Рубрика: Ակներ

Գութան. Ակներ

Գութանը ամենամյա փառատոն է, որի միջոցով ներկայացվում է ազգագրական երգն ու պարը, ազգագրական խմբերի աշխատանքը: Երկար ժամանակ է, ինչ ցանկություն ունենք մասնակցելու փառատոնին: Այս տարի Ակները և Սեբաստացի դասավանդողները միասին կլինեն Գութանի բեմում:

Պատրաստվում ենք մեծ ուժով, սիրով ու եռանդով:

Рубрика: Ակներ

2022-2023թթ. «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի ուսումնական ծրագիր

Ակումբ` «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ

Ղեկավար`

Աննա Երիցյան

Կազմակերպիչ՝

Մերի Խաչիկյան

Աննա Երիցյանին փոխարինող՝

Տիգրան Զոհրաբյան

Երաժիշտներ`

  1. Հրանտ Հակոբյան (Հարվածային գործիքներ)
  2. Նարեկ Մելիքսեթյան (Հարվածային գործիքներ)
  3. Մանվել Մկրտչյան (Հարվածային գործիքներ)
  4. Գևոր Թևոսյան (Զուռնա, Դուդուկ, Պկու, Պարկապզուկ)
  5. Արեգ Մնացականյան (Զուռնա, Սրինգ)
  6. Նարեկ Առաքելյան (Դուդուկ)

Երգող, պարողներ`

  1. Մերի Խաչիկյան — 12րդ դաս.
  2. Հարություն Հաջի-Մարտիրոսյան — 12րդ դաս.
  3. Նարեկ Հովսեփյան — 12րդ դաս։
  4. Մարգար Ներսեսյան 11րդ դաս.
  5. Սոնա Բիանջյան — 11րդ դաս.
  6. Հրաչյա Հակոբյան — 10րդ դաս.
  7. Լուսինե Խաչատրյան — 10րդ դաս.
  8. Սոնա Փափազյան — շրջանավարտ
  9. Լիլիթ Աբրահամյան — շրջանավարտ
  10. Գոհար Ալավերդյան — շրջանավարտ
  11. Մարատ Մկրտչյան — շրջանավարտ

Պարապմունքների օրեր`

Երեքշաբթի՝ 15:00-16:30

Հինգշաբթի՝ 16:30-18:000

Մասնակցություն`

  • Կրթահամալիրյան նախագծերի
  • Ուրբաթ համերգների
  • Սեմինար-հանդիպումների
  • Արտագնա ճամփորդությունների
  • Կրթահամալիրի և նրանից դուրս անցկացվող փառատոնների
  • Դաշտային ուսումնասիրություններ
  • Գուտան փառատոնի մասնակցություն
Рубрика: Հունվարյան ճամբար, Ճամփորդություններ, Ակներ

Ժողովրդական արվեստների թանգարան

Հունվարի 13-ին Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատով /ղեկավար՝ Վարդան Կարապետյան/, մեզ հետ նաև ընկեր Աննան և 12-րդ դասարանի երկու սովորող, քաղաքային երթուղայինով, լավ տրամադրությամբ այցելեցինք Երևանի ժողովրդական արվեստների թանգարան: Այցը շատ հետաքրքիր ստացվեց, անցանք թանգարանի բոլոր սրահներով, ուսումնասիրեցինք յուրաքանչյուր նմուշ-ցուցադրություն։ Ինչպես իմացանք օրվա այցելությունից, Ժողովրդական Արվեստների թանգարանում պահվում ու ցուցադրվում են 200 տարվա հնությամբ, մեր հայտնի արվեստագետների կողմից ստեղծված թանկարժեք, արժեքավոր, յուրօրինակ, բավականին գեղեցիկ աշխատանքներ՝ զարդեր, քանդակներ, հետաքրքիր փորագրությամբ սկուտեղներ, զարդանախշեր, գաթանախշեր, շերեփ-գդալներ, գորգեր, գոտիներ, նույնիսկ հին ժամանակների հայ աղջիկների օժիտների տարբերակներ: Մի խոսքով, ամեն-ամեն ինչ, ինչով ապրել է մեր ժողովուրդը: Պատահական չէ, որ թանգարանը կոչվում է Ժողովրդական Արվեստների թանգարան, այնտեղ հավաքված-կենտրոնացած են մեր ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը։ Թանգարանում մեզ պատմեցին ամեն ինչի մասին, ներկայացրին ամեն մի ցուցադրություն․․․ի դեպ, շատ բախտավոր ենք, որ մեր գիդը շատ համահունչ էր մեզ, շփվում էր մեզ հետ, անընդհատ խոսեցնում, խոսում ու ծիծաղում էինք միասին, հարց ու պատասխանի միջոցով շատ նոր բան ենք սովորել: Իսկ մենք իրենց բարեհամբույր վերաբերմունքն անպատասխան չթողեցինք, ներկայացանք փոքրիկ համերգով․․․դե գիտեք, որտեղ սեբաստացիները, առավել ևս «Ակները», այնտեղ էլ ազգային երգն ու պարը:

Վերադարձի ճանապարհին ճամբարական ընկերներիս հետ միասին քննարկում էինք մեր այցը, կիսվում մեր տպավորություններով, բոլորը շատ ոգևորված էին։ Ի դեպ, հենց այդ օրն էլ բացահայտեցինք նաև մեր ջոկատի ճամբարականների սերը դեպի արվեստը:

Рубрика: Ակներ

Սովորում ու պատրաստում ենք

Այսօր Ակներով այցելեցինք մեր ազգությամբ հնդիկ ընկերներին, ովքեր մեզ սովորեցնում էին պատրաստել հնդկական ծագում ունեցող սիսեռով ճաշատեսակը: Բաղադրատոմսի մեջ անբացատրելի քանակով համեմունքներ կային, ինչպես գիտենք՝ Հնդկաստանը հայտնի է հենց իր սուր համերով: Ուտեստը շատ հետաքրքիր ու անուշաբույր էր, բաղադրատոմսը նույնիսկ գրել ենք՝ ճաշատեսակը արդեն ինքներս պատրաստելու համար:

Рубрика: Ճամփորդություններ, Ակներ

Թալինը

Թալինում երբեք չէի եղել, բայց միշտ լսել էի, որ Թալինը Հայաստանի ամենապարող քաղաքներից մեկն է: Լսել էի միայն այդքանը, բայց փաստորեն Թալինում կան նաև շատ տաքնված առանձնահատկություններ:

Հայաստանի մի քանի ամրոցներում եղել եմ, բայց Դաշտադեմի կամ Քաղենիի ամրոցը ինձ ամենից շատը հիացրեց իր մեծությամբ ու գեղեցկությամբ: Ամրոցը պապհանվել է դեռ Ուրարտական ժամանակաշրջանից:

Рубрика: Ճամփորդություններ, Ակներ

«Ձմեռային խաղերը»

Ձմեռը չեմ սիրում, բայց ինչպես փորձը ցույց տվեց ձմեռային զվարճանքները փաստորեն շա՜տ եմ սիրում, մանավանդ՝ երբ այն ուղեկցվում է հետաքրքրասեր ու ակտիվ խմբով: Ճամփորդության գրանցվելիս արդեն իսկ վստահ էի, որ թեկուզև մի քանի ժամ, բայց անմոռանալի մի քանի ժամ եմ ունենալու: Մի խոսքով շատ երկար-բարակ չխոսեմ ու սկսեմ պատմել մեր օրվանից:

Առավոտյան մայր դպրոցից շարժվեցինք դեպի Լեռնանիստի դպրոց, որտեղ ծանոթացանք ու շրջայց կատարեցինք դպրոցով, ինչպես նաև տեղանքով, քանի որ տեղացիները մեզ առաջարկեցին ուղեկցել դեպի իրենց մատուռն ու թանգարան, որտեղ պահպանվում էին տարածքի հայատնաբերված բավականին հին խոհանոցային, ուժային և այլ գործիքները: Մատուռը ու թանգարանը տեսնելուց հետո, շտապեցինք դեպի… կարելի է ասել «Մեծ սահադաշտ»: Խմբի մի մասի հետ միասին շարժվեցինք ոտքով, իսկ մյուսները մեքենայով: Հասնելուն պես տեղավորվեցինք փոքրիկ ու տաք մի տնակում, որտեղ մի քիչ տաքացանք ու ընդմիջեցինք, որից հետո արդեն քիչ-քիչ բարձրացանք դեպի վերև: Վերև բարձրանալը ևս հաճույք էր, իջնելուց ոչ պակաս, քանի որ դու ոչինչ չես անում, քեզ բարձրացնում է մետաղալարը, իսկ դու այդ 1-2 րոպեների ընթացքում հնարավորություն ես ստանում մտածելու, տարածքի սպիտակ գեղեցկությամբ հիանալու, կամ ինչու ոչ այդ հեռավորության վրա միմյանց հետ ձեռքերով ու բաձր բղավելով շփվելու (հիմնականում բոլորս դրանով էինք զբաղվում այդ ընթացքում): Մի խոսքով ճամփորդությունս իրոք ուրախ ու հիշարժան անցավ: Ձյունը շատ էր, ցուրտը սաստիկ, բայց մեր էմոցիաների տեղատարափի շնորհիվ չէինք զգում ո՛չ մեզ իր մեջ խրող ձյունը, ո՛չ էլ մեր ցրտահարված ձեռքերն ու ոտքերը…

Рубрика: Ակներ

Սովորող սովորեցնողը

Այսօր «Ակների» մի քանի աղջկա և ընկեր Աննայի հետ «Սովորող սովորեցնող» նախագծով գնացել էինք կրթահամալիրի Արևելյան-դպրոց պարտեզ: Շատ հետաքրքիր է, երբ դու սովորող ես, բայց գնում ես քեզնից փոքրերին սովորեցնելու այն ինչ դու արդեն հասցրել ես սովորել: Ինչպես միշտ մեզ հետ տարել էինք մեր սիրելի թմբուկը և նրա զարկերով ու ռիթմիկ վարժություններով էլ սկսեցինք երգի պարապմունքը: Այնուհետև սովորեցրինք Հոյ-Նազան պարերգը: