Զբոսաշրջությունը երկիրի համար ամենաշահավետ ոլորտրտներից է, քանի որ X անձից քո երկիր է մուտք գործում որոշ քանակով գումար: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ուղղություն է, սակայն ունենք մի շարք խնդիրներ, որոնք խաթանում են զբասաշրջության մեծ աճը, չնայած որ վերջին շրջաններում Հայաստանն ուսումասիրողների քանակաը միանշանակ շատացել է:
Իսկ հիմա միասին կուսումնասիրենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:
2017-2022 թվականների ծրագիր
Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:
- մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում
Այս կետը հիմա էլ ավելի նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Երկրները փակ են զբոսաշրջիկների համար՝ համաճարակի համար: Մեզ մոտ մեծ աճ է գրանցվել հենց այս ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկները ընտրում էին մեր երկիրը, քանի որ մեր երկիր մուտք գործելը ավելի հեշտ է այս իրավիճակում, այսպես էլ բացահայտվեց նրանց համար նոր ուղղությունը՝ Հայաստանը:
- մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.
Այս կետը շատ հետաքրքիր է: Մեր երկիրը ավելի շատ ընրում են սովետական երկրների զբոսաշրջիկները, ովքեր հիմնականում գալիս են պատմության հետևից: Իսկ առաջին քրիստոնյա երկրի անվանումը արդեն իսկ շատ ոգեշնչող է: Կարծում եմ այդպիսի գեղեցիկ ռազմավարություն ունենալը ու դրան փայլուն տիրապետելը շատ կհետաքրքրի:
- 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.
Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:
- 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համարգրավիչ երկրի նկարագիրը.
Ցավոք պատերազմական երկիր ենք, ինչը վախեցնում է մարդկանց: Մարդիկ չեն ճամփորդի ինչ-որ տեղ, որտեղ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Պետք է կանխել լրագրության կողմից անհիմն ու կեղծ վտանգի լուրերը Հայաստանի մասին, իսկ մեր դիվանագիտության շնորհիվ կանխել նաև իրական վտանգը:
2018 թվականի ծրագիր
2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:
- Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:
- Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:
2019 թվականի ծրագիր
2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝
- լեզուների զարգացումը
- զբոսաշրջային ենթաճյուղերը
- վիզային ռեժիմների ազատականացումըշ
- օդային տրանսպորտի գների նվազեցումը
2021 — 2026 թվականների ծրագիր
Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:
- Երկրի ճանաչելիության բարձրացումը
Հայաստանը բավական չճանաչված երկիր է համարվում զբոսաշրջության բնագավառում: Սակայն վերջի 2տարիների ընթացքում համարվում է նոր ուղղութուն: Պետք է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը:
- Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը
Հայաստանը կքայլի ժամանակին հավասար, հետ չի մնա զբոսաշրջիկների սիրելի երկրների շուկաներից:
Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:
2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:
Ինձ ավելի դուր եկավ 2017-2021թվականների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը երկար ու բազմաբովանդակալից էր:
