Рубрика: Հայոց լեզու

Վարժություններ դարձվածաբանությունից

բ․ մոռանալ, հյուրասեր, հարվածել, զարմանալ, վատամարդ դառնալ, պիտակավորել, ենթարկեցնել, չափն անցնել, չարաշահել, հաջողել, աղքատ, հիասթափվել, նեղվել, ընտրության առաջ լինել, շատ բան տեսած, ոգևորվել, անսանձ, խեղճ, պատասխանել, դաժան

գ․ գաղտնի լսել, ծուլանալ, հիվանդանալ, վախենալ, ծնվել, մահանալ, ծանոթանալ, երջանկանալ,

Рубрика: Հայոց լեզու

Զաբուղոն Բ

Զաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

Զաբուղոնը նշանված էր. զարմանու՞մ եք.

Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէր կատարվել հարկավ:

Рубрика: Անգլերեն

Homework

D 1 I think John has taken my jacket

I think my jacket has been taken by John

2 You should cook the chicken for at least an hour.

The chicken should be cooked for at least an hour.

3 They’re showing that film at the cinema in town.

That film is begin shown at the cinema in town.

4 They hadn’t invented digital cameras when we took that photo.

Digital cameras hadn’t been invented when that photo was taken.

5 when I got there, Carly was doing the ironing, so I didn’t have to do it!

When I got there, the ironing was being done by Carly so I didn’t have to do it!

6 They were using hot soapy water to wash all the cars.

All the cars were being washed with hot soap water .

E 1 Does only one person do the housework in Lisa’s house ?

No the housework is shared (by everyone)

2 Who cooks the food?

The food is cooked by Lisa’s dad

3 Who is going to help Lisa’s dad next weekend?

Lisa’s dad is going to be helped by Lisa

4 Who did all the shopping until about a year ago?

until about a year ago the shopping was done by Lisa

5 Who has done most of the shopping since then ?

Since then most of the shopping has been done by Lisa

6 Does Lisa take the shopping home from the supermarket ?

No, it is delivered (by someone from the supermarket )

7 How often does someone clean the bathroom ?

It is cleaned nearly every day

8 When might someone next clean the bathroom ?

It might next be cleaned later today.

9 How does Angelina sweep the floors ?

The floors are swept with a really old brush

10 What does Lisa think Angelina should use?

Lisa think a vacuum cleaner should be used

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու. Նոյեմբերի 8

Նոյեմբերի 8

Բացատրել կետադրական նշանների գործածությունը։

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ…

Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։ Անտառում մառախուղ է, կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաբոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»… Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։

Рубрика: Անգլերեն

English November 1-5

Task 1

Translate this passage into Armenian

People say that beauty is in the eye of the beholder. That means if someone thinks someone else is beautiful, then they are beautiful. I think the idea of beauty is interesting. Why do we think some things or some people are beautiful and others aren’t? Some people think a building is beautiful, while others think the opposite. People nowadays spend too much time and money on beauty. I agree with the expression, “beauty is only skin deep”. This means that what’s really important is someone’s heart and character, not what they look like on the outside. It’s a little strange, and unfair, that you have to be beautiful to be a top actress or even a news reader on TV. I think there should be equal rights for most of us “non-beautiful” people.

Task 2

Choose one of these topics and write an essay.

  • Should students be required to learn an instrument in school?
  • Did the end of Game of Thrones fit with the rest of the series?
  • Can music be an effective way to treat mental illness?
  • With e-readers so popular, have libraries become obsolete?
  • Are the Harry Potter books more popular than they deserve to be?
  • Should music with offensive language come with a warning label?
  • What’s the best way for museums to get more people to visit?

Task 3

Make the past participle

1) Julie wasn’t at home. She had (go) to the shops.

2) We’ve already (have)lunch

3) This was the first time she had (do) her homework.

4) They have (begin) painting the living room.

5) We have (keep) this secret for three years.

6) He has never (drive) a motorbike before.

7) I have (be) sick all week.

8) By the time we arrived, the children had (eat) all the chocolate

9) The books had (fall) off the table and were all over the floor

10) Are you okay? I’ve (feel) better.

Рубрика: Պատմություն

Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Թուրքիայում վերնախավի դեմ ուղղված ժողովրդական շարժումը գլխավորում էին եվրոպական առաջավոր գաղափարներով կրթված մտավորականները: Նրանք մշակեցին ազգային վարչության կանոնադրություն, որը 1857թ. ներկայացվեց հաստատման: Այս կանոնադրությամբ պոլսահայերի աշխարհիկ վարչությանը տրվում էին բավական իրավունքներ, վերացվում էին ամիրաների և բարձրակարգ եկեղեցականության արտոնությունները: Վերջիններիս համառ դիմադրության պայմաններում օսմանյան կառավարությունը մերժեց կանոնադրությունը: 1859թ. կազմվեցին հանձնաժողովներ՝ ազգային նոր կանոնադրություն մշակելու համար: Ժողովրդի պայքարի արդյունքում այդ փաստաթուղթը, ազգային սահմանադրություն անվանումով, 1860թ. մայիսի 24-ին ընդունվեց արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից: Եվս մեկ անգամ խմբագրվելով՝ այն վավերացվեց օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

Ազգային սահմանադրությունը որևէ քաղաքական նշանակություն չունեցավ թուրքական լուծը թեթևացնելու, արևմտահայերի հարստահարությունները վերացնելու տեսակետից: Բայց դրանով հանդերձ, սահմանադրությունը հաստատում էր ժողովրդի ընտրական իրավունքը, որոշ պայմաններ ստեղծում նրանց մշակույթի, դպրոցի և ազգային-կրոնական կապերի զարգացման համար:

Արևմտահայերի սահմանադրական պայքարի հաջողությանը մեծապես նպաստեց առաջադեմ մտավորականությունը, որի ուժերով ստեղծվեց սահմանադրության տեքստը:

Սահմանադրության հեղինակներից էր ականավոր հասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանը (1819-1876): Կրելով եվրոպական առաջավոր շարժումների ազդեցությունը՝ նա իր համախոհների հետ ներգրավվել է սահմանադրական շարժման մեջ: Ն. Ռուսինյանը գործուն մասնակցություն է ունեցել սահմանադրության վերաքննության, ազգային ժողովի կանոնակարգի և այլ կարևոր խնդիրների առաջադրման ու մշակման գործում: Նա է հեղինակել հանրահայտ «Կիլիկիա» երգը:

Սահմանադրության հիմնական սկզբունքները մշակվել են ճարտարապետ Նիկողայոս Պալյանի (1826-1858) ձեռքով: Նա աջակցել է Կ.Պոլսի հայության մշակութային-լուսավորական շարժումներին:

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

Յունիսեֆ

ՅՈՒՆԻՍԵՖը միջազգային կազմակերպություն է, որը գործում է ՄԱԿ — ի (Միացյալ ազգերի կազմակերպությունն) հովանու ներքո։

Սա Յունիսեֆի — ի այսպես ասած կարգախոսն է ՝

«Մենք աշխատում ենք երեխաների համար արդար և հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հասնեն իրենց ողջ ներուժին:»

Յունիսեֆը զբաղվում է երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացումով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Յունիսեֆը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: Յունիսեֆի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕն միջազգային կազմակերպություն է, որը գործում է ՄԱԿ — ի (Միացյալ ազգերի կազմակերպությունն) հովանու ներքո։

ՅՈՒՆԵՍԿՕ — ն միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ:ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

ՅՈՒՆԵՍԿՕ — ն ստեղծվել է Փարիզում: Ներկայում ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ — ի գործունեության հետ ծանոթացել եմ վաղ տարիքից, երբ դեռ շատ բան չէի հասկանում, բայց տեսնում էի, թե եղբայրս ինչով է զբաղվում: Իսկ իմ հարցերին թե ի՞նչի մասին է խոսում այս կամ այն ելույթում, նա պատասխանում էր, որ ելույթը օգնության կարիք ունեցող երեխաների մասին է: