Рубрика: Ճամփորդություններ

Ռազմամարզական պարապմունքները, կարոտած Արատեսում

Երբեք այսքան երկար ժամանակով դադար չէի տվել ճամփորդություններիս: Արդեն մի քանի ամիս է չէի ճամփորդել, կարոտած էի: Դե էլ չասեմ, թե Արատեսն էլ ինչքան շատ եմ սիրում: Այս անգամ ճամփորդությունից կարոտս առնելու էի դասընկերներիս ու 9րդ դասարանի աշակերտ-ընկերներիս հետ միասին: Երկար ժամանակ է, որ միայն դասընկերներիս խմբի հետ չէի ճամփորդել, լավ է վերիշեցինք ու վերգտանք մեր շփումները:

Արատես մեկնել էինք հստակ նպատակով, գնացել էինք ռազմավարությունն ուսումնասիրելու հետքերով, ինչը մեր ժամանակների ամենակարևոր կետերից մեկն է:

Այս անգամ ևս հաղթահարեցի Սմբատաբերդի սիրուն բարձունքը, բայց այս անգամը յուրահատուկ էր, բարձրանում էինք անձրևի ուղեկցությամբ: Սմբատաբերդի քարքարոտ ճանապարհներում նույնիսկ արդեն լավ կողմնորոշվում եմ: Ընկերներիցս որոշները առաջին անգամ էին Սմբատաբերդում, հուսադրում էի նրանց՝ որ վերջնակետը շա՜տ սիրուն է: Ի դեպ ստացվել է, բոլորը հիանում էին վերջնակետի ու սարերի տեսարաններով, որոնք ինքս էլ շատ եմ սիրում:

Դե էլ երկար-բարակ չպատմեմ, մեր ճամփորդությունը հիշվողներից ու կարոտածներից մեկն էր: Համեմված էր մարզանքներով, նոր լիքը-լիքը գիտելիքներով ու մարդկային բացահայտումներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s