Рубрика: Գրականություն

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը: Առցանց ուսուցում

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը

Իմ կարծիքով նամակը բավակաին խորը միտք ուներ, ասվում էր, որ պետք է ապրել ներկայով ու լինել այնպիսին՝ ինչպիսին կաս:

:2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
ապրել  ներկայով
չմտածել, թե հետո ինչ կլինի
չկարևորել ուրիշի կարծիքը:

Ստեղծագործությունը ինձ հասկացրեց, որ պետք չէ ուրիշների կարծիքներին հետևել, այլ պետք է ապրել ինչպես դու ես ուզում: Պետք չէ մտածել և փոշմանել անցյալի սխալների , կամ միգուցե չարած գործերի համար, այլ պետք է գնահատել ներկան և շարժվել առաջ:


3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;

Երջանկությունը ազատ լինելն է: Երբ զբաղվում ես քո սիրած գործով ու ունես ընտրության հնարավորություն, երբ պարտավոր չես շարժվել ուրիշի մտացելակերպով ու շրջապատված ես քեզ հարազատ և սիրելի մարդկանցով:


4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:

Այո:


5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:

Իմ կարծիքով ամենամեծ դժբախտությունը այս աշխարհում, դա՝ հարազատին կորցնելն է:


6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:

Ոչ, ֆիլմերում միգուցե ամեն ինչ ավելի վառ գույներով է արտահայտված, բայց միևնույնն է ամենաիրական երջանկությունն ու դժբախտությունը մենք զգում ենք մեր վրա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s