Ես Մերին եմ, սովորում եմ Ավագ դպրոցի 11րդ դասարանում, սովորող-սովորեցնող նախագծով՝ դասավանդում եմ ավագ դպրոցում, ինչպես նաև աշխատում եմ մասնագիտական կողմնորոշում ծրագրով սովորողների՝ 9րդցիների հետ: Ձեզ կներկայացնեմ 9րդ դասարանցիների դասավանդման իմ հաշվետվությունը:
Աշակերտ-ընկերներիս հիմնական մասին արդեն ճանաչում էի, իսկ մյուսների հետ շուտ ընկերացա: Միասին սվորել ենք շատ-շատ պարեր, թե աշակերտների ընտրությամբ, թե իմ առաջարկությամբ: Աշակերտների ամենասիրելի պարը դարձավ Ալաշկերտի քոչաին, պարը շատ սիրելու արդյունքում պարում ենք ամեն օր՝ առավոտյան պարապմունքներին, դասապրոցեսներին, ուբաթ-համերգներին, ինչու ոչ նաև ճամփորդություններին: