Рубрика: Ճամփորդություններ, Դասավանդում

Իմ սիրելի Եղիպատրուշ գյուղը

Եղիպատրուշ գյուղը միացել է սիրելի ճամփորդական ուղղությունների շարքին: Կարծում եմ, որ տեսել եք անցած անգամվա պատումս, սակայն չեմ կարող ևս մեկ անգամ չկցել մեր Գոհար տատիկի երգն ու մեր պարը, որը ի դեպ բավականին մեծ արձագանք է ստացել դիտորդների կողմից, Գոհար տատիկը արդեն իսկ ունի 120հազարից ավել դիտումներ:

Ընկերացել ենք գյուղի երեխաների հետ, մեզ դիմավորեցին շատ մեծ ոգևորությամբ:

Մեր Եղիպատրուշի ընկերների մեզ նման պարող ու երգող են, երկա՜ր միասին պարեցինք ու ոգևորվեցինք միմյանցով: Պարացրեցինք նաև 184 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, ովքեր այս անգամ միացել էին մեր ճամփորդությանը, կարծում եմ, որ նրանք էլ ոգևորվեցին ու սիրեցին պարը:

https://www.facebook.com/100005213058621/videos/1121628735167183

https://www.facebook.com/100005213058621/videos/pcb.2086516434865438/849861002694369

Այս անգամ էլ հանդիպեցինք Լուսիկ տատիկին, որի հետ զրուցել էինք նաև անցած անգամ:

Рубрика: Ճամփորդություններ, Դասավանդում

Մենք՝ Արուճում

Ճամփորդեցինք դեպի Արուճ, որը ինձ համար դեռ չբացահայտված տեղանք էր: Մեր երեխաներից մեկի՝ Ելենայի հարազատ գյուղն էր, մեծ ծանոթացրեց իր ընկերների ու գյուղի նիստուկացի հետ, ինչպես նաև եղանք իրենց գեղեցիկ տանը: Գյուղի դպրոցը հյուրընկալ էր, շրջեցինք, ցանոթացանք աշակերտների ու ուսուցիչների հետ:

Դե որտեղ մենք, այնտեղ պարը: Պարացրեցինք նաև Արուճցիներին:

https://www.facebook.com/elena.sargsyan.54/videos/1501139550314161

Рубрика: Без рубрики, Ուսումնական շրջանների ամփոփում, Դասավանդում

Վերջին ամիսների ընդհանուր հաշվետվություն.

Ծաղկունք. Պատրաստվում ենք մեծ ու իրական ծիսական հարսանիքի.

Չտեսնված ցորենի չհասած փունջը՝ Եղիպատրուշ գյուղը:

Ապարան. Քանդակների փառատոն.

Ծիսական հարսանիք

Համերգ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Վաղաշենի բնապահպանական ճամբարը, նոր ընկերներս.

Մուտք ճամբար Արատեսում

Գութան. Ակներ

Рубрика: Դասավանդում

Մուտք ճամբար Արատեսում

Նորից գնացի Արատես, բայց այս անգամ Արատեսն ինձ ճանաչեց որպես պարուսույց: Ընկեր Վարդանի և Պարոն Տիգրանյանի հետ միասին մուտք ճամբար էինք անցկացնում: Հուսով եմ, որ նոր Սեբաստացիները սիրեցին մեզ, սեբաստացիական ապրելակերպը ու ազգագրական երգն ու պարը:

Рубрика: Դասավանդում

Դասավանդման հաշվետվություն. Ապրիլ

Ավարտվեց նաև ապրիլ ամիսը, ապրիլը հագեցած էր միջոցառումներով և հյուրերով: Մեզ հյուրընկալել էին նաև մեր վրաց ընկերները, օգնեցինք սովորել նրանց մեր ազգային պարերը, ինչպես նաև մենք սովորեցինք նրանցը:

Մասնակցել եմ բոլոր-բոլոր մեդիաուրբաթներին և ժամերգություններին:

Դասերիս մասին էլ չխոսեմ, սովորում ու նոր պարեր սիրելի պարեր ենք բացահայտում մեզ համար աշակերտ-ընկերներիս հետ միասին:

Рубрика: Դասավանդում

Դասավանդման հաշվետվություն. Մարտ

Սիրելի ու առօրյա դարձած դասավանդման ընթացքը շարունակվում է, էլ ավելի սիրելի ու հմուտ դառնալով:

Աշակերտների սիրելի պարերը նույնիսկ վերափոխվել ու նոր շունչ են առել, հիմա աշակերտ ընկերներս ավելի շատ նախընտրում են Աղքտի քոչարին, 12ոտքը, Լաչինը և այլն:

Ամսվա ընթացքում նաև ճամփորդել եմ դեպի Ծաղկունք, ուսուցիչների հետ միասին, Ծիսական հարսանիք նախագծով՝ տեղացիներին ուսուցանելու ազգայինը, ծանոթացնելու մեր ապագայում նախատեսվող ծիսական հարսանիքի մանրամասների հետ:

Օր առաջին՝

Օր երկրորդ ՝

Ակներ — ով ունեցանք նաև գեղեցիկ ու բավական պատասխանատու համերգներ, որոնցից մեկը կարելի է ասել նույնիսկ մենահամերգ էր: Հաճելի է, երբ աշխատանքիդ արդյունքը տեսնում և զգում ես:

Մասնակցել եմ բոլոր առավոտյան պարապմունքներին, ուրբաթ-համերգներին, ինչպես նաև առավոտյան ժամերգություններին, որոնցից մի քանիսին էլ մասնակցություն եմ ունեցել, Ակներ խմբիս հետ միասին:

Рубрика: Դասավանդում

Ես ու 9րդցիները

Ես Մերին եմ, սովորում եմ Ավագ դպրոցի 11րդ դասարանում, սովորող-սովորեցնող նախագծով՝ դասավանդում եմ ավագ դպրոցում, ինչպես նաև աշխատում եմ մասնագիտական կողմնորոշում ծրագրով սովորողների՝ 9րդցիների հետ: Ձեզ կներկայացնեմ 9րդ դասարանցիների դասավանդման իմ հաշվետվությունը:

Աշակերտ-ընկերներիս հիմնական մասին արդեն ճանաչում էի, իսկ մյուսների հետ շուտ ընկերացա: Միասին սվորել ենք շատ-շատ պարեր, թե աշակերտների ընտրությամբ, թե իմ առաջարկությամբ: Աշակերտների ամենասիրելի պարը դարձավ Ալաշկերտի քոչաին, պարը շատ սիրելու արդյունքում պարում ենք ամեն օր՝ առավոտյան պարապմունքներին, դասապրոցեսներին, ուբաթ-համերգներին, ինչու ոչ նաև ճամփորդություններին:

Рубрика: Դասավանդում

Դասավանդման հաշվետվություն. Հունվար

Հունվարը կրթահամալիրում ճամբարային ամիս է: Այս ամսվա ընթացքում ուսումնասիրում էինք Համշենը: Աշակերտ-ընկերներիս հետ ճամբարային ամսվա ընթացքում սովորեցինք Համշենական ԽամԽաման ու Ծափիկը, իհարկե առանց աշակետների ամենասիրելի պարերը մոռանալու:

Рубрика: Դասավանդում

Պարուսուցման ու դասավանդման հաշվետվություն. Նոյեմբեր-դեկտեմբեր

Պարն ու դասավանդումը դարձել է առօրյաս։ Այս մի քանի շաբաթները միաժամանակ շատ ձանրաբեռնված ու շատ գեղեցիկ էր, վերջնական արդյունքն էլ ինքներդ տեսաք՝ մեր ուրբաթ համերգին։

Պարուսուցման առաջին շաբաթներից ունեմ ամենօրյա հաշվետվություններ, իսկ դրանից հետո դադարեցրի ամենօրյա հաշվետվություններս ու սկսեցի պարզապես շատ նկարել պարող աշակերտ-ընկերներիս, որը օրեր անց կդառնար հաշվետվություն։ Սկսեցինք քրտնաջան պատրաստվել մեր գեղեցիկ ուրբաթ համերգին, որի ամբողջ ընթացքից ունեմ պատրաստած գեղեցիկ հոլովակ, որը նաև մեդիա-ուրբաթի մի մասն էր կազմում։ Շաբաթվա կրտվածքով դասավանդում եմ 11 դասաժամ։

Պարուսուցում/դասավանդում. 23.11.2021

Պարուսուցում/դասավանդում. 24.11.2021

Պարուսուցում/դասվանդում 25.11.2021

Պարուսուցում/դասավանդում. 26.11.2021

Պարուսուցում/դասվանդում: Մեր շաբաթվա ամփոփումը

Պարուսուցում/Դասավանում. Ամփոփում

Պարուսուցում/դասավանդում. Շաբաթվա ամփոփում

Իսկ սա մեր միասին պատրաստած գեղեցիկ պարերն ու բեմադրություններն են՝ ընկեր Մարթայի լուսաբանմամբ։