Ռադիոն հնարավորություն է տալիս մեզ մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով խոսող մարդու ձայնը լել։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։ Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։
Հեռուստատեսությունը գիտություն է, որի միջոցով կարողանում ենք նայել ֆիլմեր, ստանալ տեսողական ինֆորմացիա և այլն: Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝ լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների, էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը, էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։