Рубрика: Դասավանդում

Պարուսուցում/Դասավանում. Ամփոփում

Վերջացավ մեր պարուսուցման/դասավանդման երկրորդ շաբաթը՝ որը էլ ավելի հագեցած էր:

Այս շաբաթը շատ արագ անցավ, մենք արդեն իսկ ճանաչում էինք մեր դասարաններին, իսկ իրենք՝ իրենց նոր դասավանդողներին: Այս շաբաթը բավական հագեցած էր, քանի որ շուտով Ավագ դպրոցի շատ գեղեցիկ ուրբաթ համերգն է լինելու:

Այս շաբաթվա ընթացքում ունեցանք օր, երբ դասապրոցեսի ժամանակ պետք եկան նաև վոկալային տվյալններս, քանի որ պարի ձայնագրություն միացնելու հնարավորություն չունեինք, հոսանքի բացակայության պատճառով, բայց դե դա էլ ամեն դեպքում շատ հավես էր:

Այս շաբաթվա համար էլ ունեմ պատրաստած հոլոված, որը էլ ավելի եմ սիրել:

Рубрика: Դասավանդում

Պարուսուցում/դասվանդում: Մեր շաբաթվա ամփոփումը.

Ինչպես գիտեք ես ու դասընկերս՝ Հարութը զբաղվում ենք պարուսուցմամբ: Սա մեր նախագծի առաջին շաբաթն էր, որը շատ հետաքրքիր անցավ: Այս շաբաթվա ընթացքում ծանոթացանք մեզ բաժին ընկած դասարանների հետ, որոշները մեզ արդեն ճանաչում էին, որոշներին էլ մենք էինք ճանաչում: Դասերը շատ պարտաճանաչ ու գեղեցիկ ձևով էին անցկացվում, նույնիսկ մեր սպասվածից էլ ավելի լավ: Մեր դասարանների հետ միասին շա՜տ նոր պարեր ենք սովորել, ինչպես նաև վերհիշել ենք դասարանների սիրելի պարերը:

23.11.2021

24.11.2021

25.11.2021

26.11.2021

Դասապրոցեսների ժամանակ մի քանի կադրեր եմ նկարել, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինի:

Рубрика: Դասավանդում

Պարուսուցում/դասավանդում. 23.11.2021

Այսօր ունեցանք 4 դասաժամ

10/5 դասարանում պարեցինք «Գյովընդ», «Մայրոքե», ինչպես նաև սովորեցրեցինք «Վերվերի» — ն և «Մշուխռ»

9/2 դասարանում պարեցինք «Գյովընդ», «Վերվերի»,սովորեցրեցինք «Կառնո քոչարի»

9/8դասարանում պարեցինք «Գյովընդ», սովորեցինք «Կառնո քոչարի»

11/4 դասարանում չկարողացանք շատ պարեր կրկնել ու սովորել երգի բացակայության խնդրի պատճառով, սակայն միասին կրկնեցինք որոշ պարերի պարաքայլերը: