Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

<<Ես եմ>> Նամակ ապագային։

Արդեն վերջանում է շա՜տ սպասված 2022 թվականը ու գալիս նորը, որի գալուն, անկեղծ ասած այդքան էլ չեմ սպասել։ Լինու՞մ է չէ, որ մարդիկ ասում են այս տարի իմ հաջողության տարին է, կամ պարզապես այդ տարում իրենց ուղեկցող միջադեպերն ու պատահականությունները իրենց դուրեկան են։ Այս տարին ինձ համար հենց այդ տարին էր։ Ինչևէ, պետք է միշտ նայել դեպի առաջ և ոգևորությամբ դիմավորել նորը, դե գիտեք, ասում են ինչպես տարին դիմավորես՝ այդպես էլ կճանապարհես։

Ապագա 2023 թվականը իմ տարիքակիցների համար բավական պատասխանտու տարիք է, բոլորս նոր փուլ ունենք հաղթահարելու ու նոր միջավայր՝ ընտելանալու, կարծում եմ և լիահույս եմ, որ հաջողությունը բոլորիս կուղեկցի։ Չեմ ուզում լինել շատ պարզունակ ու խոսել միայն մեր, կամ ավելի կոնկրետ՝ իմ դասերի ու ընդունելության մասին, ուզում եմ խոսել այլ ոլորտի, անձնական հաջողությունների,հաղթահարումների ու ձեռքբերումների մասին։ Իմ տարիքում կարևոր եմ համարում արդեն իսկ աշխատանքային փորձին ծանոթ լինելը, իսկ ես կարելի է համարել, որ աշխատանքային փորձ ունեմ (նաև կամավորական) դեռ տասնհինգ տարեկանից, ուզում եմ ավելի հմտանալ ու լավը դառնալ ներկայիս ձեռք բերած «մասնագիտությունում»։ Ինչպես գիտեք՝ հետաքրքրվում եմ նաև երգով ու պարով, նաև շատ եմ կարևորում խումբս՝ Ակները։ Ուզում եմ այս տարի մեր խմբի համար ևս հաջողությունների տարի գրանցվի։ Ուզում եմ շատ ճամփորդել ու ճանաչել նորը, նոր մարդկանց, ուզում եմ, որ ինձ համար վառ էմոցիաների տարի լինի, քանի որ կարևորում եմ նաև դրանք։

Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ… մի խոսքով ասած՝ ուզում եմ, որ այս տարին ամենքիս համար սեփական պատկերացումներով, սպասումներով, անսպասելի բարի անակնկալներով ու, որը ամենակարևորն է՝ խաղաղ լինի։

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Նարինե Աբգարյան | Անթառամները

Նարինե Աբգարյանի «Անթառամները» ստեղծագործությունը պարզընթեռնելի ու առօրյային համապատասխան ստեղծագործություն էր։ Խոսվում էր պատերազմական հետքերի մասին, թե ինչպես Լուսինեն սովորեց իր գերության մեջ գտնվող մոր սիրելի արհեստը ու շարունակեց իր գործը, ասում էին, որ «Ասում էին, որ յուրաքանչյուր գորգի նախշի մեջ Լուսինեն իր մոր անունն է հյուսում:»

Կարդալ ավելին
Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Ածանցավոր բառեր

Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ:

ք ածանց

խնամարար-խնամք

պարտատեր-պարտք

օրապահիկ-պահք

ապուշություն-ուշք

ազատամտություն-միտք

թուլակամություն-կամք

եղ ածանց

ահարկու-ահեղ

զորագունդ-զորեղ

երկարաշունչ-շնչեղ

երփնագույն-գունեղ

մրահոն-հոնեղ

քաղցրահնչյուն-հնչեղ

իք ածանց

ավետաբեր-ավետիք

կեղծարար-կեղծիք

հոգեգալուստ-գալիք

անհիշաչար-չարիք

տարակարծություն-կարծիք

հավաստագիր-գիրք

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Պարույր Սևակ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Նրանք գրագետ մարդիկ էին, ուսանել էին Գևորգյան ճեմարանում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։ 

Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում։

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

Рубрика: Գրականություն

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Վանո Սմբատի Սիրադեղյանը (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ 

Վանո Սիրադեղյանը զբաղվել է գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

Վանո Սիրադեղյանը իր «Սիրելու տարիքը» ստեղծագործության մեջ պատմում է մի պատանու մասին, ով ոչ մի ընկեր չուներ և նրան միշտ ծաղրում ու ծեծում էին բակում։ Չնայած այդ ամենին, տղան մեծ կամքի ուժ ուներ և միևնույն է չէր հանձնվում: Սակայն այդ կամքի ուժի միակ աղբյուրը նրա սիրած աղջիկն էր: Նա մտածում է, որ նա պետք է պայքարի կռվում հաղթելու համար, որովհետև դա ոչ միայն իր արժանապատվության խնդիրն էր, այլ նաև իր սիրած աղջկա։ Միայն նրա մասին մտածելով էր տղան կարողանում ուժ գտել իր մեջ և չհուսահատվել: Նա փորձում էր ամեն բան անել իր սիրած աղջկա համար, ցանկանում էր միշտ նրան պաշտպանել, որպեսզի ոչ ոք չնեղացնի: 

«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի:

Ի վերջո տղան կարողացավ այդպիսի վատ վիճակից դուրս գալ իր սիրած աղջկա և անսահման սիրո շնորհիվ: Կռվի մասին տղան մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց կարևորը՝ աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։ Կարծում եմ, որ սիրելու տարիք գոյություն չունի, սիրել կարող ես ցանկացած տարիքում, միայն թե պետք է կարողանաս հասկանալ դրա իմաստը:

Sponsored Content

Рубрика: Գրականություն

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

«Հին աստվածներ» դրամայի հերոսներն են՝ իշխանուհի Մարիամը, Վանահայրը, Իշխանուհու եղբայրը, իշխանի դուստրը և երիտասարդ Աբեղան: «Հին աստվածների» կերպարները ապրում են երկու աշխարհում՝ իրականության և մտապատրանքի։ Առաջինը աղքատ ու խեղճ անապատն է. երկրորդը՝ այդ խեղճությունից ծնված շքեղ ու հոգեթով երազը, մարդկային կյանքով ապրելու անհուն կարոտը։

Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ Աբեղայի շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ Աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը: Իշխանի դուսրը՝ Սեդան, որպես ուրվական այցելում է Աբեղային և աշխարհիկ կյանք մտնելու կոչ անում։ Աբեղան իրեն համարում է «կորսված մեղավոր», քանի որ դիպչել էր Սեդային, որն իրեն արգելված էր։ 

Իշխանուհու և Վանականի պատմությունը նման է Աբեղային և Սեդային: Իշխանուհին և Վանականը սիրում էին իրար, սակայն բաժանվելուց հետո Վանականը իր անդորը գտավ եկեղեցում, որը կառուցել էր Իշխանուհու համար: Վանականը իր համար ստեղծել էր գաղափար, և համոզել էր իրեն, որ չի սիրում Իշխանուհուն և սիրո կարիք չունի: Եվ այդպես էլ մնալով մենակ այդ եկեղեցում, նաև Իշխանուհուն թողեց կոտրված և մենակ:

Սեդան ըստ էության ստեղծագործության գլխավոր երևակայան կերպարն էր: Նա ապրում էր Աբեղայի սրտում, մտքում, հոգում: Այսպիսով Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության: Աբեղան մոլորված է։ Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և «հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան»: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին խոսում է սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրո մասին, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել։ Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ եկեղեցին նվիրված է իր՝ Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու՝ Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ։ Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն՝ քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը՝ ազատ հոգու և ազատ մտքի հիմքով։

Սակայն զուր են վանահոր ջանքերը։ Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվել էին քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը։

Рубрика: Գրականություն

«Անհաղթ խալիֆան»

Այս պատմվածքում Ավետիք Իսահակյանը պատմում է, թե ինչպես է խալիֆանների գահի վրա նստել մի երիտասարդ խալիֆա: Այս խալիֆան ուներ մի սկզբունք.

-Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։

Խալիֆան ապրում էր շատ հանգիստ և խաղաղ, երբ գուժաբերը գալիս ասում էր, որ հարձակվել են իր երկրի վրա նա ասում էր, որ իր պետության վրա ոչ մեկ չի կարող հարձակվել: Երբ գալիս է գուժկանը ասում է, որ արևելքից գրավել են մի քան նահանգներ և բոլորը կանգած սպասում էին, որ ստանան մարտական հրամանը: Սակայն խալիֆան անհողդողդ հանգստությամբ ասում է, որ նվագեն, քանի որ, երբ դադարեն նվագել այդ ժամանակ էլ կգրավեն, կավերեն իրենց պետությունը: Հաջորդ օրը խալիֆային գահընկեց արեցին, քանի որ խալիֆան պետք է պաշտպաներ իր ժողովրդին, բայց նա ասում էր, որ նվագեն և այդ պատճառով նրան գահընկեց են անում և գահ նստեցնում նրա եղբորը: Սակայն միշտ օրհված է անհաղթ Խալիֆայի մոռացված անունը:

Կարծում եմ Ա. Իսահակյանը ցանկացել է ցույց տալ, որ կան մարդիկ, ովքեր ապրում են առանց հասկանալու իրենց կյանքը, առանց կատարելու իրենց պարտականությունները և որ այդ մարդիկ երբեք էլ հաջողության չեն հասնում իրենց կյանքում:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Կոմիտասը

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26)հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանիղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։ Կոմիտասը մեծանգույն երգահան էր: Նրա թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար:

1915 թվականին Կոմիտասը ականատես եղավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Նրան հաջողվեց վերադառնալ Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։ Կա վարկած, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։
Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա:
Ըստ մեկ այլ վարկածի երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում, և նրա խոսքը լսելի էր։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կոմիտասի արվեստն ուսումնասիրող երգահան Արթուր Շահնազարյանը կարծում է, որ վարդապետին հնարավոր չէր բռնությամբ որևէ տեղ պահել։

Рубрика: Գրականություն

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում՝ Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Վիլյամ Սարոյանի <<Պատերազմը>> պատմվածքը իր մանկության դրվագների մասին է, որոնք միչև հիմա ակտուալ են։ Պատմվածքը մարդկության չարության ոպ ատելության մասին է։ Սարոյանը պատմում է թե ինչպես են պաֆերազմները ազդում երեխաների վրա, թե ինչպես են երեխաները փոքր տարիքից թշնամիներ փնտրում իրենց։

Պատմվածքում պատերազմը գերմանացիների դեմ էր։