Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մ․թ․ա․ 356 թվականին, սակայն ծննդյան օրը հստակ հայտնի չէ: Ալեքսանդր Մակեդոնացուն կրթել է հույն փիլիսոփա Արիստոտելը:Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ:

Ք. ա. 336-323 թթ գահ բարձրացավ Ալեքսանդրը և հետագայում դարձավ Հին աշխարհի մեծագույն գործիչներից մեկը:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին 40-հազարանոց բանակով մուտք գործեց Փոքր Ասիա: Սկսվեց նրա Արևելյան արշավանքը: Այն տևեց շուրջ 10 տարի: Ալեքսանդրը նախ գրավեց գրեթե ամբողջ Փոքր Ասիան, հետո Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը:

Рубрика: Без рубрики

30/11/20

DO EXERCISES.CHOOSE PRESENT CONTINUOUS OR PRESENT SIMPLE

  1. Are you coming tonight?
  2. Does he eat rice every day?
  3. I am working at the moment.
  4. Does he come to london often?
  5. He is playing tennis now.
  6. Are you coming to the cinema later?
  7. They are not coming to the party tomorrow.
  8. He is not playing golf now.
  9. Are you playing tennis this sunday?
  10. They go a restaurant every saturday.
  11. She does not go to the cinema very often.
  12. You usually arrive late.
  13. He normally eats dinner at home.
  14. Do you study every night?
  15. Do they work late usually?
  16. You are not going out later.
  17. I am not working tonight.
  18. Is she working at the moment?
  19. I do not drink coffee very often.
  20. Julie is sleeping now.

Do you agree or disagree with the following statements

  • Don’t let other people tell you what to do! — I agree
  • Consider what you think you’re good at. — In my opinion, at the most importantly, I am good at friendship.
  • Your first decision isn’t forever. — Probably love everything that surrounds me.
  • Young people should try several different jobs before they take a long term career. I agree
  • Choosing a career is the most important decision. — No.
Рубрика: Էկոլոգիա

Սոտքի հանքավայր

  1.  Ի՞նչ գիտեիք հանքի մասին մինչև երեկ
  2. Բնապահպանական խնդիրները
  3. Տնտեսության եկամուտը, հարկերը
  4. Թվարկել ՀՀ բոլոր հանքերը ու փորձել ներկայացնել,թե որոնք էին հարկերից ազատված

1.Մինչև երեկ Սոտքի հանքավայրի մասին այդքան էլ շատ տեղեկություն չունեի: Գիտեի միայն, որ հայկական ոսկու հանքավայրերից մեկն է ու հանքի մեծ մասը գտնվում է Արցախում:

2. Սոտքի հանքավայրը բավականին մեծ է ու շահագործվում է մինչ օրս: Ինչը հետևում է, որ հանքից դուրս է բերվում բավականաչափ անօգուտ նյութերի թափոններ, ինչը ինչպես գիտենք ազդում է մարդկանց առողջության վրա:

3. Հանքից դուրս է բերվում զգալի քանակով ոսկի, արծաթ ու մի քանի այլ մետաղներ, այդ պատճառով ըստ իս հանքը պետք է ունենա բավականին մեծ եկամուտ:

4. Հայաստանի հանքավայրերն են՝

Ունենք 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր:

Դրանցից են՝ Մեղրաձորը, Լուսաջուրը, Մարջանի, Արմանիսի, Շահումյանի և այլ հանքավայրերը:

Рубрика: Հայոց լեզու

Համանուն և հարանուն բառեր

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբերօրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ — Ավել չափից շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ — Ավել — մաքրելու հարմարանք
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ — Յուղում — յուղել ավելի լավ աշխատելու համար
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։- Յուղում — յուղը որպես կերակուր
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: — Կատարեց
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ — Կարող — ուժեղ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ — Խմորում — Հավաքվել
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ — Խմորում — խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ — Գոլ — Ֆուտբոլային տերմին
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — Գոլ — ջերմ

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ — 1. բարձր վարձ, 2.շենքի բարձր հարկ
2. ավել գնել — 1.մաքրելու գործիք գնել, 2.չափից շատ գնել
3. ոչխարի հոտ — 1.ոչխարների խումբ, 2.կենդանու բույրը
4. մետաքսի կտոր — 1. զգեստի համար մոտքասե կտոր, 2.քարի կտոր
5. Նա ջրում է։ — 1.նա ջրում է ծաղիկները, 2.նա աճում է
6. Նա գնում է։ — 1. ինչ-որ բան է առնում, 2.հեռանում է
7. Խավարում է։ — 1.արևը մայր է մտնում, 2. մթնում է

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք) 1. Անին միշտ հանում է կաթի սերը: 2.Դեռ մանկապարտեզից երեվում է երեխաների սերը միմյանց հանդեպ: 2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի) 1.Արամը նախադասության վերջում վերջակետի փոխարեն կետ է դնում: 2. Փոքր տարիքում երազում էի լողալ կետերի հետ:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք) 1.Այսօր մաթեմատիկայի ժամին նկատեցի, որ պայուսակիս մեջ քանոնս կոտրվել է: 2. Քանոնը, որին ես արդեն երկու տարի է տիրապետում եմ, բավականին ծանր գործիք է , այդ պատճառով պարապմունքի գնալիս ինձ միշտ օգնում է եղբայրս:
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ) 1.Երեկոյան երբ պատշգամբում նստած էի, մարմովս դող անցավ:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
1. Ուսուցչուհիս միշտ շատ հարմար տոն է գտնում ձայնիս համար: 2. Այսօր մեր քաղաքում տոն է:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։ 6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Рубрика: Հայոց լեզու

Օտարի երեխան / Ջալալ ԱԼ ԱՀՄԱԴ

Լավ, ես ի՞նչ կարող էի անել, ամուսինս չէր ցանկանում ինձ պահել երեխայի հետ: Ախր, երեխան իրենը չէր: Իմ նախկին ամուսնուց էր, ով ապահարզան էր տվել ու չէր ցանկացել վերցնել նրան:

Եթե իմ տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ կաներ: Դե լավ, ախր, ես էլ պետք է ապրեի: Եթե սա էլ ապահարզան տար, ի՞նչ էի անելու: Ստիպված պետք է որևէ կերպ ազատվեի երեխայից: Ինձ նման անտեղյակ ու անկիրթ կնոջ խելքին, դրանից բացի, ուրիշ բան չէր հասնի: Ոչ որևէ տեղ գիտեի և ոչ էլ լուծում: Գիտեի, որ կարելի է երեխային հանձնել մանկատուն կամ էլ ուրիշ մի անտերանոց: Բայց հայտնի չէր` կընդունեի՞ն, թե՞ չէ: Որտեղի՞ց պետք համոզված լինեի, որ նրանք, երկար սպասեցնելուց հետո, հազար ու մի պիտակ կպցնելով, ինձ ու երեխայիս չէին խայտառակի: Որտեղի՞ց… Չէի ուզում, որ բանը դրանո՛վ վերջանար: Հենց էդ օրը, երբ գործն ավարտել ու տուն էի վերադարձել, արածս պատմեցի մայրիկիս ու հարևաններին, չգիտեմ նրանցից ո՛վ ասաց.
— Դե լավ, ա՛յ կնիկ, կարող էիր երեխայիդ հանձնել մանկատուն, որբանոց և…- չեմ հիշում, թե էլ ինչ տեղեր թվարկեց:
Մայրիկս անմիջապես վրա բերեց.
— Կարծում ես՝ մոտ կթողնեի՞ն, հա՞:
Չնայած ես էլ էի մտածել, որ տանեմ, հանձնեմ, բայց երբ հարևանի կնիկն էդ մասին ասաց, սիրտս տակնուվրա եղավ, ու մտածեցի. «Այ կնիկ, դու երբևէ գնացե՞լ ես, որ մոտ թողնեն թե չէ»: Հետո մայրիկիս ասացի.
— Երանի չէ՞ր տարած լինեի:
Բայց ես դրանից գլուխ չէի հանում, համոզված չէի, որ կընդունեն: Համ էլ արդեն ուշ էր: Բայց այդ կնոջ խոսքերից հետո կարծես աշխարհի վիշտը լցվեց սիրտս: Քաղցրալեզու էրեխիս ճտպտոցները հիշեցի: Այլևս չկարողացա դիմանալ և դուռ ու դրկիցի ներկայությամբ սկսեցի հոնգուր-հոնգուր լացել: Բայց ավելի վատ էր, երբ լսեցի, որ այդ կանացից մեկը քթի տակ ասաց.
— Չի էլ ամաչում, դեռ լաց էլ է լինում…
Կրկին մայրիկս օգնության հասավ, սփոփեց՝ դե, ճիշտ էլ ասում էր: Ես շատ երիտասարդ եմ, ինչի՞ եմ մի էրեխի համար էսքան գլուխս կորցրել: Էն դեպքում, երբ ամուսինս իմ էրեխին չի ընդունում: Դեռ շատ ժամանակ ունեմ, կարող եմ երեքը, չորսը բերել: Ճիշտ է, որ առաջնեկս էր ու չպետք է նման բան անեի, բայց հիմա արդեն բանը բանից անցել է: Էդ մասին մտածելն ու մտահոգվելն անիմաստ է: Ես հիվանդ չէի, որ ինքնակամ նման բան անեի: Ամուսինս էր պնդում: Ճիշտ էլ ասում էր, չէր ուզում իր սեղանի շուրջ տեսնել օտար որձ էշի ետ գցածին: Ես էլ, եթե ծուռը նստենք, դուզը խոսենք, նրան չէի մեղադրում: Արդյո՞ք կարող էի ամուսնուս երեխաներին սիրել իմոնց նման: Արդյո՞ք նրանց ավելորդ բեռ չէի համարի: Ամուսնուս սեղանի շուրջ նրանց ավելորդ չէի՞ համարի: Դե, ինքն էլ էր էդպես մտածում: Նա էլ իրավունք ուներ, իրա ասելով՝ օտար որձ էշի էրեխին իր սեղանի շուրջը չէր ուզենա տեսնել: Հենց առաջին երկու օրերին, երբ նրա տուն էի գնացել, շարունակ խոսքը էրեխի մասին էր: Վերջին գիշերն էլ շատ խոսեցինք: Այսինքն, ոչ թե շատ խոսեցինք, այլ ինքը խոսեց էրեխի մասին: Ես ականջ դրի, դրի, վերջում հարցրի.
— Լավ, բա ի՞նչ անեմ:
Ամուսինս բան չասաց: Մի քիչ մտածելուց հետո պատասխանեց.
— Ես չգիտեմ՝ ինչ պիտի անես: Ինչ կարող ես, ինչ ուզում ես, էն էլ արա, ես էլ չե՛մ ուզում մի ուրիշ որձ էշի ետ գցածին տեսնել իմ սեղանի շուրջը:
Գոնե մի լուծում չառաջարկեց, ճանապարհ ցույց չտվեց: Էդ գիշեր մոտս չեկավ՝ յանիմ խռովել է: Մեր համատեղ կյանքի երրորդ գիշերն էր, բայց խռովել էր: Գիտեի, որ էդպես ուզում էր ինձ ջղայնացնել, որ օր առաջ երեխայի հարցը լուծեմ: Առավոտն էլ տնից դուրս գալուց ասաց.
— Ճաշին որ էկա, էս էրեխին էստեղ չտեսնեմ:
Իմ անելիքը հենց էդ պահից արդեն գիտեի: Բայց հիմա մտածում, մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե ո՞նց գնացի էդ քայլին… բայց իմ կամքով չէր: Վեր կացա, չադրաս գլխիս գցեցի, էրեխի ձեռքը բռնեցի ու ամուսնուս ետևից տնից դուրս էկա: Էրեխես մոտ երեք տարեկան էր ու սիրուն քայլում էր: Վատն էն էր, որ երեք տարի կյանքս նրան էի նվիրել: Դա շատ վատ էր: Բոլոր դժվարություններն արդեն ետևում էին: Բոլոր անքուն գիշերներն անցյալ էին: Նոր էր սկսվում հանգիստ կյանքը: Բայց ես ստիպված էի ավարտել սկսած գործս: Մինչև կանգառ նրա ոտով գնացի: Կոշիկներն էի հագցրել, լավագույն շորերը՝ երկնագույն կոստյում-շալվարը, որ նախկին ամուսինս վերջերս էր առել: Երբ շորերը հագցնում էի, այն միտքը, թե` ա՛յ կնիկ, ինչի՞ ես նոր շորերը հագցնում, անընդհատ կրծում էր ուղեղս, բայց տեղի չտվեցի՝ ինչի՞ս է պետք: Մարդիս աչքը դուրս գա, եթե նորից էրեխա բերեմ, թող գնա շոր առնի: Շորերը հագցրի, մազերը սանրեցի: Շատ էր սիրունացել: Մի ձեռքով էրեխի ձեռքը բռնեցի, մյուսով էլ չադրաս էի պահում, և այսպես կամաց-կամաց գնում էինք: Այլևս պետք չէր, որ նրան անընդհատ հայհոյեմ, թե արագ քայլի: Վերջին անգամն էր, որ ձեռքը բռնած փողոց էի տանում: Մի երկու-երեք տեղ ուզեց, որ իրան կակա առնեմ, բայց ասացի.
— Նախ նստենք մեքենա, հետո կակա կառնեմ:
Հիշում եմ, այդ օրն էլ մյուս օրերի նման շարունակ հարցեր էր տալիս: Մի ձիու ոտքը մտել էր առվի փոսի մեջ, մարդիկ հավաքվել էին շուրջը: Շատ ստիպեց՝ գրկեմ, որ կարողանա տեսել, թե ինչ է պատահել: Գրկեցի, բարձրացրի, տեսավ, որ ձիու ոտքը քերծվել է, արյուն էր գալիս, երբ իջեցրի` ասաց.
— Մայլի՛կ, ձելքը օֆ էր եղել:
— Հա՛, ջանի՛կս, մամային չի լսել, դրա համար է օֆ եղել:
Դանդաղ գնացինք մինչև կանգառ: Դեռ օրը նոր էր սկսվում, տրանսպորտում ազատ տեղ չկար, կես ժամ ավել սպասեցինք, մինչև կարողացանք նստել: Էրեխես արդեն անհանգստանում էր, ես էլ հոգնում էի: Նրա անընդմեջ հարցերից արդեն համբերու­թյունս հատնում էր, մի երկու-երեք անգամ հարցրեց.
— Մայլի՛կ, բա ի՞նց էղավ, ավտոբուս ցեկա՞վ, դե գնանք կակա ալնենք:
Ես նորից ասացի՝ հիմա կգա, հենց ավտոբուս նստենք, քեզ համար կակա կառնեմ: Վերջապես կարողացանք նստել յոթ համարը և իջանք Շահի հրապարակում, իսկ էրեխես խոսում հա խոսում էր: Հիշում եմ, մի անգամ էլ հարցեց.
— Մայլի՛կ, ո՞ւլ ենք գնում:
Ես, չգիտեմ ինչու, առանց մտածելու պատասխանեցի.
— Գնում ենք հայրիկի մոտ:
Էրեխես զարմացած երեսիս նայեց ու հարցրեց.
— Ո՞լ հայլիկի մոտ:
Իմ համբերությունն արդեն հատել էր, ասացի.
— Ջանի՛կս, շատ ես խոսում, եթե շարունակես խոսել, կակա չեմ առնի:
Հիմա սիրտս շատ է ցավում դրա համար: Էդպիսի բաները շատ-շատ են մարդու սիրտ վառում, ցավացնում: Ինչո՞ւ էն պահին էրեխիս սիրտը կոտրեցի: Տնից որ դուրս էկանք, որոշել էի՝ այդ օրը մինչև վերջ չբարկանամ, չհայհոյեմ ու սիրալիր լինեմ հետը: Բայց հիմա սիրտս ցավում է: Ինչո՞ւ էդպես լռեցրի նրան: Փոքրիկս էլ չխոսեց: Նա դրանից հետո խոսում էր վարորդի օգնականի հետ, ով ծամածռություններ էր անում, և ուրախանում ու ծիծաղում էր: Բայց ես ո՛չ նրան, ո՛չ էլ էրեխիս էի բանի տեղ դնում, որ անընդհատ շրջվում, ինձ էր նայում: Ասացի, որ Շահի հրապարակի կանգառում կանգնի: Երբ իջնում էինք, դեռ ծիծաղում էր: Հրապարակը մարդաշատ էր, ավտոբուսներն էլ շատ էին: Դեռ սարսափում էի որոշումս իրականացնել: Ահագին ժամանակ, երևի կես ժամ, քայլեցի: Ավտոբուսները պակասեցին: Էկա հրապարակի անկյունն ու տասը շահիանոցը1 գրպանիցս հանեցի, տվեցի էրեխիս: Նա զարմացած, շփոթված ինձ էր նայում, դեռ փող վերցնել չէր սովորել: Չգիտեի` ինչպես հասկացնեմ: Հրապարակի մյուս կողմում գոռում էր դդմի կորիզ ծախողը: Մատով ցույց տվի ու ասացի.
— Էն ա, գնա, կակա առ, տեսնեմ ինքնդ կարա՞ս առնես:
Էրեխես փողին նայեց, ինձ նայեց ու ասաց.
— Մայլի՛կ, դու էլ ալի, միասին գնանք:
— Չէ՛, ես էստեղ կմնամ ու քեզ կնայեմ, դու գնա, տեսնեմ կարա՞ս առնես:
Էրեխես մի անգամ էլ նայեց փողին՝ ոնց որ կասկածում էր: Չէր իմանում, թե ոնց պիտի ինչ-որ բան առնի: Մինչ այդ նրան էդպիսի բան չէի սովորեցրել: Շշմած ինձ էր նայում: Վա՜յ, էդ ինչ հայացք էր, հենց էդ պահին սիրտս նեղվեց, վատացա: Շատ վատ զգացի: Քիչ էր մնում` հրաժարվեի մտքիցս: Երբ էրեխես գնաց, ես փախա, բայց մինչև հիմա, նույնիսկ այդ օրը երեկոյան, երբ հարևանների մոտ վշտից լացեցի, երբեք այդքան վատ չեմ զգացել: Էլ չէի դիմանում: Էդ ինչ զարմանալի հայացք էր: էրեխես մոլորվել էր, կարծես էլի ինչ-որ բան էր ուզում հարցնել: Չհասկացա, ինձ ոնց զսպեցի: Նորից դդմի սերմ ծախողին ցույց տվի ու ասացի.
— Գնա, գնա, ջա՛նս, էդ փողը տուր ու ասա սերմ տա, ու վերջ, ապրես, գնա:
Ձագուկս նայեց դդմի սերմ ծախողին ու այն ժամանակների նման, երբ մահանա էր ման գալիս, որ լացեր, ասաց.
— Մայլի՛կ, սելմ ցեմ ուզում, ցամից եմ ուզում:
Անելանելի վիճակում էի հայտնվել, եթե էրեխես մի քիչ էլ հապաղեր, եթե լացեր, հաստատ կհրաժարվեի: Բայց բալիկս չլացեց: Զայրացել էի, համբերությունս հատել էր: Գոռացի վրեն.
— Գնա՛, չամիչ էլ ունի, սերմ էլ, ինչ ուզում ես ա՛ռ, դե գնա՛:
Հետո մայթի մոտի առվից անցկացրի, ձեռքս մեջքին դնելով` կամաց առաջ հրեցի ու ասացի.
— Դե գնա՛, էլի, մի՛ ուշանա:
Փողոցն ազատ էր: Էն ծայրում անգամ մեքենա կամ կառք չէր երևում, որ էրեխես ընկնի տակը: Էրեխես երկու-երեք քայլ անելուց հետո շրջվեց ու հարցրեց.
— Մայլի՛կ, ցամից է՞լ ունի:
— Հա՛, հոգի՛ս, ասա` տասը շահու չամիչ տուր:
Երբ էրեխես հասել էր փողոցի կենտրոն, հանկարծ մի մեքենա ազդանշան տվեց, սարսափից դողացի: Չհասկանալով, թե ինչ եմ անում, ինձ փողոցի մեջ նետեցի, գրկեցի էրեխիս ու մայթի վրա թաքնվեցի մարդկանց մեջ: Քրտինքը մարմնովս հոսում էր, շնչա­կտուր էի լինում: Էրեխես հարցրեց.
— Մայլի՛կ, ի՞նց եղավ:
— Ոչինչ, ձագուկս, փողոցով արագ են անցնում, դու դանդաղ էիր անցնում, քիչ էր մնում` ընկնեիր ավտոյի տակ:
Էս ասելով քիչ էր մնում` լացս բռներ: էրեխես գրկիս մեջ ասաց.
— Լավ, մայլի՛կ, ինձ իջեցլու, էս անգամ ալագ կգնամ:
Եթե էրեխես սա չասեր, ես մոռացել էի, թե ինչի համար եմ եկել: Նրա այս խոսքերն ինձ նորից գլխի գցեցին, թե ինչի համար եմ եկել: Եվ դեռ աչքերիս արտասուքը չէի մաքրել, որ հիշեցի` ինչի համար եմ եկել: Հիշեցի, որ ամուսինս կատաղելու է: Էրեխիս պաչիկ արի, սա իմ վերջին պաչիկն էր: Պաչեցի, նորից իջեցրի ու ակաջին ասացի.
— Հոգի՛ս, արագ գնա, մեքենա կգա:
Փողոցը նորից դատարկ էր, իսկ էրեխես ավելի արագ էր գնում: Փոքրիկ քայլերով շտապում էր: Մի երկու-երեք անգամ վախեցա՝ չլինի հանկարծ ոտքերը ոլորվեն ու ընկնի: Երբ հասավ մյուս մայթին, շրջվեց ու հայացք նետեց վրաս: Ես չադրայիս փեշերը հավաքել, թևիս տակ էի դրել ու ճանապարհ էի ընկնում: Բայց հենց էրեխես շրջվեց ու ինձ նայեց` տեղումս քարացա: Գողի նման, որ գողության ժամանակ ձեռքը բռնել են, տեղումս չորացա-մնացի: Ձեռքերս մնացել էին թևերիս տակ, ճիշտ ու ճիշտ էն ժամանակվա պես, երբ ամուսնուս, էն նախկին ամուսնուս գրպաններն էի խառնում: Ամուսինս ներս մտավ, ու հենց էսպես քարացել-մնացել էի: Նորից ոտից գլուխ քրտինքի մեջ կորել էի, գլուխս կախել, բայց երբ մեծ դժվարությամբ բարձրացրի, տեսա` էրեխես ուր որ է հասնելու էր դդմի սերմ ծախողին: Ես գործս ավարտել էի, էրեխես անվնաս հասել էր փողոցի մյուս մայթը: Հենց էդ պահից` կարծես ընդհանրապես էրեխա չէի ունեցել: Վերջին անգամ, երբ էրեխուս նայեցի, կարծես օտարի էրեխու էի նայում: Ոնց որ օտարի նոր քայլող անուշիկ էրեխու: Ճիշտ էնպես, որ կարող ես օտարի էրեխուն նայելով հաճույք ստանալ: Նրան նայելով հաճույք ստացա: Ապա շտապ մայթով քայլող մարդկանց խառնվեցի: Բայց հանկարծ սարսափեցի, քիչ էր մնում` տեղնուտեղը չորանայի, քարացա, անչափ վախեցած էի: Չլինի՞ հանկարծ մեկն ինձ հետևած լինի: Էդ մտքից փշաքաղվեցի, քայլերս արագացրի: Երկու փողոց էն կողմ մտածեցի` ինձ գցեմ երկրորդական փողոցներն ու փախչեմ: Հազիվ էի հասել փողոցի ծայրը, երբ կողքիս մի տաքսի արգելակեց: Թվաց` ձեռքս բռնելու են: Մինչև ոսկորներս սարսուռ անցավ: Մտածեցի՝ խաչմերուկի ոստիկանն է, որ հետևել ու տաքսիով հասել է ինձ, հիմա իջնում է, որ բռնի: Չգիտեմ` ինչ ձևով շրջվեցի ու տեսա, որ տաքսու ուղևորներն իջել, ուղեվարձը տվել ու գնում էին: Հանգիստ շունչ քաշեցի, և ուրիշ միտք ծագեց գլխիս մեջ: Աչքերս մթնել էին, ոչինչ չէի տեսնում: Առանց հասկանալու, թե ինչ եմ անում, թռա տաքսու մեջ, շրխկոցով փակեցի դուռը: Վարորդը փնթփնթաց ու ճանապարհ ընկավ: Չադրաս մնացել էր դռան արանքում: Երբ տաքսին հեռացել էր էդտեղից, ես ինքնավստահու­թյուն ձեռք բերի, դուռը կամաց բացեցի, չադրաս արանքից հանեցի ու նորից կամաց փակեցի: Հետո հենվեցի թիկնակին ու հանգիստ շունչ քաշեցի:
Գիշերը չկարողացա տաքսու փողն ամուսնուցս պոկել:

Վերլուծություն

Ասեմ, որ պատմությունը ինձ այդքան էլ դուր չեկավ իր իմաստային առումով, միգուցե այն ինձ համար պարզապես շատ անընդունելի ու անհասկանալի էր, այդ պատճառով: Կարծում եմ ինչքան էլ ամուսինը ցանկություն չունենար երեխային ընդունելու, երեխայից ազատվելը, այն էլ այդ միջոցով ուղղակի անթույլատրելի էր: Լավագույն դեպքում երեխային պետք էր հանձնել մանկատուն: Ըստ իս այս մեծ խնդրի մեղավորը կինն էր, քանի որ նա պետք է դեռ ամուսնությունից առաջ ասեր ամուսնուն իր երեխայի մասին:

Рубрика: Պատմություն

Տոմար հասկացությունը, իրանական օրացույցը

Հայկական տոմար

Ներկայումս որպես օրացույց հայաստանում օգտագործվում է տոմարը: Հայկական տոմարը կամ Հին հայկական տոմարը հայկական օրացույցն է, ժամանակի հաշվարկի հայկական համակարգն է։ Հայոց տոմարը Հին ծագում ունի, սակայն պատմաբանների և տոմարագետների կողմից դեռևս հիմնավորված չի այն հարցը, թե երբ են հայերը սկսել իրենց ինքնուրույն տոմարական Հաշվումները։ Ինչպես վկայում է Մովսես Խորենացին միչև Արտաշես տագավորի ժամանակները (189—160 թթ. մ.թ.ա.) մարդիկ չէին հետաքրքրվում օրերի, ամիսների ու տարիների հաշվարկներով: Այդ պատճառով կարծիք կա, որ հենց Արտաշեսի գահակալության օրոք է ուսումնասիրվել տոմարը:

Իրանական օրացույց

Իրանական օրացույցները Իրանում ավելի քան երկու հազարամյակների համար հորինված կամ օգտագործված օրացույցներ են: Մարդկային պատմության ամենաերկար ժամանակագրական արձանագրություններից մեկը՝ իրանական օրացույցը, պատմության ընթացքում բազմիցս փոփոխվել է վարչական, կլիմայական և կրոնական նպատակների համար: Իրանական տարին սովորաբար սկսվում է Գրիգորյան օրացույցով մարտի 21-ին ցերեկը:

Рубрика: Էկոլոգիա

Տնտեսական շահից մինչև բնապահպանական աղետ. Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր ունի: Հայաստանում կան բավականին շատ հանքավայրեր ու նրանց թիվը դեռ շարունակում է աճել: Այստեղ արտադրվում է մեծ քնակով մոլիբդեն , որի հիմնական պաշարները գտնվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային հանքավայրում: Ինչպես նաև ունենք պղնձի ու ոսկու բավականին հարուստ պաշարներ ու փոքր պաշարներով ՝ կապար, արծաթ, ցինկ, գրանիտ, բազալտ և այլն:

Հանքավայրերը — 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր:

հանքարդյունաբերություն - Legal Info

Առողջական խնդիրները

Հանքավայրերից բացի, կան նաև պոչամբարներ, որոնք բավական մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, բնակչությանը: Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը Այս ամենը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: Պոչամբարներին մոտ ապրող բնակչությունը տառապում է առողջական խնդիրներից՝ որոնք այդ տարածքում պարզպես անխուսափելի են, քանի որ մարդը օգտագործում է պոչամբարից դուրս եկած թունավոր օդը: Տարածքի երեխաների զգալի մասը ծնվում են արատներով, մեծերի մոտ թունավորումը արտահայտվում է ուռուցքային հիվանդությամբ, ինչպես նաև տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները: Տեղացիները պատմեցին նաև, թե ինչպես է նորածինը ծնվել մի ձեռքի բացակայությամբ, ինչը անկասկած նորից կապված է օդում մետաղների քանակի չարաշահման հետ: Այս մահացու ու կյանքի ընթացքին խանգարող հիվանդություններից բացի տարածաշրջանում տարածված են նաև մազաթափությունը, ատամների հետ կապված խնդիրները, չբերությունը և այլն:

Մթնոլորտային թունավորումները ազդում են նաև կենդանիների վրա: Անոմալ ծնուների թիվը վերջին տաս տարիների ընթացքում աճել է ու շարունակում է աճել, նույնիսկ առանձին թանգարան է հատկացվել անոմալ ծնունդների պահպանման ու հետազոտման համար: Թանգարանում պահվում է երկգլխանի աղվեսը, հորթուկը ու մի շարք այլ առանձնահատուկ կենդանիներ, որոնք առանձնահատուկ լինելու պատճառները ակնհայտորեն պարզ են, բայց նաև միառժամանակ շարունակվում են բացահայտվել:

Անոմալ ծնունդների աճը վատացող էկոլոգիայի ուղղակի հետեւանք է - Ecolur

Խնդրի լուծումը

Կարծում եմ այս խնդիրներից գոնե որոշ չափով խուսափելու համար պետք է այսուհետ կանխվեն բոլոր նոր հանքավայրերի ստեղծման փորձերը, որոնք բացի շահ բերելուց նաև մեծ վնաս են հասցնում բնակչությանը, ինչը կարծում եմ ավելի կարևոր է: Ունենք բավականին մեծ թվով հանքավայրեր, կարելի է դրանք զարգացնել ու օգտագործել: Հնարավորության դեպքում կարելի էր նաև տարհանել պոչամբարներին մոտ ապրող գյուղերի բնակչությանը, մահից ու հիվանդություններից խուսափելու համար, սակայն կարծում մեր երկիրը ֆինսանսապես դեռ պատրաստ չէ դրան:

Տարածքի բնակչությունը շարունակում է ապրել ու թունավորվել, բուժվել անհայտ ու մահացու հիվանդություններից, ուրիշ ելք չունենալով: Իրականում պետությունը ու առաջին հերթին հենց հանքարդյունաբերական ընկերությունը պետք է լուծի բոլոր այդ խնդիրները, սակայն դեռևս ոչինչ չի արվում:

Հայաստանի պոչամբարները՝ մեկ քարտեզում

Հիմնական օգտագործվող նյութերի աղբյուները՝

Հայաստանի հանքարդյունաբերությունը

Հայաստանի պոչամբարները

Բնության հաշվեհարդար

Рубрика: Անգլերեն

17/11/20

7.1 Read the situations and complete the sentences using the present perfect. Choose from these
verbs: break, disappear, go up, grow, improve, lose, shrink, stop.

1 Tom is looking for his key. He can’t find it. Tom has lost his key.
2 Maria’s English wasn’t very good. Now it is better. Her English is improve.
3 My bag was here, but it isn’t here any more. My bag lost.
4 Lisa can’t walk and her leg is in plaster. Lisa
5 Last week the bus fare was £1.80. Now it is £2. The bus fare
6 Dan didn’t have a beard before. Now he has a beard. Dan grow beard
7 It was raining ten minutes ago. It isn’t raining now. It stopped
8 I washed my sweater, and now it’s too small for me. My sweater shrink

7.2 Put in been or gone.
1 My parents are on holiday. They’ve gone to Italy.
2 Hello! I’ve just been to the shops. I’ve bought lots of things.
3 Tom has just gone out. He’ll be back in about an hour.
4 Alice isn’t here at the moment. I don’t know where she’s gone .
5 You’re very late. Where have you been ?