Ամբողջ աշխարհում այս մի քանի ամիսների ընթացքում կարծես «երկարաժամկետ արձակուրդ» հայտարարված լինի: Բոլորս տանն ենք, ընտանիքի հետ, բայց ցավոք մյուս արձակուրդների նման չենք կարող հանգիստ դուրս գալ զբոսնելու, ճամփորդել ու ընկերների հետ ժամանակ անցկացնել, ինչն էլ համարվում է բոլորիս «արձակուրդի» առանձնահատկությունը: Բոլորս էլ միշտ երազել ենք չ՞է երկարատև արձակուրդ գնալու մասին: Հիշում եմ, երբ դպրոցի օրերին մտածում էի «վա՜խ ինչ լավ կլինի մի քանի շաբաթ ոչ դպրոց լինի, ոչ էլ պարապմունքներ, մի լա՜վ կհանգստանանք», կարծում եմ էլ երբեք այդպիսի երազանքներ չեմ ունենա:Այս ընթացքում բոլորս չափից շատ դիտեցինք ֆիլմեր, վիդեոներ, օնլայն-դասընթացներ, կարդացինք տարբեր գրառումներ և այլն, կարծում եմ մեր «արձակուդից» հետո բոլորս մասամբ հեռանալու ենք սոց-ցանցերից, չ՞է որ ի վերջո հնարավորություն ունենք ազատ շարժվելու, զբոսնելու: Ինձ թվում է, որ այս «արձակուրդը» դեռ էլ ավելի երկարաժամկետ է դառնալու, դրա համար առաջարկում եմ ժամանակ չկորցնել՝ սովորել, ստեղծագործել, հետաքրքիր գրքեր կարդալ և այլն:
