Մակբայներ կոչվում են գործողության կատարման տեղ, ժամանակ, ձև և չափ ու քանակ ցույց տվող բառերը։ Մակբայները դրվում են բայերի հետ նախադասության մեջ գործածվում են ստորոգյալների հետ և կարող են լինել նախադասության մեջ տեղի, ժամանակի, ձևի և չափ ու քանակի ցույց տվող պարագա։ Մակբայները լինում են տեղի, որոնք պատասխանում են, որտեղ ու ուր հարցերին, օրինակ՝ ամենուր, ամենուրեք, այստեղ, տնետուն, սարնիվեր, քաղաքեքաղաք։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը և պատասխանում է երբ, երբվանից հարցերին։ Օրինակ՝ հիմա, այժմ, երեկոյան, առավոտյան, վաղուց, ցմահ, տարիներ ի վեր, հավիտյան, օր օրի։
Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը և պատասխանում է ինչպես և ինչ ձևով հարցերին։ Օրինակ՝ հերոսաբար, մեղմորեն, հանկարծակի, ազնվորեն, խումբ-խումբ, նյութապես, արտաքուստ, ներքուստ։
Չափ ու քանակի մակբայը ցույց է տալիս գործողությխն կատարման չափը, քանակը և պատասխանում են ինչքան, որքան, ինչ չափ, ինչքան հարցերին։ Օրինակ՝ ամբողջովին, բոլորովին, լիովին, շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամենևին և այլն։
Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ։
Բար-մեղմաբար, բարեկամաբար, հերոսաբար
պես-նյութապես, հոգեպես, ֆիզիկապես,հեզորեն, մեղմորեն
որեն-մեղմորեն, քնքշորեն
ովին-ամբողջովին, լիովին
ուստ-ներքուստ, արտաքուստ
ակի-թեթևակի, հանկարծակի
Առաջադրանք, մակբայ
Տրվածգոյականներիցածանցմանմիջոցով կազմելմակբայներ։
Հոգի- հոգեպես
դիվանագետ-դիվանագիտորեն
ընկեր-ընկերաբար
գազան-գազանաբար
խումբ-խմբովի
եղբայր-եղբայրաբար
վերջ-վերջապես
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովի
բարեկամ-բարեկամաբար
Հետևյալմակբայներըգործածելբայերիհետ։Ազնվորեն-ծառայել
օրեցօր-մեծանալ
տարեցտարի-հարստանալ
խորապես-մտածել
մեն-մենակ-քայլել
կուզեկուզ-քայլել
հավիտյան-սիրել
բարոյապես-ապրել
հայրաբար-դաստիարակել
լռելյայն-լաց լինել
բերնեբերան-բացատրել
խումբ- խումբ-հավաքվել
արագ-արագ-փախչել
վերջիվերջո-հասկանալ
հոտնկայս-ծափահարել
ներքուստ-խոստովանել
նյութապես-հարատանալ
Տրվածածականներիցածանցմանմիջոցով կազմելմակբայներ։
Խորամանկ— խորամանկորեն
խոլ—խլանալ
դաժան—դաժանաբար
էական—էականորեն
խոնարհ—խոնարհվել
թեթև—թեթևացնել
բարեխիղճ—բարեխղճորեն
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջորեն
բարեխիղճ-բարեխղճորեն