Рубрика: Գրականություն

Ես սեբաստացի եմ, ես կարողանում եմ

Ես սեբաստացի եմ: Կրթահամալիրում եմ այս ուստարվա սկզբից:Երբ որոշեցի փոխել դպրոցս չէի էլ պատկերացնում, թե դեռ ինչքան հետաքրքիր պահեր եմ ունենալու, թե դեռ ինչքան ինձ բացահայտելու տեղեր ունեմ: Շատ եմ կարևորում կրթահամալիրում ուսուցիչ-ընկեր հարաբերությունները, որովհետև դրանք այստեղ իրոք ընկերական են ու դպրոցում բացի իմ տարեկիցներից, ձեռք բերեցի նաև շատ ուսուցիչ ընկերների: Իմ կարծիքով, սեբաստացիների խումբը հենց այն խումբն է, ով կարողանում է բացահայտել, ինքնակրթվել, մտածել ստանդարտներից դուրս, ազատ արտահայտել իր կարծիքը և այլն: Մենք նաև այն եզակի բախտավորներից ենք, ով իրավունք ունի սովորել ու ուսումնասիրել այն առարկաները, որոնք իրեն իրոք հետաքրքրում են, քանի որ մենք ենք կազմում մեր դասացուցակը: Չափից շատ գնահատում ու սիրում եմ նաև ճամփորդությունները: Ճամփորդելիս բացահայտում ես շատ-շատ գեղեցիկ տեղանքներ, ընկերներիդ՝ ում հետ մի քանի օր ապրում ես ու իհարկե սովորում ես աշխատել խմբի հետ, դառնում ես ավելի ինքնուրույն: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կրթվելու հենց այսպիսի միջավայրում:

Рубрика: Ճամփորդություններ

Արատեսի արտակարգ օրերը

Մենք այն եզակի խմբերից էինք, ում բախտ վիճակվեց մեկնել Արատես երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում ու դրանով մեկնարկ տալ Արատեսյան ամառային ճամբարներին: Ճամփորդությունը ինձ համար էլ ավելի էր հետաքրքրացնում այն փաստը, որ խմբի մասնակիցների մեծ մասը շրջանավարտներ էին, ովքեր լավ ազդեցություններ էին թողնում, պատմում էին իրենց դպրոցական հիշվող օրերից, ճամփորդություններից և այլն ….

Իսկ հիմա մի քիչ պատմեմ մեր միասին անցկացրած օրերից: Մայիսի 28-ի առավոտյան` 8-ին, հավաքվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակում, որպեսզի շարժվենք, մինչ այդ երեք օր պարբերաբար բոլորս ջերմաչափվել էինք, մեր իսկ ապահովության համար, ավտոբուսի մեջ ու փակ տարածքներում օգտագործում էինք դիմակներ: Ճանապարհին շատ կանգառներ ու բացահայտելու տեղեր ունինք, դրանք էին՝ Սևանա լիճը, Արմաղան լեռը` սիրուն դիտակետից, Արգիճի գետը, ինչպես նաև հաղթահարեցինք Սմբատաբերդը: Ընթացքում, իհարկե, կանգ առանք ու նախաճաշեցինք նաև: Երեկոյան հասանք Արատես, ծանոթացանք, վերհիշեցինք տարածքը, տեղավորվեցինք ու ընթրեցինք: Պետք է ասեմ, որ առաջին օրը ամենատպավորիչն էր ինձ համար, քանի որ երեկոյան մի սեղանի շուրջ նստած անկեղծ զրուցում էինք, շրջանավարտները խորհուրդներ էին տալիս, պատմություններ էին պատմում ու այդ ընթացքում բոլորս հուզվել էինք: Դե իսկ արդեն մի փոքր ավելի ուշ սկսվեց ճամբարների ամենահետաքրքիր մասը՝ խարույկը, որի շուրջ երգեցինք, ընթերցեցինք ու էլի և այլն …. Խարույկի շուրջ հավաքները մեր` երեկոյան, այնքան ջերմացնում էին օրվա ամփոփումը, որ վերջին օրվա մեր այդ պահերի ընթացքում էլ որոշեցինք, որ նախատեսվածից մի օր` նվազագույնը, ավել ենք ուզում մնալ Արատեսում:Հաջորդ օրը շուտ արթնացանք, քանի որ շատ կարևոր առաջադրանք ունեինք, պետք է ծառատունկ անեինք: Նախաճաշելուց հետո քայլեցինք դեպի գետ, որի ափին էլ պետք է տնկեինք ծառերը: Ավել մնալու թույլտվությունը ստանալուց այնքա՜ն էինք ուրախացել, որ բառերով դժվար պատկերացնեք։ Երեկոյան շատ խաղեր խաղացինք ու իկարկե, նորից խարույկ վառեցինք։ Վերջին օրը կարելի է ասել աշխատանքային էր, քանի որ պետք է հոլովակ նկարեինք, օրվա ընթացքում էլի իջանք դեպի գետ, զբոսնեցինք տարածքով և այլն։ Իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան արդեն շարժվում էինք դեպի Երևան։ Ուզում եմ ասել, որ այդքան էլ երկար ժամանակ չէ, որ Սեբաստացի եմ, բայց արդեն հասցրել եմ շատ ճամփորդել ու վստահորեն կարող եմ ասել, որ սա իմ ամենահիշարժան ճամփորդությունն էր։

На изображении может находиться: небо, облако, дерево, трава, на улице и природа
На изображении может находиться: 3 человека, люди стоят, дерево, гора, растение, на улице и природа
На изображении может находиться: один или несколько человек, мост и на улице
На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо, трава, гора, ребенок, на улице и природа