Рубрика: Գրականություն

Ես և կորոնավիրուսը

Սկսեմ ամենասկզբից, երբ իմացա վիրուսի մասին: Առաջին օրերին, երբ կորոնավիրուսը տարածված էի միայն Չինաստանում, բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեի ու չէի գիտակցում վտանգը, բայց երբ իմացա, որ վիրուսը հանգեցրել է նրան, որ Չինաստանում երկուս ու կես օրվա ընթացքում կառուցեն ահռելի հիվանդանոց, որպեսզի մարդկանց կյանքերը փրկեն, արդեն հասկացա, որ վիրուսը բավականին մեծ վտանգ է ներկայացնում իրենից: Շուտով նաև իմացա, որ վիրուսը բավականին մեծ տարածում է գտել Իտալիայում, ու օրեցօր մարդկանց վարակման ու մահվան թիվը մեծանում է, շատ էի անհանգստացել ու միաժամանակ շատ տխրել էի, քանի որ իմացա, որ վիրուսի պատճառով չեմ կարողանա մեկնել Իտալիա: Այս մի քանի շաբաթների ընթացքում իմ և շրջապատիս անվտագության մասին բացարձակապես չէի անհանգստանում այն առումով, քանի որ գիտեի, որ մեզ մոտ կորոնավիրուս չկա: Մարտի 1-ին առաջին դեպքը գրանցվեց Հայաստանում, որից հետո արդեն փորձում էի հնարավորինս զգուշանալ, կրում եմ դիմակ, հաճախակի լվանում ձեռքերս և այլն: Արդեն մի քանի օր է, փորձում եմ տնից հնարավորինս քիչ դուրս գալ, և նույնը խորհուրդ եմ տալիս նաև բոլոր ընկերներիս, որպեսզի հնարավորինս շուտ կանգնեցնենք վիրուսը:
Լավ է, որ հնարավորություն ունենք առցանց ուսուցման, այսպես շփվում եմ և ընկերներիս և ուսուցիչներիս հետ: Ամեն օր ստանում ենք առաջադրանքները տարբեր առարկաներից և աշխատում ենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s