Рубрика: Էկոլոգիա

Մարդկության ամենաազդեցիկ համաճարակները. Աղետները՝ համաճարակների պատճառով.

Համաճարակէպիդեմիա, միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։

Համաճարակները 20-րդ դարում:

Խոլերայի վեցերորդ համաճարակը

1899–1923 թվականների ընթացքում կտրուկ աճեց խոլերայի վեցերորդ համաճարակը: Այդ տարիներին հատկապես մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի վրա: Ըստ նախահաշիվների գրանցվել է 800.000 մահվան դեպքեր:

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է։ Հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը Հնդկաստանում։

Լետարգիկ էնցեֆալիտշ

1915–1926 թվականների ընթացքում ի հայտ եկավ Լետարգիկ էնցեֆալիտշ համաճարակը: Այն ազդեց ամբողջ աշխարհի վրա: Ըստ նախահաշիվների համաճարակի հետևանքով գրանցվել է 1.5միլիոն մահ:

Էնցեֆալիտ, գլխուղեղի բորբոքում: Ծանրությունը փոփոխական է։ Ախտանշանները կարող են ներառել՝ գլխացավ, տենդ, շփոթություն, ծռված պարանոց և փսխում։ Բարդությունները կարող են ներառել՝ էպիլեպտիկ նոպա, հալյուցինացիաներ, խոսակցական խնդիրներ, ամնեզիա և լսողության խնդիրներ։

Իսպանական գրիպ


1918–1920 թվականների ընթացքում հայտվեց Իսպանական գրիպը, որի ազդեցությունը զգացվեց ամբողջ աշխարհում: ստ նախահաշիվների համաճարակի հետևանքով գրանցվել է 100,000,000-ից ավել մահ:

Իսպանական գրիպը Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային գրիպի համավարակն էր, ինչպես վարակվածների քանակով, այնպես էլ մահացությունների թվով։


Рубрика: Էկոլոգիա

Ժողովրդագրական խնդիրները Հայաստանում. Պատերազմից առաջ և հետո.

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը, որոնք արդել քննարկել ենք մեր դասի ընթացքում:

Ժողովրդագրական խնդիրները համաշխարհային են, դրանք հիմնականում սրված են կրթություն չունեցող երկրներում, որտեղ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է գոյատևեն երկիր մոլորակում հայտնվելուց անմիջապես հետո:

Ներկայումս աշխարհի բնակչությունը արագորեն աճում է։ Իսկ աճելու հետ մեկտեղ նաև մահանում են: Իսկ մարդկային կյանքերի չափից շատ աճը, կամ հակառակը մեծ խնդիրներ է առաջացնում տվյալ պետության, երբեմն էլ աշխարհի համար:Ժամանակ առ ժամանակ աշխարհում ժողովրդագրական խնդիրները լուծելու համար պետերազմներ, համաճարակներ ու գլոբալ հիմնախնդիրներ են սկվում: 2020 թվականին Հայաստանը ենթարկվեց պատերազմի, ինչը հետագայում ժողովրագրական լուրջ հիմնախնդիր է դառնալու:

ժողովրդագրական խնդիրները հայաստանում պատերազմից հետո:

2020 թվականին Հայաստանը դարձավ պատերազմի մասնակից, որը խլեց Հայաստանի երիտասարդության զգալի մասին: Պատերազմին մասնակցող երիտասարդները արդեն իսկ ժողովրդագրական հիմնախնդիր աճի տարիներից էին: Իսկ հետագայում մի քանի տարի անց կսկի նոր ժողովրդագրական ավելի լուրջ խնդիր, երբ Հայաստանում կնվազի ծնելիության թիվը: Պատերազմին մասնակից տղաներից որոշները ձեռք են բերել առողջական, հոգեբանական խնդիրներ, ինչը կարող է հանգեցնել լրիվ երեխա չունենալու խնդրին, կամ միգուցե առողջական խնդիրներով երեխայի ստեղծմանը:

Рубрика: Էկոլոգիա

Ձմեռային նախագիծ. Խնդրանքը ձմեռային հրաշքին հավատալով.

Երեխաների ձմեռային ամենասիրելի հեքիաթը Ձմեռ պապն է: Նրանք գրում են իրենց մեծ երազանքները ձմեռ պապուն ու սպասում հրաշքների:

Հիմա կկարդաք իմ նամակը, որը ուղղված է Ձմեռ պապիկին՝ հույս ունենալով, որ գոնե նա կկարողանա լուծել այդ խնդիրը:

Рубрика: Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրերում:

Զբոսաշրջությունը երկիրի համար ամենաշահավետ ոլորտրտներից է, քանի որ X անձից քո երկիր է մուտք գործում որոշ քանակով գումար: Հայաստանը զբոսաշրջության համար բավական հետաքրքիր ու նոր ուղղություն է, սակայն ունենք մի շարք խնդիրներ, որոնք խաթանում են զբասաշրջության մեծ աճը, չնայած որ վերջին շրջաններում Հայաստանն ուսումասիրողների քանակաը միանշանակ շատացել է:

Իսկ հիմա միասին կուսումնասիրենք ՀՀ կառավարության տարբեր թվականների ծրագրերը՝ զբոսաշրջության ոլորտում:

2017-2022 թվականների ծրագիր

Ըստ 2017-2022 թվականների ծրագրերի կառավարությունը նախատեսում է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:

  • մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկահանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում

Այս կետը հիմա էլ ավելի նպատակահարմար է զբոսաշրջության թիվը բարելավվելու համար: Երկրները փակ են զբոսաշրջիկների համար՝ համաճարակի համար: Մեզ մոտ մեծ աճ է գրանցվել հենց այս ժամանակահատվածում, երբ զբոսաշրջիկները ընտրում էին մեր երկիրը, քանի որ մեր երկիր մուտք գործելը ավելի հեշտ է այս իրավիճակում, այսպես էլ բացահայտվեց նրանց համար նոր ուղղությունը՝ Հայաստանը:

  • մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

Այս կետը շատ հետաքրքիր է: Մեր երկիրը ավելի շատ ընրում են սովետական երկրների զբոսաշրջիկները, ովքեր հիմնականում գալիս են պատմության հետևից: Իսկ առաջին քրիստոնյա երկրի անվանումը արդեն իսկ շատ ոգեշնչող է: Կարծում եմ այդպիսի գեղեցիկ ռազմավարություն ունենալը ու դրան փայլուն տիրապետելը շատ կհետաքրքրի:

  • 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոնների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

Մեր երկիրը հայտնի է գինիով, իսկ մեր փառատոններից ամենահայտնին՝ գինու փառատոնն է: Պարզել եմ, որ գինու փառատոնը ու հայկական գինին հետաքրքրում է զբոսաշրջիկին, իսկ դրա գեղեցիկ մեծ փառատոնը էլ ավելի կգեղեցկացնի ու հիշվող կդարձնի այդ օրը: Ու այս նույնը կապված է բոլոր փառատոնների հետ, քանի որ փառատոնների ընթացքում ներկայացվում է հայկականը, առանձնահատկություն ունեցողը: Ամենամյա փառատոնների ու զբոսաշրջիկին փառատոնով գրավելու դեպքում կզարգացնենք նաև տնտեսությունը:

  • 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
    համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համարգրավիչ երկրի նկարագիրը.

Ցավոք պատերազմական երկիր ենք, ինչը վախեցնում է մարդկանց: Մարդիկ չեն ճամփորդի ինչ-որ տեղ, որտեղ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Պետք է կանխել լրագրության կողմից անհիմն ու կեղծ վտանգի լուրերը Հայաստանի մասին, իսկ մեր դիվանագիտության շնորհիվ կանխել նաև իրական վտանգը:

2018 թվականի ծրագիր

2018 թվականը նույնպես առանձնահատուկ էր: Համաշխարհային լրատվամիջոցներում շատ գեղեցիկ ու լուսավոր է լուսաբանվել տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Լուսաբանվել է մեր երկիրն ու ժողովրդին փառաբանելով, ինչը հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի մոտ՝ դեպի նոր փոփախված Հայաստան:

  • Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասպորտային ուղիներիհասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային ևզբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Հայերենը բավականին անհասանելի լեզու է օտարների համար, ինչի պատճառով էլ մենք պետք է հարմարվենք մեզ հյուր եկած տուրիստներին: Հայաստանի տրանսպորտային վիճակը միանշանակ չի կարող գրավել զբոսաշրջիկին: Պետք է էլ ավելի հարմար ու օգտագկար դարձնել հանրային տրանսպորտը տուրիստի համար:

  • Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների
    համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Զբոսաշրջիկը իր հաջորդ երկիրը ընտրում է երկրի հնարավորությունները ուսումնասիրելով: Գրավիչ կլինի տուրիստական տարբեր ուղղություններ ունենալը:

2019 թվականի ծրագիր

2019 թվականի զբոսաշրության ծրագրում ըստ իս զգալի փոփոխություններ չեն եղել: Կարևորվող կետենրը նույնն են՝ ինչ 2018թվականի ծրագրում: Դրանք են՝

  • լեզուների զարգացումը
  • զբոսաշրջային ենթաճյուղերը
  • վիզային ռեժիմների ազատականացումըշ
  • օդային տրանսպորտի գների նվազեցումը

2021 — 2026 թվականների ծրագիր

Ըստ 2021 — 2026 թվականների ծրագրի կառավարությունը նախատեսում է միջազգային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2,5 միլիոնի:

  • Երկրի ճանաչելիության բարձրացումը

Հայաստանը բավական չճանաչված երկիր է համարվում զբոսաշրջության բնագավառում: Սակայն վերջի 2տարիների ընթացքում համարվում է նոր ուղղութուն: Պետք է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը:

  • Սպասարկման և հյուրընակության ծառայությունների բազմազանեցման և բարելավվման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների ու միջազգային ցանց հանիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը

Հայաստանը կքայլի ժամանակին հավասար, հետ չի մնա զբոսաշրջիկների սիրելի երկրների շուկաներից:

Ձեզ համար առանձնացրեցի 2017-2026 թվականների զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար նախատեսված կառավարության ծրագրերից դուրս բերված որոշ կետեր, որոնք ինձ առավել անհրաժեշտ թվացին:

2017-2026 թվականների ընթացքում զբոսաշրջության համար նախատեսված ծրագրերում գործողությունների կետերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Սակայն ոչ բոլորն են դրանցից իրագործվել:

Ինձ ավելի դուր եկավ 2017-2021թվականների զբոսաշրջությունը զարգացնելու կառավարության ծրագիրը: Ծրագրում ներկայացված էին մանրամասն բոլոր կետերը, որոնք հարկավոր են: Ծրագիրը երկար ու բազմաբովանդակալից էր:

Рубрика: Էկոլոգիա

Մասնակցեցինք Արևորդի փառատոնի փակմանը

Կրթահամալիրի բնապահպանական մի մեծ խմբով մասնակցում էինք «Արևորդի» բնապահպանական նախաձեռնությանը։ Փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվացությունը։ Փառատոնի շրջանակներում դիտել էինք մի շարք բնապահպանական ֆիլմեր, որտեղ արծարծվում էին այնպիսի խնդիրներ՝ որոնց մասին քչերն են խոսում։ Ուրախ եմ, որ մենք՝ Սեբաստացիներս, փառատոնին նույնպես մասնակցություն ենք ունեցել։ Եվ առհասարակ կրթահամլիրային մեր բնապահպանական նախագծերը կարևոր հարթակ են դարձել խնդիրները հանրայնացնելու համար։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր միացել էին տեսակապով։

Որպես լավագույն ֆիլմ, բնապահպանական լավագույն ուղերձով ինձ համար առանձնացրել էի «Հսկա ստրուկները», էստեղ կարևոր գաղափարը այն էր, որ Հարավարևելյան Ասիայում փղերը դարձել են զբոսաշրջությունը խթանող գործիքներ, որ գործարանները պատրաստ են կենդանիներին ստորացնելու՝ միլիոնավոր դոլարների շահույթ ստանալու համար:

Մեկ ամիս առաջ մասնակցել էի Ուրցաձորյան ճամբարին, որտեղից ունեմ այսպիսի նյութ՝ «Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը» : Կարծում եմ կհետաքրքրի:

Рубрика: Էկոլոգիա

Ի՞նչ աղետների ենք բախվելու հետագայում նորաձևության պատճառով

Մենք չենք մտածել ու չենք էլ հասկացել, որ նորաձևությունն ու մեր առօրյայի մաս կազմող «shopping» — ը ինչ-որ ձևով հետագայում կարող են անդրադառնալ մեր սերունենրի վրա: Ո՞վ կմտածեր, որ պարզապես մի քանի ավել ու անպետք հագուստ գնելով մեծ վնասներ ենք հասցնում մեր առանց այդ էլ վնասված մոլորակին:

Նորաձևությունն ու բազմատեսակ հագուստները ուղիղ կապակցված են էկոլոգիայի հետ: Դրանք վնասում, աղտոտում ու միարժամանակ վերցնում են բնությունից ամենակարևորը:

Ամբողջ աշխարհում 1 օրվա ընթացքում արտադրվում ու գնվում են անհավանական մեծ քանակով հագուստներ, տարբեր տեսակի, գույնի, որակի ու բաղադրության:

Հագուստ արտադրելու համար անհրաժեշտ է՝ մեծ քանակությամբ ջուր, իսկ հագուստ արտադրելու ընթացքում աղտոտվում է օդը: Նորաձևության արդյունաբերությունը սպառում է արդյունաբերության մեջ օգտագործվող ամբողջ ջրի մեկ տասներորդը գործարաններ և մաքուր ապրանքներ գործարկելու համար, իսկ հագուստի արտադրությունը նավթի և գազի արդյունաբերությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում շրջակա միջավայրի աղտոտվածության առումով:

Նորաձևությունը մարդկանց ստիպում է անգիտակցորեն գնել շատ-շատ հագուստ: Քանի որ մարդիկ փորձում են շարժվել նորաձևությանը հավասար, իսկ նորաձևությունը շուտ է փոփոխվում: Մի օր կապույտի մուգ երանգն է նորաոճ, հաջորդ օրը ավելի բացը:

Նորաձևություն թելադրողներին ու հագուստ արտադրողներին ինչպես կարգն է այդքան էլ չի հուզում հագուստի որակը, որպեսզի ավելի բարձրանա արտադրանքի գնելիությունը: Քանի որ հագուստի մաշվելու դեպքումէ նորը գնելը կդառնա անհրաժեշտութուն:

Ինչպես գիտենք բամբակյա հագուստը ավելի որակյալ ու հաճելի է, քան ինչ-որ սինթետիկան կամ փոխարինիչները, իսկ մեկ կիլոգրամ բամբակ արտադրելու համար պահանջվում է 10000 լիտր ջուր կամ մոտավորապես 3000 լիտր ջուր մեկ բամբակյա վերնաշապիկի համար:

Իսկ սինթտիկ հագուստը ավելի հեշտ է արտադրելը , սակայն նրա վերացումը… Մեկ սինթետիկ շապիկի վերացման համար անհրաաժեշտ է 80-100 տարի: Սինթետիկ կամ այլ արհեստական շապիկը վերացնելու համար ավելի արագ տարբերակն է այն այրելը, սակայն այդ դեպքում նույնպես ահռելի վնասներ ենք հասցնում բնությանը: Մեկ սինթետիկ շապիկ արտադրելու արդյունքում նրանից դուրս է գալիս այնքան ածխաթթու գազ՝ որքան է ամբողջ տարվա ու ամբողջ աշխարհի բեռնատարներից դուրս եկող ածխաթթու գազը:

Հագուստը շատ է աղտոտում շրջակա միջավայրը: Մենք օգտագործում ենք մեր զգեստապահարանի ընդմանեը մոտ 70% — ը, իսկ մնացած 30% — ը լավագույն դեպքում տալիս ենք նրան՝ ով կարիքը ունի, իսկ վատագույն դեպքում նետում ենք աղբը: Ծովերի զգալի մասը ամբողջովին աղտոտված է հագուստի թափոններով, որոնք հիշեցնեմ լինում են ինչպես բամբակյա, այնպես էլ անհեստական ու բնության մեջ անհետանում են 80-100 տարիների ընթացքում:

Վերջերս խանութներում հայտնվել են հագուստի վերամշակման, հագուստի տեսակավորման սարքեր, որոնք հուսով ենք կանխարգելեն հետագա մեծ աղետը, գոնե մի քանի տոկոսով: Իսկ մենք պետք է հնարավորինս խելամիտ գնումներ կատարենք, ինչպես նաև ընտրենք որակյալը, որը երկար կծառայի մեզ: Փորձենք ամենքս մեր չափով հոգ տանել երկիր մոլորակի մասին:

Рубрика: Էկոլոգիա

Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը

Աշնանային արձակուրդը անցկացնում ենք դասընթացներով՝ սարերի գրկում: Ուսումնասիրում ենք վայրի բնությունը վայրի բնության գրկում: Մեր Էկո տնակները անբացատրելի հետաքրքրություն ու ջերմություն ունեն իրենց մեջ, իսկ տնակի դիմացի լեռան վրա վազվզող քարայծերն ապացուցում են, որ վայրի բնությունն անբացատրելի գեղեցիկ է, ինչպես նաև պարզ է դառնում, որ մարդ-բնություն կոնֆլիկտը լուծելու դեպքում կհասնենք ներդաշնակության: 

Պարզվում է, որ Հայաստանի հանրապետությունում կան մարդիկ, ովքեր վայրի արջեր են անօրինական պահում: Ինչպես գիտեք, արջերը ՀՀ  Կարմիր գրքում, արդեն քանի տարի է, տեղ են գտել, սակայն ՀՀ -ում արջերի թվաքանակի աճի հետ կապված խնդիր դրված չէ։ Այնուամենայնիվ, արջերի շահագործումն էլ անթույլատրելի է։ 

Հիմա ձեզ կներկայացնեմ արջերի համար բարենպաստ պայմանները: 

  • Արջերը հսկաներ են համարվում, ինչի պատճառով նրանց բնակատեղին պետք է համապատասխանի իրենց չափերին: 
  • ՀՀ-ում գտնվող արջերը ցամաքային կենդանիներ են համարվում, սակայն ջուրը նրանց հարազատ տարերքն է, ցանկալի է, որ իրենց ապրելատեղիում ունենան ջրի մեծ պաշար, որտեղ կկարողանան, այսպես ասած, «խաղալ»: 
  • Արջերը ձմռանը պարտադիր պետք է քուն մտնեն, այլապես կխանգարվի նրանց բնական ցիկլը: 
  • Արջերը քուն մտնելուց առաջ պետք է ստանան բավականաչափ ճարպ: 
  • Արջերը սնվում են հիմնականում մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, մրգերով, հողի տակից փորում, հանում են բզեզներ ու թրթուրներ: 
  • Արջը մեղրի մեծ սիրահար է, կարելի է ասել՝ դա նրա բնական ու ամենակարևոր պահանջներից մեկն է: 
  • Արջերը խնամքի բացակայության կամ սխալ խնամքի դեպքում ձեռք են բերում հոգեբանական խնդիրներ, ինչն էլ հանգեցնում է նրանց ոչ բնականոն պահվածքին: 

Իսկ հիմա կներկայացնեմ  ՀՀ-ում անօրինական ձևով պահվող արջերի գոյության անբարենպաստ պայմանները: 

  • Արջերը պահվում են իրենց համար անթույլատրելի փոքր վանդակներում, որոնք հաճախ գտնվում են բենզալցակայաններում, ռեստորաններում, առանձնատներում, ինչն էլ բացատրվում է որպես զվարճանքի ու գեղեցկության ձև, հարստություն արտահայտելու միջոց, երբեմն էլ՝ որպես հիվանդագին սեր կենդանիների նկատմամբ: 
  • Արջերը սխալ սնունդ են ստանում կամ հաճախ ստանում են չափից ավելի քիչ սնունդ՝ մարդկանց սննդի մնացորդներից պատրաստված: 
  • Արջերի ատամները շատ զգայուն են ու փչանում են քաղցրից, իսկ անօրինական պահվող արջերը հաճախ ուտում են կոնֆետներ, շաքարներ, խմում՝ գազավորված ըմպելիքներ: 
  • Արջերը չեն ստանում մեղր, քանի որ շատերի մոտ տպավորություն է, որ արջերի սերը մեղրի հանդեպ միայն միֆ է, որը եկել է մուլտֆիլմերից: 
  • Արջերը չեն ստանում ճարպային սնունդ: 
  • Արջերը ձմռանը քուն չեն մտնում՝ տեղ չունենալու կամ նախկինում սխալ ու քիչ սնունդ ստանալու պատճառով: 
  • Արջերը զբաղմունք չեն ունենում իրենց փոքր վանդակներում, ինչի պատճառով կարող են հոգեբանական սթրեսի ենթարկվել: 

Կարծում եմ՝ եթե այս ամենը միայն լսեի, միգուցե նաև չհավատայի: ՀՀ-ում տարիներ առաջ ստեղծվեց արջերի համար՝ բարենպաստ պայմաններով, կարելի է ասել, միակ ապաստարանը, որը գտնվում է Ուրցաձորում՝  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի պահպանության ներքո։ Այստեղ արջերը խնամք են ստանում: Շրջապատված են մասնագետներով ու հսկայական մեծ տարածքով, որը հատուկ է իրենց բնականոն ապրելաձևին: Այստեղ հիմնականում հայտնվում են արդեն իսկ հոգեբանական, առողջական խնդիր ունեցող արջերը, քանի որ այստեղ են հայտնվում դժվար ու տանջալից ճանապարհ անցնելուց հետո: Այստեղ կան բժիշկներ, մասնագետներ, կամավորներ, որոնք ապահովում են կենդանիների առողջությունը, անվտանգությունը, զբաղվածությունը ու ամեն-ամեն ինչ արջերին իրենց բնականոն ու ճիշտ կյանքին վերադարձնելու համար: Ասում են, որ ամենամեծ հաջողությունը համարվում է արջերի քուն մտնելը, քանի որ արջերը քուն մտնել կարող են միայն առողջ վիճակում: Անցած ձմռանը 19 արջերից 18-ը խորը քուն են մտել: Հսկայական աշխատանք է ու ֆանտաստիկ արդյունք: Իրոք, բարի, հավես, հետաքրքիր ու միաժամանակ շատ օգտակար զբաղմունք է, չէ՞: Մեր թիմը մեծ ոգևորությամբ կմասնակցի արջուկների համար լավ պայմաններ ստեղծելու կամավորական աշխատանքներին: 

Այս ամենին մեզ ծանոթացրեց նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: 

Рубрика: Էկոլոգիա

Տուրիզմը Հայաստանում

Զբոսաշրջությունը Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել: Չնայած հանրապետության ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին, զբոսաշրջության թիվը գնալով աճում է: Հայաստանը ունի բարենպաստ պայմաններ մատչելի ու հետաքրքիր ճամփորդություն ունենալու համար: Եթե համեմատենք գլխավոր տուրիստական կենտրոն համարվող երկրները և Հայաստանը, կհասկաք, որ Հայաստանից բազմաթիվ անգամներ ավելի թանկ են: Նաև, այս ամենին նպաստում է Հայաստանի մշակույթն ու դարերով եկած պատմությունը: Հաճախ տուրիստները հենց դրանք ուսումնասիրելու համար են ընտրում Հայաստանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկա պահի դրությամբ զարգացման պուլում են գտնվում հայտնի բրենդին պատկանող «Tufenkian» հյուրանոցների ցանցը, ինչը կարծում եմ ևս լավ գրավական է զբոսաշրջիկին գրավելու: Ինչպես նաև հիմա զարգացման փուլում են հայաստանի զբոսաշրջության տարբեր ճյուղերը: Լեռնագնացությունը, քարանձավախուզությունը, քայլարշավները և մի շարք այլ հետաքրքիր ճյուղեր:

Հայաստանում էլ ավելի մատչելի է զբոսաշրջությունը, եթե այն մայրաքաղաքից դուրս է: Մեր հիմնական պատմամշակույթային կենտոնները, եկեղեցիները, վանքերը ու այլ տեսարժան վայրերը գտնվում են Երևանից դուրս, տարբեր մարզերում: Այդ վայրերի մուտքը անվճար է, իհարկե կան որոշ բացառություններ, սակայն հիմնական մասը անվճար է, ինչը հնարավություն կտա զբոսաշրջիկին միայն ճանապարհածաղսի գումարով, հիանալ Հայաստանի տեսարժան վայրերով:

Рубрика: Էկոլոգիա

Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, և առողջության բուժմանը նվիրված վայրեր են:

Ռեկրեացիա նշանակում է բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով, արշավներով, կամ տեսարժան վայրեր այցելելու եղանակով մարդկանց առողջության և աշխատունակության վերականգնում։ Ռեկրեացիայի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմնական, իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է։ Բնօգտագործման այս ճյուղի զարգացումը պահանջում է շրջակա միջավայրը պահպանելու համար կիրառել բազմաբնույթ միջոցառումներ։

Ներկա ժամանակաշրջանում` ամբողջ աշխարհում  մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում մարդու առողջության պահպանման և հանգստի կազմակերպման պայմանների, ռեսուրսների ուսումնասիրման, գնահատման, օգտագործման հարցերին: Հենց այդ ռեսուրսներն էլ անվանվում են ռեկրեացիոն կամ հանգստի ռեսուրսներ:

Ռեկրացիոն ռեսուրսները լինում են 2տեսակի՝ բնական ու մարդածին:

  • Բնական ռեսուրսներ

Բնական ռեկրեացիոն ռեսուրսների թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սանատորիաներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ:

  • Մարդածին ռեսուրսներ

Մարդածին են պատմամշակութային, ճարտարապետական, հնագիտական և այլ մարդու կողմից ստեղծված ռեկրեացիոն ռեսուրսներ։

Աշխարհում ՝ մասնավորապես Եվրոպայում կան շատ ռեկրացիոն ռեսուրսներ, որոնց մասին գիտի ամբողջ աշխարհը: Նույնիսկ այդպիսի ռեսուրսների մոտ են գնում աշխարհի տարբեր մասերից, բուժվելու ու վայելելու ռեկրեացիոն ռեսուրսները:Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից ամենահայտնիներն են Եգիպտական բուրգերը, Թաջ Մահալը, Երուսաղեմում՝ Փրկչի ծննդյանվայրերը, Բիգ Բենը և այլն:

Հայաստանը նույնպես հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով: Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսներից հայտնիներն են Դիլիջանի անտառները, Տաթևի վանական համալիրը, Խնձորեսկի Ճոճվող կամուրջը, Դեբեդ գետի ավազանը, Սևանա լիճը, Ջերմուկի ջրվեժները և այլն։ Կան նաև բուժիչ ու շատ գեղեցիկ այլ վայրեր, որոնք այդքան էլ հայտնի չեն: Ձեզ կներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Զիկատար

Զիկատարը պետական արգելավայր է, որը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում: «Զիկատար» արգելավայրն ունի 150 հեկտար տարածք և զբաղեցնում է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան հատվածը: Զիկատարի տածքում կան հյուրատներ, ինչպես նաև կա Բերդավանի ամրոցը, ինչը արդեն մարդածին ռեսուրս է:

Դժոխքի ձորը Նախիջևանում

Դժոխքի ձորը հայտնի է ժայռամագլցողների շրջանում որպես Երևանից ոչ շատ հեռու, մայրուղուն մոտ և միևնույն ժամանակ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ կան մշակված հետաքրքիր ուղիներ մագլցելու համար: Բարձր ժայռերի արանքում կա հարմար հարթ տարածություն վրան խփելու համար, իսկ կողքը փոքրիկ գետ է հոսում: Սա Հայաստանի ժայռամագլցմամբ զբաղվողների ամենասիրված վայրերից է, բայց նույնիսկ այս ժայռերի վրա մագլցած մարդկանցից շատերը պատկերացում չունեն ինչ տեսարժան վայրեր են ձորի խորքում:

Ուղտասար

Սյունիքի հնագույն պատմության առաջնային աղբյուրներից առանձնահատուկ տեղ են գրավում ժայռապատկերները, որոնցից առավել արժեքավոր են Ուխտասար և Թախջուր ժայռերի մակերևույթում հայտնաբերված պատկերները Սառնակունք գյուղի մոտակայքում, որը գտնվում է 3000մ բարձրության վրա: Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է սև և պղնձագույն ժայռաբեկորների ուղղաձիգ և հորիզոնական հարթ մակերևույթներին: Ուղտասարի ժայռապատկերների արվեստը շատ տպավորիչ է թեʹ բովանդակությամբ, թեʹ գեղարվեստական առումով,: Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում: