1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):
1) իշիաս, հիպնոս, գիպս (զ կամ u)
2) Աղվանք, Աֆղանստան, նավթ թ (վ կամ ֆ)
3) խուրձ, պախուրց, վարձատրել (ց կամ ձ)
4) սևաբեղ, սղալ, սիբեխ (ղ կամ խ)
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
1) մեն (մենակ), դեփ (դեղին), բաց (դեղին),
2) դեմ (դիմաց), դույզն (ինչ), սեփ (սև)
3) փոքր (ինչ), շիփ (շիտակ), տուն (թանգարան)
4) օր (օրի), անուն ազգանուն), հյուսիս (արևելք)
3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված։
1) խ(ը)2շում
2) պ(ը)ճնանք
3) քն(ը)նադատել
4) մխ(ը)րճվել
4. Ո՞ր տարբերակում է դարձվածքի իմաստը սխալ բացատրված:
1) բերանը ջուր առնել — պապանձվել
2) սառույցը շարժվել — դժբախտություն պատահել
3) մատը մատին չխփել — ծուլանալ
4) ականջին օղ անել – հիշել
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ:
1) խորհրդակից, բթամիտ, ուստարի
2) վերնատուն, թռչնորս, խանութպան
3) բրուտանոց, հեռուստացույց, աշխղեկ
4) մայրամուտ, ծայրաստիճան, ունկնդիր
6. Ո՞ր շարքի բառերն են հոմանիշներ։
1) գովել, դրվատել, փառաբանել
2) շաղակրատել, քծնել, բամբասել
3) գաղտնի, ծածուկ, գողտրիկ
4) դաժան, դժնի, խրթին
7. Քանի՞ տեսակ դերանուն կա տրված նախադասություններում։
Երբ հնձվորն իջավ բլուրներից, իր չորս կողմը նայեց, հետո նստեց այն քարին, որ տարիներ շարունակ դրված էր նույն տեղում։ <<Թե երբ դրանք իմացան մեր գյուղի գանձերի մասին, ոնց պատահեց, որ ոչ մի գյուղացի չգտավ դրանք, և միայն այս եկվորին բաժին հասավ>>,- քթի տակ փնթփնթաց նա:
1) 4
2)3
3) 6
4) 5
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակիում ներ վերջավորություն ստանում:
1) պանդուխտ, կենդանի, հույն
2) աղավնի, կաղնի, սյուն
3) պատմագիր, սպի, պատճեն
4) լրագիր, մեծատուն, հացատուն
9. Ո՞ր շարքի ածականները չունեն համեմատության աստիճան:
1) մերկ, հողաշեն, կավե
2) բոբիկ, կույր, կարճ
3) անդորր, հուռթի, հղի
4) գանգուր, քաջ, լուսավառ
10. Ո՞ր տարբերակն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։
Նա միշտ էլ ուզում է, _______________2) որ բոլորն իրեն ենթարկվեն: _________
1) որպեսզի բոլորն իրեն ենթարկվեն:
2) որ բոլորն իրեն ենթարկվեն:
3) հենց իրեն ենթարկվեն:
4) բոլորն իրեն ենթարկվեն:
11. Պատկերավորման արտահայտչական ո՞ր միջոցը չկա նախադասության մեջ։ Օրորեց ու քնքուշ երգեր ասաց տաք օրերի և չքնաղ գարնան մասին, ծաղիկն էլ ժպտաց քնի մեջ:
1) անձնավորում
2) մակդիր
3) համեմատություն
4) փոխաբերություն
12. Ո՞ր նախադասության մեջ բութ չկա (նախադասությունները կետադրված չեն):
1) Մոտենալով չարաբաստիկ կամրջին հասկացավ որ այլևս ոչ մի կոպեկ չունի այն անցնելու համար:
2) Այդ օրը ճրագալույցին նա նորից գնաց գյուղի ծայրը որտեղից ամուսնուն էր ճանապարհել:
3) Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը հերթական եռուզեռի մեջ էր:
4) Գրեթե ամեն ինչ փոխվել էր միայն աչքերն են նույնը խոշոր և խոսուն:
13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ Գրի՛ր միայն նախադասությունների համարները։
1) Հիշեց մոր խոսքերը, վախեցավ:
2) Մրսեց ծաղիկը, դողդողաց ցուրտ, անտարբեր ձյուների մեջ։
3)Բայց գարունին տեսնելու ցանկությունը մեծ էր, սպասեց։
4) Ցանկացավ վերադառնալ մայր հողի գիրկը:
Պատասխան՝ ___________
14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր։
Ազատ բանաստեղծության քառյակները հանգավորված չեն:
Պատասխան՝ 1. սխալ է_____քառյակները___________
2. պետք է լինի _____քառատողերը_______
15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված համաձայնության սխալը և ուղղի՛ր:
Նրան` որպես հաղթող, գովում են ու փառաբանում:
Պատասխան՝ 1. սխալ է ____հաղթող_______
2. պետք է լինի_____հաղթողի__________:
16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ Պատասխանում բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:
Ծովը______________ մարդու_______________ ցանկությունը և կատաղությունից________________ փայլատակում____________:
(1. զգալ, 2, դժնի, 3, ցասում, 4, ծառս լինել)
Պատասխան՝ 1)______զգում է ______ 2)______դժնի________ 3)_______ծառս լինելով________ 4)______ցասումից________
Մաս 2 Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
1)Վայրագ հրոսակախմբերի հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձունքին` հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ:
2) Այն իր աշխարհասփյուռ ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում:
3) Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի` երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում:
4) Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփրառատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: 5) Նույն օրը` ճրագալույցին, աշխարհավեր ավարառուի վրանն է մտնում հայրենադավ մի իշխան (ավա ղ, ազգուրացներ միշտ էլ եղել են)` նրան ծառայելու պատրաստակամությամբ: 6) Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը խորաքնին նայում է ընչաքաղց ու ծախու մատնիչին, ապա ամբարտավան կեցվածքով բարբառում. — Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլևս երբեք չլսվի նրա ղողանջը: 7) Շատ ոսկի ու արծաթ կստանաս: