Рубрика: Без рубрики, Հայոց լեզու, Գրականություն

Ինչ էլ լինի կյանքը հրաշալի է

Կարծում եմ` դժվար է միշտ հրաշալի տրամադրություն ունենալ և մտածել, որ կյանքը հրաշալի է: Այժմ  ամբողջ աշխարհում տիրում է քաոս, կորոնավիրուսային իրավիճակներ, ճգնաժամ, սակայն այդ ամենի մեջ կան նաև լավն ու լավատեսությունը; Ես` ինքս,  իմ մաշկի վրա զգալով մեկուսացվածություն, գտա ստեղծված իրավիճակի լավ կողմերը, նախ` աշխարհը մաքրվել է: Աշխարհը այլևս չի աղմկում առաջվա նման, մարդիկ այևս չեն թափում իրենց աղբը գետնին, փողոցները հանգստանում են խցանումներից մի խոսքով կարելի ասել ՙՙմոլորակը հանգստանում է՚՚: Մարդիկ սկսեցին գնահատել առօրյա շփումը, այն սովորական գործողությունները, որոնք ամեն օր անում էին, կարելի է ասել նաև ստիպված (դպրոց գնալը, աշխատանքի գնալը, գնումներ անելը, հավաքույթները, իրար հետ զբոսնելը, խաղալը  և այլն), հիմա պարզապես շատ կարոտում ենք իրար և այդ ամենը: Մտածում եմ, որ եթե կյանքը նորից իր բնականոն հունի մեջ ընկնի, այդ ամենը ավելի հաճույքով և սիրով  ենք անելու: Եվ վերջապես մարդիկ, օգտվելով իրենց ընձեռված հնարավորությունից, սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց ինքնազարգացմանն ու  ինքնակրթությանը, էլ չեմ խոսում ընտանիքի հետ անընդհատ լինելու մասին: Օրինակ` ես հիմա անսպառ ժամանակ ունեմ կարդալու, ինքնակրթվելու, զարգացնելու կիթառ նվագելու հմտություններս, ինքնարտահայտվելու և ինքադրսևորվելու տարբեր ոլորտներում` խոհանոցային գործունեությունից մինչև ստեղծագործական: 
փաստում եմ, որ իհարկե, ամեն վատի մեջ կա նաև լավը: 
Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

На изображении может находиться: Armen Khachikyan, улыбается, стоит, небо, гора, облако, на улице и природа

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s