Рубрика: Հունվարյան ճամբար

Համշենը, Համշենցիների բարբառը, պարն ու երգը

Հունվարի 17-ին մեր ճամբարային ջոկատի ճամբարականներով «Ձմեռային Ազգագրական փառատոն․Համշեն» նախագծի շրջանակում ունեցանք հետաքրքիր համշենական քննարկումներ: Տիկին Նունեի օգնությամբ կարդացինք-ուսումնասիրեցինք Համշեն տարածաշրջանի բարբառը, ընկեր Աննան մեզ սովորեցրեց Համշեն տարածաշրջանի գեղեցիկ երգերից մեկը՝ «Գար մի», ես էլ ընկերներիս սովորեցրի համշենյան պարերից երկուսը՝ «Ծափիկ» ու «Խամխամա»:

Համշենի բարբառը շատ յուրահատուկ ու տարբերվող է, միաժամանակ՝ դժվար ընկալելի, օրինակ Համշենում գետակ ասելիս նկատի ունեն փողոցը, տ(դ)ղա ասելիս նկատի ունեն երեխա, իսկ գովել բառը օգտագործում են միայն մահացած մարդկանց մասին խոսելիս, լսել-իմանալ և այլն: Համշենական ազգային երգեր լսելիս երբեմն հայերեն ծանոթ բառեր էի հանդիպում, սակայն հիմա հասկանում եմ, որ միգուցե շատ այլ իմաստ են ունեցել: Համշենական բարբառի մասին խոսելիս երբեմն մեր բարբառներից էինք մեջբերումներ անում, մեր «Բարբառներ» ակումբը կարոտած:

Համշենական պարերը տարբերվում են իրենց ակտիվությամբ, փորձել էի գտնել ընկերներիս համար ամենահարմար պարի տարբերակները, և մեզ մոտ դա ստացվեց: Սիրուն պարեցինք, ընկերներս էլ շատ հավանեցին պարերը և սովորեցին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s