Рубрика: Պատմություն (ընտրություն)

Հայը — Դերենիկ Դեմիրճյան

Կարդալով Դերենիկ Դեմիրճյանը Հայը՝ երևի ավելի լավ կարողացա ընկալել մեր էությունը։ Ստեղծագործությունը հետաքրքիր ու ճանաչողական էր։ Ստեղծագործությունը իր մեջ պարունակում էր մեր դրական և դառը կողմերը։ Այդքան էլ համաձայն չեմ միայն կրոնական հատվածի հետ։ ։

Խոսակցութիւնն ես լսում՝ հայհոյանքների կէսը եկեղեցի ու Աստուած է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարէնը մի անգամ չի մտնում մէջը՝ աղօթելու։Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին։ Եւ հավատալի ՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, և այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքը առ Աստուած…

Կարծում եմ հայ ազգը իր կրոնական կողմնորոշումը լավ պահում է։ Աղոթքը, ծեսերը, սովորույթները, տոներըև այլն։ Նույնիսկ մեր առօրյա խոսակցություններում հաճախ լսվում են Աստծուն փառաբանող, Աստծուց ինչ-որ բան խնդրող արտահայտություններ (Աստված տա, Փառքդ շատ Տեր Աստված և այլն։

Рубрика: Ակներ

Սովորում ու պատրաստում ենք

Այսօր Ակներով այցելեցինք մեր ազգությամբ հնդիկ ընկերներին, ովքեր մեզ սովորեցնում էին պատրաստել հնդկական ծագում ունեցող սիսեռով ճաշատեսակը: Բաղադրատոմսի մեջ անբացատրելի քանակով համեմունքներ կային, ինչպես գիտենք՝ Հնդկաստանը հայտնի է հենց իր սուր համերով: Ուտեստը շատ հետաքրքիր ու անուշաբույր էր, բաղադրատոմսը նույնիսկ գրել ենք՝ ճաշատեսակը արդեն ինքներս պատրաստելու համար:

Рубрика: Անգլերեն

06.04.2021

Challenges Sb 2 p.51, Movie Magic ex. 4

Ex.4 Read the text again and answer these questions

1) What did make-up artist use to create monsters in the old days?

In the old days make-up artists used artificial teeth, ears and hair to create monsters.

2)How long did it take to the make-up of some of actors in Buffy?

For some of the actors in Buffy, it took four or five hours to put in their make-up.

3) How big was the spaceship in Star Wars?

It was a sixty centimetre model.

4)For what characters did Peter Jackson use children in The Lord of the Rings.

Peter Jackson used the children dressed as hobbits in some scenes to make the characters smaller than the others.

5) What were not real on Spider-Man 2?

The buildings look great but they are only virtual buildings.

6) What was real about Gollum?

The actor’s real eyes and real voice.

Рубрика: Հայոց լեզու (խորացված), Վերլուծություններ

Newmag. «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի վերլուծությունը

Գիրքը ձեռք էր բերել մեր դպրոցի գրադարանից, ընկերներիցս մի քանիսը նույնպես այդ օրերին կարդում էին այդ գիրքը ու միասին վերլուծում էինք: Գրքի հիմնական միտքը ինձ համար ավելի պարզ ու թեթև ապրելը ու դրա շնորհիվ հաջողության հասնելն է: Կարծում եմ եթե գրքի բոլոր բաժինները կարդալուց խորը մտածենք, ապա գիրքը բավականաչափ ասելիք ունի, սակայն ես գրքի կարդալուց առաջ երևի ավելի մեծ սպասելիքներ ունեի: Գիրքը կարդացել եմ շատ արագ, չնայած, որ հիմնականում բավական դանդաղ եմ կարդում: Գիրքը միանշանակակ փոխեց ու վերացրեց ինձ մեջ կարծրատիպերի առկայությունը, ու օգնեց ինչ-որ անիմաստ, բայց շատ մեծ խնդիր թվացող իրավիճակներին ավելի հանգիստ ու թեթև լուծում փնտրել: Գիրքը շատ թեթև և շուտ ընթերցվող է, սակայն կարծում եմ էլ չեմ վերադառնա այս գրքերին:

Գիրք – Թքած ունենալու նուրբ արվեստը » Նվերներ, որ eli.am ուզում

Рубрика: Հայոց լեզու (խորացված), Վերլուծություններ

Newmag. «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի վելուծությունը

Ասեմ, որ այս գրքի մասին տեղեկացել եմ ռուս բլոգերներից ու նույնիսկ տեղյակ չէի, որ կա նաև գրքի հայերեն տերբերակը: Երբ գնացել էի գրախանութ՝ որպեսզի գնեմ գիրքը ռուսերեն տարբերակով, տեսա նրա թարգմանված տարբերակը ու իհարկե վերցրեցի դա: Այս գիրքը նույնպես մեծ ճանաչություն էր ձեռք բերել երիտասարդների մոտ, քանի որ գրքում հիմնականում խոսվում է ինքդ քեզ ընդունելու, սիրելու ու հաջողության հասնելու համար, ինչպես գիտենք, դրա կարիքը զգում են հիմնականում երիտասարդները: Գիրքը կարդացել եմ մոտավոր մեկ տարի առաջ ու բավականաչափ անհամաձայնություններ ունեի, քանի որ չէի հասկանում, թե ոնց կարող են մարդիկ այդպիսի պարզ բաներից խնդիրներ ունենալ, կամ ինչու է գրքում այդքան պարզ լուծումներ գրված, այդ պատճառով որոշեցի գիրքը ընթերցել ևս մեկ անգամ, ավելի մեծ հասակում: Սակայն արդեն հիմա, երբ դեռ նույնիսկ շատ քիչ ժամանակ է անցել, որոշ դրվագներ տեսնելիս, ընկերներիս հետ զրուցելիս, կամ ուղղակի ինչ-որ խնդիրների հետ առնչվելիս հիշում եմ, որ գրքում հենց այդ պահերի մասին էր խոսվում, ու կարելի է ասել արդեն քիչ-քիչ գիրքը ավելի ճիշտ տեսանկյունից եմ հասկանում:

Нет описания.
Рубрика: Հայոց լեզու (խորացված), Վերլուծություններ

Newmag. «Sapiens» գրքի վերլուծությունը

Գիրքը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել, ինչը հետաքրքրություն էր առաջացրել ինձ մոտ, չնայած որ միշտ նախընրտել եմ գեղարվեստական գրքերը, ոչ թե գիտական, կամ պատմական ու այդ պատճառով ընկերներիցս մեկը նվիրեց ինձ այս գիրքը: Ինձ միշտ հետաքրքրել է մեր ծագումն ու զարգացումը, ինչի մասին գրքում բավականաչափ տեղեկություններ կան: Ներկա պահին գրքի մեծ մասը չեմ հիշում, բայց հիշում եմ այն՝ ինչը ամենաշատն էր տպավորվել ու դա միանշանակ հենց Հոմո Սափիենսի առաջացման ու նրա «ցեղատեսակների» մասին տեղեկություններն են: Գրքում կային հատվածներ, որոնք վերլուծելու ու հասկանալու համար, այլ ոչ միայն կարդալու, անհրաժեշտ էի լինում նույն արտահայտությունը, տողը, նախադասությունը կամ պարբերությունը կարդալ մի քանի անգամ: Գրքի ընթերցումն ավարտելուն պես, այն ուղերցի եղբորս՝ ով ներկա պահին էլ ծառայության մեջ է, գիտեի, որ նրան հաստատ դուր կգա գիրքը: Եղբայրս գիրքը կարդաց պատերազմի ու պատերազմին հաջորդող օրերին: Գիրքը շատ հետաքրիր հետազոտություններ ու կարծիքներ է իր մեջ պարունակում, հետաքրքրասեր մարդկանց համար է:

Нет описания.