Рубрика: Գրականություն

Առցանց ուսուցում: Հովանոցը

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ուպատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև  ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց  ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը ևկատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդմասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

Աղջկա ագահությունը ավելի ուժեղ գտնվեց քան սերը: Ես այս հատվածը կվերնագրեի այսպես, քանի որ աղջիկը նախընտրեց ապրել ավելի մեծ ու հարմարավետ տանը, քան փոքրիկ տուն-հովհանոցում: Ես կարծում եմ, որ սիրելիի հետ կարելի է ապրել թեկուզ ամենավատ պայմաններում:

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ուպատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև  ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց  ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Զղջումը : Ես պատմվածքի այս հատվախը կվերնագրեի այսպես, քանի որ աղջիկը տարիներ անց հասկացավ իր սխալը, որ սխալ որոշում է կայացրել ու զղջաց:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…


բ) Ո՞րն էստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եքայդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով ստեղծագործության գաղափարը այն է, որ պետք չէ միշտ ընտրել ավելի լավ պայամնները, եթե այդ ընտրության պատճառով կորցնելու ես մեկ այլ ավելի կարևոր բան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s