Կրթահամալիրի բնապահպանական մի մեծ խմբով մասնակցում էինք «Արևորդի» բնապահպանական նախաձեռնությանը։ Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվացությունը։ Փառատոնի շրջանակներում դիտել էինք մի շարք բնապահպանական ֆիլմեր, որտեղ արծարծվում էին այնպիսի խնդիրներ՝ որոնց մասին քչերն են խոսում։ Ուրախ եմ, որ մենք՝ Սեբաստացիներս, փառատոնին նույնպես մասնակցություն ենք ունեցել։ Եվ առհասարակ կրթահամլիրային մեր բնապահպանական նախագծերը կարևոր հարթակ են դարձել խնդիրները հանրայնացնելու համար։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր միացել էին տեսակապով։
Որպես լավագույն ֆիլմ, բնապահպանական լավագույն ուղերձով ինձ համար առանձնացրել էի «Հսկա ստրուկները», էստեղ կարևոր գաղափարը այն էր, որ Հարավարևելյան Ասիայում փղերը դարձել են զբոսաշրջությունը խթանող գործիքներ, որ գործարանները պատրաստ են կենդանիներին ստորացնելու՝ միլիոնավոր դոլարների շահույթ ստանալու համար:



Մեկ ամիս առաջ մասնակցել էի Ուրցաձորյան ճամբարին, որտեղից ունեմ այսպիսի նյութ՝ «Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը» : Կարծում եմ կհետաքրքրի: