Այսօր առավոտյան խմբով շարժվեցինք դեպի՝ Մուսալեռ: Մուսալեռ գյուղը բաժանված է երկու թևի, Երևան-Էջմիածին տանող մայրուղու աջ և ձախ կողմերում: Աջ թևի վրա տեղանքի հին տներն են, իսկ ձախ կողմի վրա նորակառույց տները: Եղանք Մուսալեռում գտնվող ամենահայտնի հուշարձաններից մեկում, որը իր տեսքով նման է արծվի, այն գտնվում է մայրուղու աջ կողմում: Եղանք գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է ՝ Ֆրանս Վերֆերի անունը, ծանոթացանք արեցինք պարուսուցում, երգեցինք և բավականին երկար զրուցեցինք, ինչպես նաև նրանց հրավիրեցինք մեր կրթահամալիր: Կրթական փոխանակումը կատարելուց հետո շարժվեցինք դեպի եկեղեցի: Տեղի եկեղեցին կառուցվել է 2016թվականին՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին և անվանակոչվել է՝ <<Սուրբ Ամենափրկիչ>> եկեղեցի անունով:
Խոսեցինք տեղացիների հետ, հարց ու պատասխան արեցինք և հետաքրքիր տեղեկություններ իմացանք տեղանքի և մուսալեռցիների մասին: Գյուղում ապրում է 900հոգի, ասեցին, որ նշում են հարիսայի ծեսը, Տրնդեզին բոլորով հավաքվում են դպրոցում: Մուսալեռում շատ են ծիրանի դաշտերը, մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և այլն:







