Рубрика: Անգլերեն

Ex. 40

1. Are there any letters for me? 2. Someone is knocking on the door. 3. Does anyone here speak German? 4. Any pupil can answer the question. 5. Someone is waiting for you downstairs. 

6. I have got some good news for you. 7. Someone had been here before us. 8. If you have any questions, ask me. 9. I don’t know anything about it. 10. Come any time you like. 11. No one should not neglect one’s duty. 12. This copy is torn. Bring me another one. 13. Put some sugar in my tea, please. 14. He never puts any sugar in his coffee. 15. Someone left the light on in the corridor all night. 16. Let me know if something happens.

Рубрика: Անգլերեն

The story of Silicon Valley

It is not made of silicon and it is not a river valley; but forgetting that, Silicon Valley is probably the most famous valley in the world. Although it is not the place where the first computer was built (that was Manchester, England), Silicon Valley, near San Francisco, was the birthplace of the modern computer industry. For this, we can say thank you to scientists at the universities in California, and to the Hippies of the 1960’s. It was in the nineteen-sixties that American «youth culture» really began. California, of course, already existed, but the Sixties Generation rediscovered it.

At the time there were really two different forms of youth culture; the «Beach Boy» culture on the one hand, and the anti-establishment hippies and radical students on the other hand; and they all dreamed of California.For the Beach Boys, that meant southern California, where they could sing about surfing and cars; for the Hippies and radicals, it meant San Francisco, «flower power» and revolutionary new ideas. The campuses at Berkeley and Stanford University, near San Francisco, were hot-beds of new ideas, new technology, new culture, and new ways of living.Young people in Silicon ValleyToday, young people from all over come to Silicon Valley to learn about computers. The high-technology industry was already present around San Francisco. Intel had been founded in 1968, and in the same year the first computer mouse was built at Stamford University. In 1970, Xerox opened a research center in Palo Alto. There were also other electronics companies, like Hewlett Packard, and Fairchild, the world’s first «semiconductor» company.Then, in 1976, an electronics student called Steve Jobs started a small computer company in his garage; he gave it the same name as the Beatles’ record company: Apple.Very soon, more companies, like Seagate and Google appeared. «Silicon Valley» had arrived. There was even a sort of primitive Internet connecting many addresses in Silicon Valley, called the Arpanet.

Рубрика: Հայոց լեզու, Ճամփորդություններ

Մի օրվա պատմություն

Հաճախ են միմյանց ասում, որ «մենք մեր երկիրը չենք ճանաչում»՝ հիմնականում ի նկատի ունենալով գեղատեսիլ վայրերը,  ճարտարապետական հուշարձանները: Սակայն կարող եմ պնդել, որ քիչ բան գիտենք նաև այն քաղաքների մասին, որոնք շատ մոտ են Երևանին: Օրինակ՝ Էջմիածինը, այն էլ,երևի, որպես տուրիստական քաղաք: Բայց, չէ, Էջմիածինն էլ չգիտենք: Զարմացա՞ք: Պատմեմ: Քանիսը մեզնից, ձեզնից գիտեն, որ  Երևանին այսքան մոտ գտնվող քաղաքում   2013 թ. բացվել է բժիշկ, բանաստեղծ Ռուբեն Սևակին նվիրված թանգարան:

նախնական ուսումնասիրությունները՝

Ռուբեն Սևակի և Յաննի Ապպեն մի սիրո պատմությունը։

Ռուբեն Սևակ | Բանաստեղծություններ:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Ածանցավոր բառեր

Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ:

ք ածանց

խնամարար-խնամք

պարտատեր-պարտք

օրապահիկ-պահք

ապուշություն-ուշք

ազատամտություն-միտք

թուլակամություն-կամք

եղ ածանց

ահարկու-ահեղ

զորագունդ-զորեղ

երկարաշունչ-շնչեղ

երփնագույն-գունեղ

մրահոն-հոնեղ

քաղցրահնչյուն-հնչեղ

իք ածանց

ավետաբեր-ավետիք

կեղծարար-կեղծիք

հոգեգալուստ-գալիք

անհիշաչար-չարիք

տարակարծություն-կարծիք

հավաստագիր-գիրք

Рубрика: Հայոց լեզու

Ռուբեն Սևակ | Բանաստեղծություններ

ՍԵՐՈՎ, ՍԵՐՈՎ…

Սերով, սերով խոցեցիր զիս,
Սիրտըս սերով խոցեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Դագաղի պես գոցեցիր…
Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերով լափեցիր,
Սիրտըս ջահել` վարդի պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր…
Երգով, վերքով օրրեցիր զիս,
Սրտիս տատասկ ցանեցիր,
Ջահել սրտիս վարդերը բաց,
Հովին տվիր ցանուցիր…

***
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես,
Ուր խավարներ կը փոթորկին մոլեգին,
Երկու աչերդ` աստվածներու սկիհին պես,
Տուր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.
Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր.
Եկո’ւր, ես մութ բաներ պիտի քեզ ըսեմ,
Սիրո պես քաղցըր ու Մահվան պես հըզոր.
Գերեզմանիս լացող սյուքին պես նսեմ,
Եկո’ւր ինծի, քեզ կ’ըղձա շունչըս անզոր…

ԻՆՉՈ՞Ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրի՛կ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դուն ծե՜ր արծիվ մը բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՜ւյտ աղջիկ՝ պլպուլն երգ է՜ր.
Քե՛զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռո՛ւնչս ընտրեցիր…

Ես կ’երթամ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններ են ոտքիս հետքե՜ր.
Քեզ սիրո մեղմ սյո՜ւք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքդ բացիր…

Կ’այրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնի՜ս, այդպես մ’երգեր.
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր-Աստվածը սիրեցիր…

Рубрика: Հայոց լեզու

Ռուբեն Սևակի և Յաննի Ապպեն մի սիրո պատմությունը։

1915 թվականին մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է ազդեցիկ ու հարուստ մի թուրքի աղջկա: Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, առաջարկում է 30-ամյա բժշկին ամուսնանալ իր աղջկա հետ և ընդունել մահմեդականություն՝ այդ կերպ խուսափելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդ գրողն ու բժիշկը չի համաձայնում՝ ասելով.
«Հավատափոխությունը ազգադավություն է»:
Այդ բժիշկը Ռուբեն Սևակն էր…

Читать далее «Ռուբեն Սևակի և Յաննի Ապպեն մի սիրո պատմությունը։»

Рубрика: Հայոց լեզու

Շահան Շահնուր 1903-1974

Ծնվել է Պոլսում, Ֆրանիսացի ընթերցողին հայտնի է Արմեն Լյուբեն գրական անունով։ «Պճեղ մը անուշ սիրտ» պատմվածքում նա ներկայացնում է Եպրաքսե Հանըմին, որը հայ կնոջ, հայ մոր կերպար է։ Պատմվածքում ընդգծվում է տարրագիր հայի դառը ճակատագիրը՝ օտար ափերում։ Տրամվայում հանդիպում են Հանըմը և Նորայրը։ Կինը փորձում է մխիթարել տղային, բայց բաժանվելուց հետո լսում է նրա ինքնասպանության լուրը։ Նորայրը այն հայերից էր, որ այդպես էլ չեն կարողանում հարմարվել օտար պայմաններին և մահանում են ֆիզիկապես։

Շահնուրը սփյուռքահայ գրականության մեջ սկզբնավորել է նահանջի գրականությունը և անդրադարձել հայերի ձուլման ցավոտ հարցին։

«Նահանջ առանց երգի» վեպում ազգային խնդիրները ներկայացվում են սիրային սյուժեի միջոցով։ Օտար բարքերի և բարոյական օրենքների մեջ հայտնված հայ երիտասարդի համարսերը դառնում է նահանջի , ազգայինը կորցնելու ճանապարհներից մեկը։ Շահնուրը ազգի պահպանության կարևոր օղակը ամարում է ընտանիքը, ինչի քայքայումից էլ սկսվում է ազգայինի կորուստը։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Պարույր Սևակ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Նրանք գրագետ մարդիկ էին, ուսանել էին Գևորգյան ճեմարանում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։ 

Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում։

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Մեր կրթական ծրագրի բացերը

Աշխարհում կամ շատ ու շատ կրթական ծրագրեր, մեթոդներ, նյուանսներ ու առանձնահատկություններ։ Դրանցից ինձ ամենադուրեկանը ամերիկան կրթական ծրագիրն է, ի դեպ հենց այդ պատճառով էլ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կթրահամալիրում։ Մեր կրթահամալիրը տարբերվող է հայաստանյան արդեն իսկ լճացած ծրագրային համակարգից, այլ կերպ ասած նորարաություն է, ինչը արդեն քիչ-քիչ սկսում են ընդունել և ընտրել։ Կթրահամալիրի հանդեպ մարդկային առաջին արձագանքները կարծում եմ այդքան էլ դրական ու հասկանալի չեն եղել, քանի որ ևս մեկ անգամ նշեմ նորարաություն է։ Նորարարությունից վախենալը, խուսափելն ու վատաբանելը ևս մեր կրթական ծրագրի մեծ բացերից մեկն է։

Խոսենք հայաստանյան ընդհանուր կրթական ծրագրի (հանրակթական, մասնավոր) բացերից։

  1. Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։
  2. Գործնական ուսումնասիրությունների պակասը։
  3. Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։
  4. Երեխայի ապագա կյանքի, արդիական առօրյայի բարդություններին ու նորամուծություններին նախապատրաստելը։

Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։

Ես ավարտական դասարանի աշակերտուհի եմ, տարբեր դպրոցներից, տարբեր կրթական ծրագրերից օգտվող մեծ շրջապատի հետ շփվելով ու ինքս ինձ էլ լավ հասկանալով, հասկացել եմ մի բան՝ ավարտական դասարանի աշակերտները առնչվում են մեծ անորուշության՝ իրենց ապագայի անելիքների վերաբերյալ։ Բոլորին այս տարիքում որոշ չափով վախեցնում ու անհանգստացնում է իրենց ապագա մասնագիտության կողմնորոշումը, իսկ մասնագիտությունն ընտրելուց հետո գալիս է հաջորդ բարդույթը (անորուշությունը), կապված քննությունների, ԲՈՒՀ դիմելու, համալսարաններին ճիշտ ծանոթանալու, համալսարանական ընդունելության ինֆորմացիան ճիշտ ֆիլտրման ու մի շարք այսպիսի կետերի հետ։ Այս հարցի լուծումը օգտակար կլինի աշակերտների ճիշտ ընտրության, վախերի ու անորոշության նվազեցման, ինքնավստահության՝ որ կոնկրետ գիտենք, թե ուր ենք գնում, ինչ պետք է անենք այնտեղ հայտնվելու համար և մի շարք այլ անձնական խնդիրների համար։

Գործնական ուսումնասիրությունների պակասը։

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտնվել եմ երկար տարիներ հանրակրթական դպրոցում ուսում անցնելուց հետո։ Այդ տարիների ընթացքում նկատել եմ, որ ինֆորմացիան հիմնականում տրվում է միայն տեսական ձևով, ինչը ոչ մի կերպ չի նպաստի գործնականում դա կիրառելուն։ Կարծում եմ, որ տեսական գիտելիքը առանց պրակտիկայի այդքան էլ արդյունավետ չէ։ Ի դեպ այս խնդրին մենք չենք առնչվում մեր կրթահամալիրում։

Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։

Այս կետը ըստ իս ամենակարևորներից է, քանի որ ամենակարևորներից է նաև անկաշկանդ, ինքնավստահ ու զարգացած սերունդ կրթելը։ Դպրոցական երեխաները, մանավանդ վերջին տարիներում ինքնահաստատման ու տարիքային բարդ շրջանում են գտնվում, որից էլ բխում է անձնային բնավորության բարդությունները։ Երբեմն այդ ամենը հաշվի չառնելով ուսուցիչները իրենց աշակերտներին վիրավորում, զրկում են կարխիք արտահայտելուց իրենց դասընկերների մոտ, ինչից էլ սկզբնավորվում է կոպլեքսն ու անինքնավստահությունը, հետագայում կարծիք արտահայտելու վախը։