Գոյականի հոլովում

Տրված ուղղական հոլովով գոյականները դարձնել սեռական հոլովով։

Երգ — երգի

Գրիչ — գրչի

Հորեղբայր — հորեղբոր

Ենթադրություն — ենթադրության

Ձի — ձիու

Ամառ — ամռան

Բառ — բառի

Գինի — գինու

Անկյուն — անկյան

Ձուկ — ձկան

Օր — օրվա

Սյուն — սյան

Տուն — տան

Քաջություն — քաջության

Կին — կնոջ

Հորաքույր — հորաքրոջ

Մարդ — մարդու

Ձմեռ — ձմռան

Րոպե — րոպեի

Տարի — տարվա

Սահակենք — Սահակենց

Աթոռ — աթոռի

Այգի — այգու

Մայր — մոր

Շուն — շան

Անկում — անկման

Рубрика: Անգլերեն

Homework

January 20-25

Rewrite the sentences in passive voice.

John collects money.

Money was collected by John.

Anna opened the window.

The window was opened by Anna.

We have done our homework.

Homework was done by us.

I will ask a question.

Question will be asked by me.

He can cut out the picture.

Picture can be cut out by him.

The sheep ate a lot.

We do not clean our rooms.

Room wasn’t cleaned by us.

William will not repair the car.

The car will not be repaired by William.

Monica gave a chance to her friend.

Chance was given to friend by Monica.

Ann will write an essay on that topic.

The essay will be written on this topic by Ann.

Sue made a cake for her grandma.

A cake was made for grandma by Sue.

They have cleaned all the rooms.

Rooms have been cleaned by them.

Karen has broken her heart.

Heart was broken by Karen.

Mrs Jenny has sold her apartment.

Apartment was sold by Mrs Jenny.

Mary had lost her keys when she was in a car.

Keys were lost in the car by Mary.

Suzan is doing her homework from math.

Match homework was done by Suzan.

They are writing an essay right now.

Essay is writing by them.

Ami is collecting sport shoes.

Sport shoes is collecting by Ami.

They were washing the windows.

The windows were washed by them.

John was watching football game.

The football game were watched by John.

Рубрика: Անգլերեն

Passive voice

To be + verb3

Simple pressent — am, is, are + verb3

Simple past — was, were — verb3

Present perfect- has been, have been + verb3

Present future — will be, shell be + verb3

Present continues — am, is, are + being + verb3

Past continues — was, were + being + verb3

Simple present

Active

I buy flowers for my mother.

Passive — Flowers are bought for my mother.

Рубрика: Ճամփորդություններ, Ակներ

Մեկ օր Մուսալեռում

Այսօր առավոտյան խմբով շարժվեցինք դեպի՝ Մուսալեռ: Մուսալեռ գյուղը բաժանված է երկու թևի, Երևան-Էջմիածին տանող մայրուղու աջ և ձախ կողմերում: Աջ թևի վրա տեղանքի հին տներն են, իսկ ձախ կողմի վրա նորակառույց տները: Եղանք Մուսալեռում գտնվող ամենահայտնի հուշարձաններից մեկում, որը իր տեսքով նման է արծվի, այն գտնվում է մայրուղու աջ կողմում: Եղանք գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է ՝ Ֆրանս Վերֆերի անունը, ծանոթացանք արեցինք պարուսուցում, երգեցինք և բավականին երկար զրուցեցինք, ինչպես նաև նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր: Կրթական փոխանակումը կատարելուց հետո շարժվեցինք դեպի եկեղեցի: Տեղի եկեղեցին կառուցվել է 2016թվականին՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին և անվանակոչվել է՝ <<Սուրբ Ամենափրկիչ>> եկեղեցի անունով:

Խոսեցինք տեղացիների հետ, հարց ու պատասխան արեցինք և հետաքրքիր տեղեկություններ իմացանք տեղանքի և մուսալեռցիների մասին: Գյուղում ապրում է 900հոգի, ասեցին, որ նշում են հարիսայի ծեսը, Տրնդեզին բոլորով հավաքվում են դպրոցում: Մուսալեռում շատ են ծիրանի դաշտերը, մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և այլն:

Рубрика: Հայոց լեզու

Ածական անուն

Ածականներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի հատկանիշը և պատասխանում են ինչպիսի, որպիսի, որ հարցերին։ Ածականները լինում են որակական և հարաբերական։

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի որակը, ինչպիսի լինելը , օրինակ՝ գեղեցիկ, լավ, նոր և այլն

հարաբերական ածականները ցույց են տալիս առարկաների ինչից լինելը, այսինքն թե տվյալ առարկան ինչից է, օրինակ՝ փայտե, ոսկյա, մարմարե և այլն։

Որակական ածականները ստանում են համեմաֆության աստիճան, որոնք 3ն են՝ դրական, բաղդատական և գերադրականց

Դրական աստիճան — մեծ, լավ, գեղեցիկ։

Բաղդատական աստիճան — ավելի մեծ, ավելի լավ, ավելի գեղեցիկ։

Գերադրական — ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն։

Հարաբերական ածականը համեմատության աստիճան չունի չենք կարող ասել ավելի փայտե, ամենափայտե։

Ածականները ըստ կազմության լինում են պարզ — սև, փոքր, մեծ և այլն։

բարդ — հրաշագեղ, սնափառ, քաղաքակիրթ։

Рубрика: Գրականություն

Կապակցված խոսք

Գրիր փոքրիկ շարադրություն` գործածելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները` ձմեռային երեկո, ճքճքան ցուրտ, սառը քամի, բուք, ճռճռան ձյուն, սվսվոց, մրսած հեռագրասյուներ, փայլել, մաքրություն, հանդարտություն, հրաշագեղ, խաղաղություն:

Ձմեռային երազ

Ամբողջ տարվա ընթացքում սպասում եմ հենց այս երեկոյին։ Դրսում ՝ ճքճքան ցուրտ, իսկ ներսում ՝ ջերմություն, մաքրություն և խաղաղություն։ Դեկտեմբերի 31-ն էր, ամենահեքիաթային օրերից մեկը։ Երբ օրը փոխվեց ու Նոր տարին սկսվեց, ես ընտանիքիս հետ դուրս եկա զբոսնելու այդ ուրախ, ձնով լի բակերով։ Քայլում էինք ճռճռան ձյան վրայով, սառը քամի էր բայց այնքա՜ն

Рубрика: Հայոց լեզու

Գոյականի հոլովման երկու տեսակ կա՝ արտաքին և ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական փոփոխությունըկատարվում է բառից դուրս , այսինքն բառի վերջին ավելանում է հոլովական վերջավորություն։ Արտաքին հոլովման ձևերը 6-ն են։

ի — գրքի, սեղանի, աթոռի

ու — գինու, հոգու, ձիու

ան — լեռան, թոռան, գարնան

վա — տարվա, օրվա, ժամվա

ոջ — քրոջ, սկեսրոջ, տիկնոջ

ց — Արամենց, Վարդանանց, Հասմիկենց

Ներքին հոլովման ժամանակ հոլովական փոփոխությունը կատարվում է բառի ներսում դրա համար էլ կոչվում է ներքին հոլովում։

Ներքին հոլովման ձևերն են՝

ա — սյան, ջեմության, ուրախության

ո — մոր, հոր, հորեղբոր

Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք — ապարանքի, ամառ — ամառվա, տարի, հորաքույր — հորաքրոջ, ձի — ձիու , ընկերուհի — ընկերուհու, կնքահայր, աղջիկ — աղջկա, բնություն — բնության, մարդիկ — մարդկանց, կանայք — կանանց, մորաքույր — մորաքրոջ, գործընկեր — գործընկերոջ, ամուսին — ամուսնու, ամպ — ամպի, լեռ — լեռան, այգի — այգու, տանտիկին — տանտիկնոջ, օգնություն — օգնության, աշուն — աշնան, սեր — սիրո, կորուստ — կորուստի, գառ — գառան, գիշեր — գիշերվա , Արամենք -Արամենց, անկյուն անկյան, մայր — մոր:
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշի) Շուշիի ազատագրում, (Շուշի) Շուշվա կոլոլակ
(սուգ) սգի մեջ լինել, (սուգ) սգո թափոր
(անկյուն) անկյան գագաթ, (անկյուն) անկյունի խանութ
(Լոռի) Լոռու մարզ, (Լոռի) Լոռվա բնություն
(ձյուն) ձյան փաթիլ, (ձյուն) ձյան պես ճերմակ
(հեռացում( հեռացումի խոսքեր, (հեռացում) հեռացման հրաման
(մահ) մահու չափ, (մահ) մահվան մասին:
3. Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը:
Բագարան
բազազ
բազպան
բախտակ
բաղդատել
բամբիշ
բամբիռ
բանադրանք
բանդագուշանք
բանսարկու
բասրանք
բավիղ
բարբաջանք
բարբառել
բարկ
բարկօղի
բացարկ
բիլ
բիրտ
բղջախոհ
բնավ
բոթ
բոլուկ
բոկոտն
բոսոր
բովել
բորբ
բռնազբոսիկ
բվեճ
բույլ
բրուտ
բուռն
բուրյան
բուրվառ