Մեր գեղացի Գիքոր պապին չորս-հինգ տղա թոռներ ուներ: Բոյո՜վ, բուսաթո՜վ, շնո(ր)հքի՜ն, համա մինն էլ ամուսնանում չէր: Ամեն ըռավոտ ու իրիգուն հաց ուտելուց եդը պապը թոռների գլխին նարինգ էր կարդում, ամուսնացեք հա ամուսնացեք:
Մի ըռավոտ էլ, մի սիրուն օր, էս պապը թոռներին գլխին ա հավաքում տանում իրա չփարի ճնջանոցը: Մի ռամկա մեղրը հանումա, գդալ-գդալ բաժանում: Թոռները ուտում պրծնում են, թե չէ, էս պապը հարցնումա՝
-հը՞ն, էդ մեղրը լա՞վն էր
-հա ապի ջա, լավն էր
-հ՞ըն, էդ մեղրը քաղցր է՞ր
-հա ապի ջան, լավն էր, համով էր, քաղցր էր
Այ կնիկը էդ մեղրիցը քաղցրն ա, քաղցր: Այ որ ամուսնանաք, ընտանիք կազմեք, րեխա պիրեք, մեր էրկիրը շենացնեք:
Երկու օր ևս համբերենք ու կունենանք մեր կարոտած ճամփորդությունը, դեպի մեզ հարազատ՝ Սյունիքը: Արդեն երկար ժամանակ է, որ չենք ճամփորդել (դե մեզ համար 2ամիսն էլ, բավական մեծ դադար է): Ճամփորդ խմբիս լավ գիտեք, էլի Ակները՝ ընկեր Վարդանի ուղեկցությամբ:
Այս անգամվա մեր երգերն են՝
ՍԱՍՆՈՅ ԱՀԵՂ ԿՌՈՒԻՆ Սասնոյ ահեղ կռուին գելիեգուզանցի Համզէն[1][2] Էրկու մանչն իւր ղրկեց Գրգոյին[3] քոմակ[4]: …Մեր սուրբ Մարաթուկ, Անդովկ, Ծովասար կը կանչին,[5] Չուր ե՞րբ մեռուկ մենք մնանք, ամօթ էղնի մեզ:[6]
Ու մենք քար կը հալցունք, ջուր կը դարձունք զերկաթ,[7] Հերիք էղնինք ծառայ տաճիկներուն[8] վատ:
Հաջո՛յ, Հաջո՛յ, լաչակ քաշիմ, քաշիմ ես քո գլուխ,[13] Հորի՞ իս կանգներ, լաօ՛, մտի՛ր գօտեմարտ:
Շատ ինք թափել արիւն[14], չը տեսանք վառ գարուն, Մեր աչքերուն՝ միշտ լաց, չ’օգնեց մեզ Աստուած[15]: Կռուինք, զարկինք, անցնինք, կռուով հասնինք Սասուն,[16] Չէ՞ որ շատ ի զուր ին աղաչանք ու լաց:
Տաճիկ[17] մեր առջեւէն կը փախնի քանց կատու.[18] Հերի՛ք մնանք, հայե՛ր, տաճկին հարկատու:
Մեր կանանց կրծքին՝ մանչ, ուսին՝ մոսին, ձեռքին՝ մաճ,[19] Նրանց դէմքին՝ ցասում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն: Հայոց ազատութիւն, սրբազան ջօջաց տուն,[20] Քաջեր ունիս բազում. փա՛ռք քեզի, Սասո՛ւն:
Գարուն է հելեք երթանք սար սիբեխ քաղելու Էրգիր բացվեր է գարուն տանիմ ձըզի ման տալու Տանիմ ես ման տամ ձեզի զըմ պապու շեն էրգիր Նարե, Նարե, Նարե խորոտ Նարե
Երեխաների դասից փախչելը միշտ էլ պատճառ ունի, դասից փախչում են դասը չսիրելու պատճառով, ուսուցչին չսիրելու պատճառով, կամ միգուցե ավելի հետաքրքիր տեղ շտապելու պատճառով։
Այն երեխաները ովքեր չեն ուզում գալ դասի, միգուցե չեն հասկանում դպրոց հաճախելու կարևորությունը։
Երբեք այսքան երկար ժամանակով դադար չէի տվել ճամփորդություններիս: Արդեն մի քանի ամիս է չէի ճամփորդել, կարոտած էի: Դե էլ չասեմ, թե Արատեսն էլ ինչքան շատ եմ սիրում: Այս անգամ ճամփորդությունից կարոտս առնելու էի դասընկերներիս ու 9րդ դասարանի աշակերտ-ընկերներիս հետ միասին: Երկար ժամանակ է, որ միայն դասընկերներիս խմբի հետ չէի ճամփորդել, լավ է վերիշեցինք ու վերգտանք մեր շփումները:
Արատես մեկնել էինք հստակ նպատակով, գնացել էինք ռազմավարությունն ուսումնասիրելու հետքերով, ինչը մեր ժամանակների ամենակարևոր կետերից մեկն է:
Այս անգամ ևս հաղթահարեցի Սմբատաբերդի սիրուն բարձունքը, բայց այս անգամը յուրահատուկ էր, բարձրանում էինք անձրևի ուղեկցությամբ: Սմբատաբերդի քարքարոտ ճանապարհներում նույնիսկ արդեն լավ կողմնորոշվում եմ: Ընկերներիցս որոշները առաջին անգամ էին Սմբատաբերդում, հուսադրում էի նրանց՝ որ վերջնակետը շա՜տ սիրուն է: Ի դեպ ստացվել է, բոլորը հիանում էին վերջնակետի ու սարերի տեսարաններով, որոնք ինքս էլ շատ եմ սիրում:
Դե էլ երկար-բարակ չպատմեմ, մեր ճամփորդությունը հիշվողներից ու կարոտածներից մեկն էր: Համեմված էր մարզանքներով, նոր լիքը-լիքը գիտելիքներով ու մարդկային բացահայտումներով:
Ավարտվեց նաև ապրիլ ամիսը, ապրիլը հագեցած էր միջոցառումներով և հյուրերով: Մեզ հյուրընկալել էին նաև մեր վրաց ընկերները, օգնեցինք սովորել նրանց մեր ազգային պարերը, ինչպես նաև մենք սովորեցինք նրանցը:
Մասնակցել եմ բոլոր-բոլոր մեդիաուրբաթներին և ժամերգություններին:
Դասերիս մասին էլ չխոսեմ, սովորում ու նոր պարեր սիրելի պարեր ենք բացահայտում մեզ համար աշակերտ-ընկերներիս հետ միասին: