Рубрика: Առցանց ուսուցում, Գրականություն

«Տնային կալանքի մեկ շաբաթը»

Եկավ այս չարաբաստիկ թագավարակը ու բոլորիս կյանքում ակնթարթորեն փոխեց ամեն ինչ: Բոլոր ծրագրերը, բոլոր նախագծերը, ճամփորդությունները և միջոցառումները չեղարկվեցին, ինչը ամենաշատը բոլորիս տխրեցրեց: Եթե անկեղծ ասեմ, ապա իմ օրը բավականին ձանձրալի էր անցնում մեկուսացման սկզբում, քանի որ դեռ չէի հասկանում, թե ինչով կարելի է հետաքրքրիր դարձնել օրս, ինչով այն լցնել, ինչ կարելի է ուսումնասիրել, դե, նաև իմ ձանձրությանը նպաստում էր այն փաստը,  որ ամբողջ օրը տանը մենակ փակված էի, քանի որ ծնողներս դեռ աշխատում են, դե իսկ եղբայրս էլ ծառայության մեջ է, բայց ես հասկանում էի, որ ճիշտ է տանը մնալը, ինչքան էլ ձանձրալի լինի, ու դա ինձ մի քիչ հանգստացնում էր, քանի որ ես անում էի հնարավորը, որպեսզի այս ամենը շուտ ավարտվի, ու մենք անցնենք մեր առօրյային: Մի քանի օր ոչինչ չանելուց հետո ուշքի եկա ու հասկացա, որ այս ժամանակահատվածը նաև ՙՙնվեր՚՚ է բոլորիս, քանի որ կարող ենք զբաղվել այն գործերով, որոնց համար առաջ ժամանակ չէինք գտնում`  ինչ-որ նոր բան ուսումնասիրելու, ֆիլմեր դիտելու և, իհարկե, հարազատների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Այս շաբաթվա ընթացքում բավականին շատ ֆիլմեր եմ նայել, բայց եթե անկեղծ լինեմ, այդքան էլ չեմ սիրում ֆիլմեր նայել, ուղղակի մտածեցի, որ պետք է ժամանակը արդյունավետ օգտագործել, քանի որ յուրաքանչյուր ֆիլմից բավականին շատ բան ենք սովորում: Կնշեմ մի քանիսը, որոնք խորհուրդ կտամ նաև Ձեզ:

  1. 2+1
  2. 1917
  3. ՙՙШоколад՚՚
  4. ՙՙПосле՚՚
  5. ՙՙНевидемая сторона՚՚

Նաև շատ տեսնյութեր եմ դիտում տիեզերքի և տիեզերագնացների մասին, քանի որ այդ թեման ինձ շատ է հետաքրքրում: Կարդում եմ գրքեր, այս պահին կարդում եմ ՙՙՄտածել ինչպես Շերլոկը՚՚ գիրքը, իսկ օրեր առաջ վերջացրեցի ՙՙПисьма о добром и прекрасном՚՚ վերնագրով գիրքը: Շատ ժամանակ եմ հատկացնում կիթառիս, ուզում եմ այս օրերի ընթացքում ավելի լավացել նվագելու ունակություններս:

Անկեղծ ասած,  օրվա ամբողջ ընթացքում սպասում եմ երեկոյին, որպեսզի ծնողներս աշխատանքից վերադառնան, ու բոլորս հավաքվենք տանը: Երեկոյան միասին հայկական ֆիլմեր ենք դիտում ու հետաքրքիր սեղանի խաղեր խաղում:

Կարծում եմ այս նկարը շատ համապատասխան է ստեղծված իրավիճակին, բոլորս փակվել ենք տանը , ՙՙճաղերի՚՚ հետևում:

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и небо

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s