Рубрика: Գրականություն

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն: Առցանց ուսուցում

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթենայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որհեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը: —  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա: 

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ: —  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում: —  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք: 

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ: —

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել: — Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է: — Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ: 


բ) Սեղծագործության մեջ ո՞րնէԱնանունկախարդիկերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Իմ կարծիքով Անանուն կախարդի կարեվորությունը այն էր, որ միայն նա նկատեց թե ինչպիսի չարությամբ են լցված իրար հանդեպ կաթիլները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s