Ապաստարան
Ապաստարան են համարվում այն կառույցները, որոնք ապահովում է բնակչության պաշտպանությունը ժամանակակից բոլոր տեսակի զենքերի վնասող գործոններից, դրանցից առաջացած երկրորդային վնասող միջոցներից, կրակից, ծխից, գազից և արդյունաբերական թունավոր նյութերից։
Ապաստարանները ՝
- ըստ տարողության լինում են փոքր՝ մինչև 150 մարդ, միջին՝ 150-300, խոշոր՝ 300-ից ավելի,
- ըստ տեղադրման (կառուցման վայրի) լինում են՝ նկուղային հարկերում տեղադրված և առանձին տեղադրված (շենքից դուրս կառուցված)
- ըստ կառուցման ժամկետի լինում են՝ վաղօրոք, դեռևս խաղաղ տարիներին կառուցված և արագընթաց մեթոդով կառուցված (կառուցվում են հակառակորդի հարձակման վտանգի կամ այլ անհրաժեշտության դեպքում)։
Ապաստարան գնալուց պետք է հավաքել պայուսակ, որի մեջ կլինի տաք հագուստ, չոր սնունդ, դեղորայք, փաստաթղտեր ու ջուր, մի խոսքով ամենակարևոր իրերը ապրելու համար, քանի որ ապաստարան իջնելուց, չգիտենք թե ինչքան ժամանակ կմնանք այնտեղ:
Օդային տագնապ
Այս ազդանշանն իրենից ներկայացնում է պարբերաբար ընդհատվող ազդանշան 2-3 րոպե տևողությամբ։
Օդային տագնապ» ազդանշանը լսելու դեպքում տանը լինելիս պետք է ամեն ինչ անջատել, հագնվել, անհրաժեշտության համար հագցնել ընտանիքի անդամներին, վերցնել առաջին բուժօգնության պարագաներն ու փաստաթղթերը, տաք հագուստ, անհրաժեշտ քանակով ջուր և սննդամթերք ու պատսպարվել նախապես որոշված ապաստարանում։ Հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգնել հարևաններին։
Բաց տարածքում անհրաժեշտ է որոշել ամենամոտիկ թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ։ Եթե չեք գտնում թաքստոց, ապա պետք է փոս, թմբապատնեշ կամ պատ գտնել, որը կծառայի որպես թաքստոց։
Տրանսպորտում գտնվելիս պետք է չխոչընդոտել վարորդի գործողություններին և ընթացքի մեջ չլքել տրանսպորտային միջոցը։ Դրա կանգ առնելուց հետո միայն կարելի է դուրս գալ և պատսպարվել մոտակա ապաստարանում։
Հասարակական շինություններում գտնվելու դեպքում անհրաժեշտ է հետևել հրահանգներին, որոնք հիմնականում կուղղորդեն ձեզ դեպի մոտակա ապաստարան կամ շինությունից դուրս ամենակարճ ճանապարհով։ Հրահանգի բացակայության դեպքում պետք է ինքնուրույն դուրս գալ շինությունից ու գտնել հարմար ապաստարան։
Արտադրական կազմակերպություններում անհրաժեշտ է դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել բոլոր սարքավորումները, որևէ բանի (գազ, օդ, ջուր,․․․) բարձր ճնշման առկայության դեպքում իջեցնել այն։ Եթե անջատումներն անհնար են, ապա պետք է հնարավոր ամեն բան բերել անվտանգ աշխատակարգի։ Այս ամենից հետո միայն կարելի է գնալ ապաստարան։
Ուշադրություն բոլորին
Ազդանշանը տրվում է էլեկտրաշչակների օգնությամբ և իրենից ներկայացնում է անընդհատ ձայնային ազդանշան 2-3 րոպե տևողությամբ։ Միևնույն ժամանակ ազդանշանը կհանդիպի բարձրախոսների, հեռուստատեսության, ռադիոյի, հեռախոսակապի միջոցով։ Անհրաժեշտ է հեռուստացույցը միացնել, որպեսզի տեղեկանաք հատուկ հաղորդագրության մասին։
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին»
Այս ազդանշանի դեպքում անհրաժեշտ է հնարավոր ցանկացած միջոցով փակել շնչուղիները, վերցնել առաջին բուժօգնության պարագաները, անհրաժեշտ փաստաթղթերը և այլ անհրաժեշտ իրերը, պատսպարվել թաքստոցում։ Ճառագայթներից պաշտպանվել կարելի է փակ շինություններում, եթե այլ տարբերակ չկա։ Անհրաժեշտ է տարածքը հերմետիկացնել՝ փակելով դռները, պատուհանները և ճեղքերը։ Բարձրահարկ շինություններում պետք է իջնել ցածր հարկեր կամ նկուղ։
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ: Վտանգ է սպառնում …թաղամասերին, …շենքերին»
Եթե գտնվում եք նշված օջախներում, ապա անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը, այնուհետև դուրս գալ ու շարժվել քամուն ուղղահայաց։ Որպես թաքստոց կարող են ծառայել առտադրական և բնակելի շինությունները, որոնք օջախներից հեռու են։
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրե-րին, …տներին, …. կազ-մակերպություններին»
Անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք ու ջուր, անջատել ամեն ինչ, փակել ջրի ծորակները և գնալ դեպի բարձրադիր տարածքներ։
«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին։ Օդային տագնապի ավարտ»
Այս ազդանշանի դեպքում անհրաժեշտ է ուղղակի դուրս գալ ապաստարանից ու անցնել բնականոն գործունեությանը։