Рубрика: Էկոլոգիա

Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը

Աշնանային արձակուրդը անցկացնում ենք դասընթացներով՝ սարերի գրկում: Ուսումնասիրում ենք վայրի բնությունը վայրի բնության գրկում: Մեր Էկո տնակները անբացատրելի հետաքրքրություն ու ջերմություն ունեն իրենց մեջ, իսկ տնակի դիմացի լեռան վրա վազվզող քարայծերն ապացուցում են, որ վայրի բնությունն անբացատրելի գեղեցիկ է, ինչպես նաև պարզ է դառնում, որ մարդ-բնություն կոնֆլիկտը լուծելու դեպքում կհասնենք ներդաշնակության: 

Պարզվում է, որ Հայաստանի հանրապետությունում կան մարդիկ, ովքեր վայրի արջեր են անօրինական պահում: Ինչպես գիտեք, արջերը ՀՀ  Կարմիր գրքում, արդեն քանի տարի է, տեղ են գտել, սակայն ՀՀ -ում արջերի թվաքանակի աճի հետ կապված խնդիր դրված չէ։ Այնուամենայնիվ, արջերի շահագործումն էլ անթույլատրելի է։ 

Հիմա ձեզ կներկայացնեմ արջերի համար բարենպաստ պայմանները: 

  • Արջերը հսկաներ են համարվում, ինչի պատճառով նրանց բնակատեղին պետք է համապատասխանի իրենց չափերին: 
  • ՀՀ-ում գտնվող արջերը ցամաքային կենդանիներ են համարվում, սակայն ջուրը նրանց հարազատ տարերքն է, ցանկալի է, որ իրենց ապրելատեղիում ունենան ջրի մեծ պաշար, որտեղ կկարողանան, այսպես ասած, «խաղալ»: 
  • Արջերը ձմռանը պարտադիր պետք է քուն մտնեն, այլապես կխանգարվի նրանց բնական ցիկլը: 
  • Արջերը քուն մտնելուց առաջ պետք է ստանան բավականաչափ ճարպ: 
  • Արջերը սնվում են հիմնականում մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, մրգերով, հողի տակից փորում, հանում են բզեզներ ու թրթուրներ: 
  • Արջը մեղրի մեծ սիրահար է, կարելի է ասել՝ դա նրա բնական ու ամենակարևոր պահանջներից մեկն է: 
  • Արջերը խնամքի բացակայության կամ սխալ խնամքի դեպքում ձեռք են բերում հոգեբանական խնդիրներ, ինչն էլ հանգեցնում է նրանց ոչ բնականոն պահվածքին: 

Իսկ հիմա կներկայացնեմ  ՀՀ-ում անօրինական ձևով պահվող արջերի գոյության անբարենպաստ պայմանները: 

  • Արջերը պահվում են իրենց համար անթույլատրելի փոքր վանդակներում, որոնք հաճախ գտնվում են բենզալցակայաններում, ռեստորաններում, առանձնատներում, ինչն էլ բացատրվում է որպես զվարճանքի ու գեղեցկության ձև, հարստություն արտահայտելու միջոց, երբեմն էլ՝ որպես հիվանդագին սեր կենդանիների նկատմամբ: 
  • Արջերը սխալ սնունդ են ստանում կամ հաճախ ստանում են չափից ավելի քիչ սնունդ՝ մարդկանց սննդի մնացորդներից պատրաստված: 
  • Արջերի ատամները շատ զգայուն են ու փչանում են քաղցրից, իսկ անօրինական պահվող արջերը հաճախ ուտում են կոնֆետներ, շաքարներ, խմում՝ գազավորված ըմպելիքներ: 
  • Արջերը չեն ստանում մեղր, քանի որ շատերի մոտ տպավորություն է, որ արջերի սերը մեղրի հանդեպ միայն միֆ է, որը եկել է մուլտֆիլմերից: 
  • Արջերը չեն ստանում ճարպային սնունդ: 
  • Արջերը ձմռանը քուն չեն մտնում՝ տեղ չունենալու կամ նախկինում սխալ ու քիչ սնունդ ստանալու պատճառով: 
  • Արջերը զբաղմունք չեն ունենում իրենց փոքր վանդակներում, ինչի պատճառով կարող են հոգեբանական սթրեսի ենթարկվել: 

Կարծում եմ՝ եթե այս ամենը միայն լսեի, միգուցե նաև չհավատայի: ՀՀ-ում տարիներ առաջ ստեղծվեց արջերի համար՝ բարենպաստ պայմաններով, կարելի է ասել, միակ ապաստարանը, որը գտնվում է Ուրցաձորում՝  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի պահպանության ներքո։ Այստեղ արջերը խնամք են ստանում: Շրջապատված են մասնագետներով ու հսկայական մեծ տարածքով, որը հատուկ է իրենց բնականոն ապրելաձևին: Այստեղ հիմնականում հայտնվում են արդեն իսկ հոգեբանական, առողջական խնդիր ունեցող արջերը, քանի որ այստեղ են հայտնվում դժվար ու տանջալից ճանապարհ անցնելուց հետո: Այստեղ կան բժիշկներ, մասնագետներ, կամավորներ, որոնք ապահովում են կենդանիների առողջությունը, անվտանգությունը, զբաղվածությունը ու ամեն-ամեն ինչ արջերին իրենց բնականոն ու ճիշտ կյանքին վերադարձնելու համար: Ասում են, որ ամենամեծ հաջողությունը համարվում է արջերի քուն մտնելը, քանի որ արջերը քուն մտնել կարող են միայն առողջ վիճակում: Անցած ձմռանը 19 արջերից 18-ը խորը քուն են մտել: Հսկայական աշխատանք է ու ֆանտաստիկ արդյունք: Իրոք, բարի, հավես, հետաքրքիր ու միաժամանակ շատ օգտակար զբաղմունք է, չէ՞: Մեր թիմը մեծ ոգևորությամբ կմասնակցի արջուկների համար լավ պայմաններ ստեղծելու կամավորական աշխատանքներին: 

Այս ամենին մեզ ծանոթացրեց նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s