Рубрика: Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրերում:

Զբոսաշրջությունը երկիրի համար ամենաշահավետ ոլորտրտներից է, քանի որ X անձից քո երկիր է մուտք գործում որոշ քանակով գումար: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ուղղություն է, սակայն ունենք մի շարք խնդիրներ, որոնք խաթանում են զբասաշրջության մեծ աճը, չնայած որ վերջին շրջաններում Հայաստանն ուսումասիրողների քանակաը միանշանակ շատացել է:

Իսկ հիմա միասին կուսումնասիրենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:

2017-2022 թվականների ծրագիր

Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

  • մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում

Այս կետը հիմա էլ ավելի նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Երկրները փակ են զբոսաշրջիկների համար՝ համաճարակի համար: Մեզ մոտ մեծ աճ է գրանցվել հենց այս ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկները ընտրում էին մեր երկիրը, քանի որ մեր երկիր մուտք գործելը ավելի հեշտ է այս իրավիճակում, այսպես էլ բացահայտվեց նրանց համար նոր ուղղությունը՝ Հայաստանը:

  • մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

Այս կետը շատ հետաքրքիր է: Մեր երկիրը ավելի շատ ընրում են սովետական երկրների զբոսաշրջիկները, ովքեր հիմնականում գալիս են պատմության հետևից: Իսկ առաջին քրիստոնյա երկրի անվանումը արդեն իսկ շատ ոգեշնչող է: Կարծում եմ այդպիսի գեղեցիկ ռազմավարություն ունենալը ու դրան փայլուն տիրապետելը շատ կհետաքրքրի:

  • 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:

  • 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
    համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համարգրավիչ երկրի նկարագիրը.

Ցավոք պատերազմական երկիր ենք, ինչը վախեցնում է մարդկանց: Մարդիկ չեն ճամփորդի ինչ-որ տեղ, որտեղ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Պետք է կանխել լրագրության կողմից անհիմն ու կեղծ վտանգի լուրերը Հայաստանի մասին, իսկ մեր դիվանագիտության շնորհիվ կանխել նաև իրական վտանգը:

2018 թվականի ծրագիր

2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:

  • Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:

  • Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
    համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:

2019 թվականի ծրագիր

2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝

  • լեզուների զարգացումը
  • զբոսաշրջային ենթաճյուղերը
  • վիզային ռեժիմների ազատականացումըշ
  • օդային տրանսպորտի գների նվազեցումը

2021 — 2026 թվականների ծրագիր

Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:

  • Երկրի ճանաչելիության բարձրացումը

Հայաստանը բավական չճանաչված երկիր է համարվում զբոսաշրջության բնագավառում: Սակայն վերջի 2տարիների ընթացքում համարվում է նոր ուղղութուն: Պետք է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը:

  • Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը

Հայաստանը կքայլի ժամանակին հավասար, հետ չի մնա զբոսաշրջիկների սիրելի երկրների շուկաներից:

Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:

2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:

Ինձ ավելի դուր եկավ 2017-2021թվականների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը երկար ու բազմաբովանդակալից էր:

Рубрика: Դասավանդում

Պարուսուցում/դասավանդում. 23.11.2021

Այսօր ունեցանք 4 դասաժամ

10/5 դասարանում պարեցինք «Գյովընդ», «Մայրոքե», ինչպես նաև սովորեցրեցինք «Վերվերի» — ն և «Մշուխռ»

9/2 դասարանում պարեցինք «Գյովընդ», «Վերվերի»,սովորեցրեցինք «Կառնո քոչարի»

9/8դասարանում պարեցինք «Գյովընդ», սովորեցինք «Կառնո քոչարի»

11/4 դասարանում չկարողացանք շատ պարեր կրկնել ու սովորել երգի բացակայության խնդրի պատճառով, սակայն միասին կրկնեցինք որոշ պարերի պարաքայլերը:

Рубрика: Էկոլոգիա

Մասնակցեցինք Արևորդի փառատոնի փակմանը

Կրթահամալիրի բնապահպանական մի մեծ խմբով մասնակցում էինք «Արևորդի» բնապահպանական նախաձեռնությանը։ Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվացությունը։ Փառատոնի շրջանակներում դիտել էինք մի շարք բնապահպանական ֆիլմեր, որտեղ արծարծվում էին այնպիսի խնդիրներ՝ որոնց մասին քչերն են խոսում։ Ուրախ եմ, որ մենք՝ Սեբաստացիներս, փառատոնին նույնպես մասնակցություն ենք ունեցել։ Եվ առհասարակ կրթահամլիրային մեր բնապահպանական նախագծերը կարևոր հարթակ են դարձել խնդիրները հանրայնացնելու համար։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր միացել էին տեսակապով։

Որպես լավագույն ֆիլմ, բնապահպանական լավագույն ուղերձով ինձ համար առանձնացրել էի «Հսկա ստրուկները», էստեղ կարևոր գաղափարը այն էր, որ Հարավարևելյան Ասիայում փղերը դարձել են զբոսաշրջությունը խթանող գործիքներ, որ գործարանները պատրաստ են կենդանիներին ստորացնելու՝ միլիոնավոր դոլարների շահույթ ստանալու համար:

Մեկ ամիս առաջ մասնակցել էի Ուրցաձորյան ճամբարին, որտեղից ունեմ այսպիսի նյութ՝ «Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը» : Կարծում եմ կհետաքրքրի:

Рубрика: Իրավունք

Ջեյ Սիմփսոնի հարցը:

Հիմա Ձեզ կներկայացնեմ 1990ների ամենահայտնի ու դեռ չբացահայտված սարսափելի պատմությունը, որի մասին խոսում էր ողջ Ամերիկան:

Ջեյ Սիմփսոնը ամերիկացի հայտնի և հաջողված ֆուտբոլիստ է, որը մեղադրվում էր իր նախկին կնոջ և նրա նոր ամուսնու սպանության մեջ: Ինչի պատճառով էլ Ջեյին կարող էին մահապատժի ենթարկել:

Ջեյ Սիմփսոնը ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ թիմի անդամ էր, ինչպես նաև դերասան, որը խաղացել էր բավական հաջողված ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը իր համար «The Naked Gun» կոչվող ֆիմն էր: Ջեյը համարվում էր շատ երեխաների սիրելի ֆուտբոլիստը ու հանրության կողմից սիրված էր: Ջեյը փոքր տարիքում եղել է ոչ այդքան ապահովված ընտանիքից:

Նիկոլ Բրաունը Ջեյի երկրորդ կինն էր, ով նախկինում եղել է տեղի ռեստորաններից մեկի աշխատակցուհին, որտեղ էլ ցանոթացել է Ջեյի հետ: Նիկոլը բնավորությամբ հանգիս աղջնակ էր:

Նիկոլն ու Ջեյը ամուսնացան նրանց ծանոթությունից մի քանի ամիս անց: Նրանք ունեին երկու երեխա: Ինչպես պատմում են՝ Ջեյն ու Նիկոլը հաճախ էին վիճում, նրանց ամուսնական կյանքը եղել է շատ անբացտրել, հաճախ են բաժանվել ու նորից միացել, երբեմն Ջեյը Նիկոլին վնասվածքներ էր հասցնում, երբեմն նույնսիկ գործը հասել է ոստիկանությանը: Հետագայում Նիկոլի օրագրերի մեջ գտան պատմություններ, որտեղ Նիկոլը գրում էր, որ իր ու Ջեյի վեճերը սարսափելի են, որ Ջեյը իրեն անընդմեջ բռնանում է:

1994 թվականին Նիկոլին ու նրա նոր ամուսնուն գտան դանակահարված իրենց տան աստիճանների մոտ: Տան մոտակայքում գտնվել է արյունոտ մի ձեռնոց, որի զույգը գտել են Ջեյի տան մոտակայքում: Այդ ժամանակահատվածում Ջեյը ինչ-ինչ պատճառներով մեկնել էր ուրիշ քաղաք:

Ջեյը մի քանի ամիս շարունակ ազատության մեջ էր գտնվում, սակայն երբ իմացավ, որ իր կյանքին վտանգ է սպառնում, որոշեց իր իսկ մեքենայով փախչել քաղաքից: Նրան հետևում էին ոստիկանական մեքենաներն ու ինքնաթիռները, իսկ Ջեյը սպառնում էր նրանց, այս խոսքերով՝ եթե ինձ կանգնեցնեք, ապա ինքնասպան կլինեմ: Այդ ընթացքին հետևում էր ողջ Ամերիկան: Մի քանի ժամ ճանապարհ անցելուց հետո Ջեյը հանձնվեց ոստիկանությանը ու համաձայնեց դատական գործին անցնելուն:

Ջեյը իր համար վարձել էր լավագույն փաստաբաններին, որոնք կկարողանան ապացուցել իր անմեղությունը: Ջեյը փաստաբանները կարողացան ի կատար ածել այդ գործը, ապացուցելով, որ նշված մեղադրանքները բավական չեն Ջեյին մարդասպան համարելու համար: Ջեյը ազատ արձակվեց, ինչը մեծ ուրախություն էր գործին հետևող սևամորթների համար, քանի որ նրանք կարծում էին, որ դա հերթական անարդարությունն է սևամորթների հանդեպ: Իսկ մեղդրողների կողմը միանշանակ Ջեյին էին տեսնում որպես մարդասպան Նիկոլի ու իր ամուսնու գործում:

Կա նաև վարկած, որ մարդասպանը եղել է տեղի թմրանյութ վաճառողներից մեկը, որը արարքը արել է սխալմամբ, ուրիշին կյանքից զրկելով: Սակայն այս գործը 1994թվականից մինչ այսօր դեռ անբացատրելի է:

Ջեյը ազատ արձակվեց, ինչից հետո վայելում էր իր կյանքը: Ջեյ Սիմփսոնը գրեց գիրք՝ «I DID IT» վերնագրով, որը հենց այս դեպքի մասին է, որտեղ Ջեյը կարելի է ասել արդարանում ու պատմում է, թե ինչ կլիներ, եթե նա լիներ մարդասպանը: Շատերը այդ գրքի թողարկումից հետո էլ ավելի համոզվեցին Ջեյի մարդասպան լինելու մեջ:

Կարծում եմ Ջեյ Սիմփսոնի մեղավորությունը բացահայտ է այս գործում, ինչը փաստում է, իր անհիմն փախուստները, մի շարք մեղադրանքներն ու ապացույցները, սակայն ամեն դեպքում չես կարող ասել, թե ինչպես կվարվի անմեղ մարդը իր կյանքին վտանգ բերող իրավիճակում: Ինչպես նաև ուսումնասիրելով Ջեյ Սիմփսոնի հետագա կյանքը, կարծում եմ, որ նա ամեն դեպքում ընդունակ է այդպիսի արարքի:

Рубрика: Անգլերեն

Homework

Destination B1  UNIT 12

A 1 grateful

generous

single

patient

divorced

independent

loyal

loving

confident

10 private

11 close

12 cool

13 ordinary

B 1 couple

2 guests

3 relations

4 stranger

5 boyfriend

6 mood

7 neighborhood

8 flat

9 girlfriend

C 1 introduced

2 trusted

3 decorated

4 respected

5 apologized

6 defended

7 rented

8 recognised

D. 1 down

2 on

3 up

4 out

5 up

6 out/up

7 after

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Միշտ մտածել եմ, որ հայ մարդու ամենակարևոր նախանդրայլերը՝ պատմությունն ու լեզուն իմանալն է: Հայոց լեզուն բավական բարդ, բայց միաժամանակ շատ գեղեցիկ լեզու է: Առօրյայում կարելի է ասել գրական հայերենով խոսում ենք միայն կարևոր միջոցառումներին կամ հեռուստատեսություններում, իսկ առօրյայում ավելի շատ խոսում ենք խոսակցական հայերենով, սակայն հաճախ տարբերվում ու ընդգծվում են այն մարդիկ, ովքեր առօրյայում էլ գեղեցիկ են խոսում:

Սակայն ըստ իս հայերենում կան նաև ծայրահեղացված բառեր, որոնք ոչ մի դեպքում հարմար չեն լինի օգտագործմանը: Նման բառերը հաճախ լինում են կոպիտ ու դժվար հիշվող: Ինչքան էլ ուսումնասիրենք հայերենի բառարանները, մեկ է միշտ էլ սովորելու ու նորը հիշելու տեղ կա:

Ամեն դեպքում ես հայոց լեզուն համարում եմ շատ գեղեցիկ ու դասական լեզու:

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը. Թարգմանություն

Հայտնագործությունները փոխում են աշխարհը, ապրելաոճը, հեշտացնում կյանքը, երմբեմն էլ՝ էլ ավելի ծանրացնում: Հայտնագործությունները ոչ միշտ են լինում գիտական, երկար ուսումնասիրված ու սպասված, հայտնագործությունները շատ հաճախ լինում են շատ պատահական, նույնիսկ երբեմն էլ առանց հասկանալու, որ դա հայտնագործություն է: Երբեմն ինքներս ենք անում հայտնագործություններ, անհրաժեշտությունից ելնելով:

Այսօր Ձեզ կներկայացնեմ մի քանի հայտնագրծություններ, որոնք բացահայտվել են առանց որևէ ջանք գործադրելու, սակայն դրանցից որոշները հիմա կազմում են մեր ամենօրյա օգտագործվող իրերի մի մասը:

  • Միկռոալիքային վառարան

1945 թվականին Raytheon — կազմակերպության ինժեներ Պենսի Սփենսերը աշխատում էր հերհաճախական ալիքների արձակող ռազմական արդյունաբերության բաժնում: Մի անգամ աշխատանքի ժամանակ ինժեների գրպանում եղել է շոկոլադե սալիկ, որը ալիքի ազդեցության շնորհիվ հալվել է:և Եվ այդպես ինժեների գլխում միտք է ծագել, որ կարելի է օգտագործել միկրոալիքները՝ սնունդը տաքացնելու համար:

Երկու տարի անց Raytheon կազմակերպությունը արտադրեց աշխարհում առաջին միկռոալիքային վառարանը: Դրանք հսկայաքան պահարանների տեսք ունեին, որոնք օգտագործվում էին հոսպիտալներում՝ սնունդը հալեցնելու նպատակով:

  • Սուպեր Սոսինձ

1942 թվականին ամերիկացի քիմիկոս Հարրի Կուվեռը մշակում էր թափանցիկ մատերիալ զենքի համար: Իր փորձարկումների ընթացքում նա նկատել է նյութ, որը ամենինչին կպչում է: Այդ պահին այդ հայտնագործությանը ոչ մի նշանակություն չեն տվել, սակայն տարիներ անց Հարրին ու նրա ընկեր Ֆրեդը նորից շատ պատահական ստացան այդ նյութը — ցիանոկրիլատը: Գիտնական հասկացան, որ հայտնագործել են շատ որակյալ սոսինձ: Սուպեր Սոսինձը սկսեց վաճառվել 1958 թվականին, իր առաջին անունն էր Eastman 910, որը հետագայում վերափոխվեց Super Glue -ով:

Հարրի Կուվերը հետագայում բացահայտեց նաև, որ իր հայտնագործած սոսինձը կարողանում է կպցնել նաև ոչ միայն չոր իրերը, այլն նաև մարդու մաշկը, ինչից հետո պատերազմների ժամանակ շատ հաճախ մաշկը կարելու փոխարեն Սուպեր Սոսինձ էին օգտագործում:

  • Կպչուն թղթեր նշումների համար

Կպչուն թղթերը հայտնվել են ի շնորհիվ անհաջող փորձարկումների, որով զբաղվում էր ամերիկացի գիտնական Սփենս Սլիվերի: Նա աշխատում էր կպչուն ժապավենի համար ամուր սոսինձի հայթայթելու վրա, սակայն ստացավ անսպասելի արդյունք. սոսնիձ, որը թույլ է կպնում յուրաքանչյուր մակերեսնին: Սփենս Սլիվերը հասկանում էր, որ ինչ-որ նոր ու հետաքրքիր բան է հորինել, բայց տասներկու տարի շարունակ չէր հասկանում, թե որտեղ կարելի է կիրառել այն:

Այդ հարցին լուծում տվեց մեկ ուրիշ գիտնական՝ Արտ Ֆրայը: Արտը Ֆրայը եկեղեցում երգում էր ու նրան նյարդայնացնում էին երգարանից անընդհատ ընկնող թղթիկները: Արտը առաջարկեց Սփենսին իր հայտանգործած թույլ կպչող սոսինձը բարակ շերտով քսել թղթիկների վրա, որից հետո էլ պարզեցին, որ դա հեշտ կպչում ու պոկվում է թղթերից: Այդպես 1977 թվականին հայտնագործվեցին կպչուն թղթիկները, որոնք հիմա կան գրեթե ամեն գրախանութում, աշխատանքային սենյակներում, դպրոցներում:

  • Պղպջակային փաթաթան

Պղպջակային փաթաթանը, որը հիմա օգտագործում են փաթեթավորման ու նյարդերը հանգստացնելու համար՝ հայտնագործել են Ալֆրեդ Ֆիլդինգան և Մարկ Շավանան: Դա ավտոտնակի մի հասարակ նոր նախաձեռնություն էր, երկու երիտասարդ տղաները ուզում էին ինչ-որ բան նախաձեռնել, որը իրենց եկամուտ կբերի:

Նրանց առաջին հայտնագործությունը պաստառներն էին՝ որը պատրաստված էր նախկինում հայտնաբերված սոսնձի օգնությամբ իրար միացված լոգարանի վարագույրներից: Այդ երկու վարագույների արանքում օդ էր խաղում, ինչն էլ առաջացնում էր հետաքրքիր տեսք ունեցող կլորակներ: Չնայած նրան, որ այդ պաստառները հեշտ էր լվանալը և ունեին ժամանակակից տեսք, այդ նորարաությունը այդքան էլ չհետաքրքրեց մարդանց: Ֆիլդինգը ու Շավանան չհանձնվեցին ու սկսեցին իրենց ապրանքը առաջարկել որպես ջերմոցներին ՝ որպես տաքացուցիչներ:

Հայտնագործները շշարունակում էին մտածել ու հայտնագործել և մի օր իրենց տուփի մեջ հատնեցին հեշտ ջարդվող ապրանքներ՝ իսկ օդի պղպջակները լավ էին պաշտպանում հարվածներից: Իրական հաջողությունն ու հարստությունը եկավ այն ժամանակ, երբ իրենց ապրանքը ցուցադրեցին ու ներկայացրեցին IBM կազմակերպությանը: Այդ ժամանակ նաև նոր էին դուրս եկել համակարգիչները ու դրանց փոխադրման համար օգտագործվում էին հենց պղպջակային փաթաթանները:

Նյութի աղբյուր՝ Թարգամնված է ռուսերենից

Рубрика: Էկոլոգիա

Ի՞նչ աղետների ենք բախվելու հետագայում նորաձևության պատճառով

Մենք չենք մտածել ու չենք էլ հասկացել, որ նորաձևությունն ու մեր առօրյայի մաս կազմող «shopping» — ը ինչ-որ ձևով հետագայում կարող են անդրադառնալ մեր սերունենրի վրա: Ո՞վ կմտածեր, որ պարզապես մի քանի ավել ու անպետք հագուստ գնելով մեծ վնասներ ենք հասցնում մեր առանց այդ էլ վնասված մոլորակին:

Նորաձևությունն ու բազմատեսակ հագուստները ուղիղ կապակցված են էկոլոգիայի հետ: Դրանք վնասում, աղտոտում ու միարժամանակ վերցնում են բնությունից ամենակարևորը:

Ամբողջ աշխարհում 1 օրվա ընթացքում արտադրվում ու գնվում են անհավանական մեծ քանակով հագուստներ, տարբեր տեսակի, գույնի, որակի ու բաղադրության:

Հագուստ արտադրելու համար անհրաժեշտ է՝ մեծ քանակությամբ ջուր, իսկ հագուստ արտադրելու ընթացքում աղտոտվում է օդը: Նորաձևության արդյունաբերությունը սպառում է արդյունաբերության մեջ օգտագործվող ամբողջ ջրի մեկ տասներորդը գործարաններ և մաքուր ապրանքներ գործարկելու համար, իսկ հագուստի արտադրությունը նավթի և գազի արդյունաբերությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում շրջակա միջավայրի աղտոտվածության առումով:

Նորաձևությունը մարդկանց ստիպում է անգիտակցորեն գնել շատ-շատ հագուստ: Քանի որ մարդիկ փորձում են շարժվել նորաձևությանը հավասար, իսկ նորաձևությունը շուտ է փոփոխվում: Մի օր կապույտի մուգ երանգն է նորաոճ, հաջորդ օրը ավելի բացը:

Նորաձևություն թելադրողներին ու հագուստ արտադրողներին ինչպես կարգն է այդքան էլ չի հուզում հագուստի որակը, որպեսզի ավելի բարձրանա արտադրանքի գնելիությունը: Քանի որ հագուստի մաշվելու դեպքումէ նորը գնելը կդառնա անհրաժեշտութուն:

Ինչպես գիտենք բամբակյա հագուստը ավելի որակյալ ու հաճելի է, քան ինչ-որ սինթետիկան կամ փոխարինիչները, իսկ մեկ կիլոգրամ բամբակ արտադրելու համար պահանջվում է 10000 լիտր ջուր կամ մոտավորապես 3000 լիտր ջուր մեկ բամբակյա վերնաշապիկի համար:

Իսկ սինթտիկ հագուստը ավելի հեշտ է արտադրելը , սակայն նրա վերացումը… Մեկ սինթետիկ շապիկի վերացման համար անհրաաժեշտ է 80-100 տարի: Սինթետիկ կամ այլ արհեստական շապիկը վերացնելու համար ավելի արագ տարբերակն է այն այրելը, սակայն այդ դեպքում նույնպես ահռելի վնասներ ենք հասցնում բնությանը: Մեկ սինթետիկ շապիկ արտադրելու արդյունքում նրանից դուրս է գալիս այնքան ածխաթթու գազ՝ որքան է ամբողջ տարվա ու ամբողջ աշխարհի բեռնատարներից դուրս եկող ածխաթթու գազը:

Հագուստը շատ է աղտոտում շրջակա միջավայրը: Մենք օգտագործում ենք մեր զգեստապահարանի ընդմանեը մոտ 70% — ը, իսկ մնացած 30% — ը լավագույն դեպքում տալիս ենք նրան՝ ով կարիքը ունի, իսկ վատագույն դեպքում նետում ենք աղբը: Ծովերի զգալի մասը ամբողջովին աղտոտված է հագուստի թափոններով, որոնք հիշեցնեմ լինում են ինչպես բամբակյա, այնպես էլ անհեստական ու բնության մեջ անհետանում են 80-100 տարիների ընթացքում:

Վերջերս խանութներում հայտնվել են հագուստի վերամշակման, հագուստի տեսակավորման սարքեր, որոնք հուսով ենք կանխարգելեն հետագա մեծ աղետը, գոնե մի քանի տոկոսով: Իսկ մենք պետք է հնարավորինս խելամիտ գնումներ կատարենք, ինչպես նաև ընտրենք որակյալը, որը երկար կծառայի մեզ: Փորձենք ամենքս մեր չափով հոգ տանել երկիր մոլորակի մասին: