1. Առանձնացրե՛ք հոմանիշային 6 զույգ
Այգաբաց, անդրավարտիք, Ամանոր, Նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ
Այգաբաց- արշալույս
անդրավարտիք- տաբատ
Ամանոր- Նավասարդ
արփի- արեգակ
փափագ- բաղձանք
արգասիք- արդյունք
2. Առանձնացրե՛ք հականիշային 6 զույգ
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ, վճիտ,
Տերևազուրկ- սաղարթախիտ
սինլքոր- վեհանձն
երանգավառ- դժգույն
համր- խոսուն
չոր- տամուկ
խորդուբորդ- ողորկ
3. Փակագծում տրված բառերը տեղադրեցե՛ք բաց թողնված տեղերում ՝ ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների
Ամառը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ, որտեղ պարտեզում, փռված անցնում էր մեծ առուն. այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարը և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, ծուխ ելնող երդիկների սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտ, ձգտում էր դեպի երկնասլաց բարձունքի նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ սյուները:
(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)
4. Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե այսուհետև կատարված տեսնեի այն միտքը, որ վերջապես հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այսուհետև կստանա իմ թագը և տարիներ ի վեր կկառավարի իմ ժողովրդին:
5. Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով
Մի վայրկյանվառվեց նրա սենյակի լույսը և իսկույն (անմիջապես) մարեց:
Մայրը սովորություն ուներ շուտ– շուտ (հաճախ) մտնելու փոքրիկի սենյակը:
Կարող եմ այժմ բոլորովին (հիմա ամենևին) մոռանալ նրան:
Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թեաշխարհը հավիտյան (միշտ) մնալու է սպիտակ քաթանի տակ:
Երգչի պահանջները հետզհետե (կամաց- կամաց) սպառնալիքի ձև էին ընդունում:
Շարունակ (Անընդհատ) բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա (գրեթե) ոչինչ չի տեսնում:
Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի (աստիճանաբար) ավելի էր վատանում: