Աշխարհում կամ շատ ու շատ կրթական ծրագրեր, մեթոդներ, նյուանսներ ու առանձնահատկություններ։ Դրանցից ինձ ամենադուրեկանը ամերիկան կրթական ծրագիրն է, ի դեպ հենց այդ պատճառով էլ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կթրահամալիրում։ Մեր կրթահամալիրը տարբերվող է հայաստանյան արդեն իսկ լճացած ծրագրային համակարգից, այլ կերպ ասած նորարաություն է, ինչը արդեն քիչ-քիչ սկսում են ընդունել և ընտրել։ Կթրահամալիրի հանդեպ մարդկային առաջին արձագանքները կարծում եմ այդքան էլ դրական ու հասկանալի չեն եղել, քանի որ ևս մեկ անգամ նշեմ նորարաություն է։ Նորարարությունից վախենալը, խուսափելն ու վատաբանելը ևս մեր կրթական ծրագրի մեծ բացերից մեկն է։
Խոսենք հայաստանյան ընդհանուր կրթական ծրագրի (հանրակթական, մասնավոր) բացերից։
- Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։
- Գործնական ուսումնասիրությունների պակասը։
- Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։
- Երեխայի ապագա կյանքի, արդիական առօրյայի բարդություններին ու նորամուծություններին նախապատրաստելը։
Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։
Ես ավարտական դասարանի աշակերտուհի եմ, տարբեր դպրոցներից, տարբեր կրթական ծրագրերից օգտվող մեծ շրջապատի հետ շփվելով ու ինքս ինձ էլ լավ հասկանալով, հասկացել եմ մի բան՝ ավարտական դասարանի աշակերտները առնչվում են մեծ անորուշության՝ իրենց ապագայի անելիքների վերաբերյալ։ Բոլորին այս տարիքում որոշ չափով վախեցնում ու անհանգստացնում է իրենց ապագա մասնագիտության կողմնորոշումը, իսկ մասնագիտությունն ընտրելուց հետո գալիս է հաջորդ բարդույթը (անորուշությունը), կապված քննությունների, ԲՈՒՀ դիմելու, համալսարաններին ճիշտ ծանոթանալու, համալսարանական ընդունելության ինֆորմացիան ճիշտ ֆիլտրման ու մի շարք այսպիսի կետերի հետ։ Այս հարցի լուծումը օգտակար կլինի աշակերտների ճիշտ ընտրության, վախերի ու անորոշության նվազեցման, ինքնավստահության՝ որ կոնկրետ գիտենք, թե ուր ենք գնում, ինչ պետք է անենք այնտեղ հայտնվելու համար և մի շարք այլ անձնական խնդիրների համար։
Գործնական ուսումնասիրությունների պակասը։
Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտնվել եմ երկար տարիներ հանրակրթական դպրոցում ուսում անցնելուց հետո։ Այդ տարիների ընթացքում նկատել եմ, որ ինֆորմացիան հիմնականում տրվում է միայն տեսական ձևով, ինչը ոչ մի կերպ չի նպաստի գործնականում դա կիրառելուն։ Կարծում եմ, որ տեսական գիտելիքը առանց պրակտիկայի այդքան էլ արդյունավետ չէ։ Ի դեպ այս խնդրին մենք չենք առնչվում մեր կրթահամալիրում։
Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։
Այս կետը ըստ իս ամենակարևորներից է, քանի որ ամենակարևորներից է նաև անկաշկանդ, ինքնավստահ ու զարգացած սերունդ կրթելը։ Դպրոցական երեխաները, մանավանդ վերջին տարիներում ինքնահաստատման ու տարիքային բարդ շրջանում են գտնվում, որից էլ բխում է անձնային բնավորության բարդությունները։ Երբեմն այդ ամենը հաշվի չառնելով ուսուցիչները իրենց աշակերտներին վիրավորում, զրկում են կարխիք արտահայտելուց իրենց դասընկերների մոտ, ինչից էլ սկզբնավորվում է կոպլեքսն ու անինքնավստահությունը, հետագայում կարծիք արտահայտելու վախը։