Рубрика: Գրականություն

Մկրատի պատմությունը: Թարգմանական աշխատանք:

Մկրատը մեր կյանք է մտել  խոր հնությունից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեք ու կես հազար տարի առաջ, ընդ որում չեն գործածվել վարսահարդարման կամ թուղթ, գործվածք կտրելու նպատակներով, այլ` ոչխարներին խուզելու անհրաժեշտության դեպքում:  Առաջին մկրատը նման էր երկշեղբանի ունելու։ Նման մկրատի ամենահին նմուշը հայտնաբերվել է հնագետների կողմից Եգիպտոսում և թվագրվում է մ.թ.ա. 16-րդ դար:
Մոտավորապես մեր թվարկության VIII դարում Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի մոտ ծնվեց մեխի օգնությամբ երկու դանակները իրար միացնելու գաղափարը, իսկ հարմարավետության համար նրանց բռնակներին ամրացրեց օղակներ: Նման կառուցվածքը հարմար էր և երկար գործեց:  Հետագայում մկրատների բռնակները զարդարելու համար սկսեցին օգտագործել գեղարվեստական դարբնումը:
Եվրոպայում և Ռուսաստանում մկրատի պատմությունը թվագրվում է X դար, այդ մասին վկայում են համապատասխան հնագիտական գտածոները: Ամենահին ռուսական մկրատները մասնավորապես հայտնաբերվել են  Սմոլենսկի մերձակայքում գտնվող Գնեզդովսկյան դամբարաններում հնագիտական պեղումների ժամանակ:
Ցավոք, զույգ շեղբերը մեխով միացված և կլորացված բռնակներով մկրատի առաջին նմանակը ստեղծողի անունը չի պահպանվել:
Այդ գործիքին վերջնական տեսք է տվել Լեոնարդո դա Վինչին: Ժամանակակից մկրատներին նմանություն ունեցող գործիքի գծագիրը  հայտնաբերվել է նրա ձեռագրերում ։
Մկրատը անընդհատ կատարելագործվում էր, և ժամանակի ընթացքում նրան սկսեցին հարմարեցնել տարբեր  գործառույթներին (բժշկություն, մազերի կտրում, մատնահարդարում և այլն):  Երկաթե և պողպատե տարբերակներին`  որպես շքեղություն, փոխարինելու եկան ոսկե և արծաթե մկրատները:.
Քանի որ միջնադարում մկրատները սկսեցին նաև զարդարել, նրանք դարձան  լավ և գործածական նվեր կանանց համար: Հատուկ կաշվե պատյաններով մկրատները հիմնական նվերի հետ  պատրաստակամորեն նվիրում էին  տիկնանց: Այդ իսկ պատճառով էլ  ժամանակի ընթացքում մկրատը դարձավ կանացի պիտույք: Առանձին բացառությունները հաշվի չառնելով` այդպիսինն է նաև այն  մեր ժամանակներում:
Քանի որ պատմությունը չի դոփում տեղում, մկրատի գործածության շրջանակը սկսեց ավելի մեծանալ.  ժամանակի ընթացքում բրիտանացիները ստեղծեցին սիզամարգերը խուզելու մկրատ, ֆրանսիացիները հնարեցին սագեր կտրելու  մկրատ, գերմանացիները` պողպատե մկրատ, որն օգնում է  ավտովթարների ժամանակ:
Կերամիկական դանակների ստեղծումից հետո այդ տեխնոլոգիան անցավ նաև մկրատ ստեղծելուն: Կերամիկական մկրատները պողպատե մկրատներից  երեք անգամ ավելի ամուր  ու դիմացկուն են: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, քանի որ կան  մետաղ կտրելու, սիգարի համար մկրատներ և այլն, հիմնականն այն է, որ ինչպես հարյուրամյակներ առաջ, այնպես էլ մեր օրերում, մկրատը անհրաժեշտ է մարդկությանը:

Ножницы, созданные в Древнем Египте

Древние ножницы для стрижки шерсти
Средневековые ножницы

Средневековые ножницы

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s