Рубрика: Իրավունք

Մարդ-իրավունք

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։

«Մարդու իրավունքներ» արտահայտությունը սահմանման վերաբերյալ կան բազմաթիվ բացատրություններ տարբեր մասնագետների կողմից։

Օրինակ՝

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության։

Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։

Рубрика: Իրավունք

Ջեյ Սիմփսոնի հարցը:

Հիմա Ձեզ կներկայացնեմ 1990ների ամենահայտնի ու դեռ չբացահայտված սարսափելի պատմությունը, որի մասին խոսում էր ողջ Ամերիկան:

Ջեյ Սիմփսոնը ամերիկացի հայտնի և հաջողված ֆուտբոլիստ է, որը մեղադրվում էր իր նախկին կնոջ և նրա նոր ամուսնու սպանության մեջ: Ինչի պատճառով էլ Ջեյին կարող էին մահապատժի ենթարկել:

Ջեյ Սիմփսոնը ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ թիմի անդամ էր, ինչպես նաև դերասան, որը խաղացել էր բավական հաջողված ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը իր համար «The Naked Gun» կոչվող ֆիմն էր: Ջեյը համարվում էր շատ երեխաների սիրելի ֆուտբոլիստը ու հանրության կողմից սիրված էր: Ջեյը փոքր տարիքում եղել է ոչ այդքան ապահովված ընտանիքից:

Նիկոլ Բրաունը Ջեյի երկրորդ կինն էր, ով նախկինում եղել է տեղի ռեստորաններից մեկի աշխատակցուհին, որտեղ էլ ցանոթացել է Ջեյի հետ: Նիկոլը բնավորությամբ հանգիս աղջնակ էր:

Նիկոլն ու Ջեյը ամուսնացան նրանց ծանոթությունից մի քանի ամիս անց: Նրանք ունեին երկու երեխա: Ինչպես պատմում են՝ Ջեյն ու Նիկոլը հաճախ էին վիճում, նրանց ամուսնական կյանքը եղել է շատ անբացտրել, հաճախ են բաժանվել ու նորից միացել, երբեմն Ջեյը Նիկոլին վնասվածքներ էր հասցնում, երբեմն նույնսիկ գործը հասել է ոստիկանությանը: Հետագայում Նիկոլի օրագրերի մեջ գտան պատմություններ, որտեղ Նիկոլը գրում էր, որ իր ու Ջեյի վեճերը սարսափելի են, որ Ջեյը իրեն անընդմեջ բռնանում է:

1994 թվականին Նիկոլին ու նրա նոր ամուսնուն գտան դանակահարված իրենց տան աստիճանների մոտ: Տան մոտակայքում գտնվել է արյունոտ մի ձեռնոց, որի զույգը գտել են Ջեյի տան մոտակայքում: Այդ ժամանակահատվածում Ջեյը ինչ-ինչ պատճառներով մեկնել էր ուրիշ քաղաք:

Ջեյը մի քանի ամիս շարունակ ազատության մեջ էր գտնվում, սակայն երբ իմացավ, որ իր կյանքին վտանգ է սպառնում, որոշեց իր իսկ մեքենայով փախչել քաղաքից: Նրան հետևում էին ոստիկանական մեքենաներն ու ինքնաթիռները, իսկ Ջեյը սպառնում էր նրանց, այս խոսքերով՝ եթե ինձ կանգնեցնեք, ապա ինքնասպան կլինեմ: Այդ ընթացքին հետևում էր ողջ Ամերիկան: Մի քանի ժամ ճանապարհ անցելուց հետո Ջեյը հանձնվեց ոստիկանությանը ու համաձայնեց դատական գործին անցնելուն:

Ջեյը իր համար վարձել էր լավագույն փաստաբաններին, որոնք կկարողանան ապացուցել իր անմեղությունը: Ջեյը փաստաբանները կարողացան ի կատար ածել այդ գործը, ապացուցելով, որ նշված մեղադրանքները բավական չեն Ջեյին մարդասպան համարելու համար: Ջեյը ազատ արձակվեց, ինչը մեծ ուրախություն էր գործին հետևող սևամորթների համար, քանի որ նրանք կարծում էին, որ դա հերթական անարդարությունն է սևամորթների հանդեպ: Իսկ մեղդրողների կողմը միանշանակ Ջեյին էին տեսնում որպես մարդասպան Նիկոլի ու իր ամուսնու գործում:

Կա նաև վարկած, որ մարդասպանը եղել է տեղի թմրանյութ վաճառողներից մեկը, որը արարքը արել է սխալմամբ, ուրիշին կյանքից զրկելով: Սակայն այս գործը 1994թվականից մինչ այսօր դեռ անբացատրելի է:

Ջեյը ազատ արձակվեց, ինչից հետո վայելում էր իր կյանքը: Ջեյ Սիմփսոնը գրեց գիրք՝ «I DID IT» վերնագրով, որը հենց այս դեպքի մասին է, որտեղ Ջեյը կարելի է ասել արդարանում ու պատմում է, թե ինչ կլիներ, եթե նա լիներ մարդասպանը: Շատերը այդ գրքի թողարկումից հետո էլ ավելի համոզվեցին Ջեյի մարդասպան լինելու մեջ:

Կարծում եմ Ջեյ Սիմփսոնի մեղավորությունը բացահայտ է այս գործում, ինչը փաստում է, իր անհիմն փախուստները, մի շարք մեղադրանքներն ու ապացույցները, սակայն ամեն դեպքում չես կարող ասել, թե ինչպես կվարվի անմեղ մարդը իր կյանքին վտանգ բերող իրավիճակում: Ինչպես նաև ուսումնասիրելով Ջեյ Սիմփսոնի հետագա կյանքը, կարծում եմ, որ նա ամեն դեպքում ընդունակ է այդպիսի արարքի:

Рубрика: Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

Յունիսեֆ

ՅՈՒՆԻՍԵՖը միջազգային կազմակերպություն է, որը գործում է ՄԱԿ — ի (Միացյալ ազգերի կազմակերպությունն) հովանու ներքո։

Սա Յունիսեֆի — ի այսպես ասած կարգախոսն է ՝

«Մենք աշխատում ենք երեխաների համար արդար և հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հասնեն իրենց ողջ ներուժին:»

Յունիսեֆը զբաղվում է երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացումով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Յունիսեֆը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: Յունիսեֆի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕն միջազգային կազմակերպություն է, որը գործում է ՄԱԿ — ի (Միացյալ ազգերի կազմակերպությունն) հովանու ներքո։

ՅՈՒՆԵՍԿՕ — ն միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ:ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

ՅՈՒՆԵՍԿՕ — ն ստեղծվել է Փարիզում: Ներկայում ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ — ի գործունեության հետ ծանոթացել եմ վաղ տարիքից, երբ դեռ շատ բան չէի հասկանում, բայց տեսնում էի, թե եղբայրս ինչով է զբաղվում: Իսկ իմ հարցերին թե ի՞նչի մասին է խոսում այս կամ այն ելույթում, նա պատասխանում էր, որ ելույթը օգնության կարիք ունեցող երեխաների մասին է:

Рубрика: Իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
Рубрика: Իրավունք

Իրավունք. Հարևան երկրների իրավունքները սահմանափակող օրենքները

Իրավունքի իմ սահմանումը՝

Իրավունքը յուրաքանչյուր անձի կամ հաստատության օրենքով կամ ցանկությամբ սահմանված գործողությունն է, որը չի չարաշահում այլոց իրավունքները:

Рубрика: Իրավունք

Ապրիլի 15-30 Հեռավար -առցանց դպրոց Իրավաբանական անձ, ֆիզիկական անձ և նրանց նշանակությունը

Իրավաբանական անձի հասկացությունը.

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:

2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ՝ նրա հիմնադիրները այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

Իրավաբանական անձանց տեսակները .

Իրավաբանակնա անձինք կարող են լինել իրենց գործունեուրյամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում թ աըն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

Իրավաբանական անձանց ստեղծումը.

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

Իրավաբանական անձի անվանումը.

Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեուրյան բնույթի մասին: Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձի գտնվելու վայրը.

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

Իրավաբանական անձի պատասխանատվությունը .

1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

2. Իրավաբանական անձի հիմնադիրը պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

Իրավաբանական անձի վերակազմակերպումը.

1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը կատարվում է նրա հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում.

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձի՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները անցնում են վերջինիս:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Իրավաբանական անձի լուծարումը.

1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:

3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։

Рубрика: Без рубрики, Իրավունք

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․ Առցանց ուսուցում

<<Ընտանիքը փոքրիկ հասարակություն է, որի ամբողջականությունից է կախված մարդկային ամբողջ մեծ հասարակության անվտանգությունը>>:

Ֆրիդրիխ Ադլեր

Կարծում եմ երեխայի հիմնական դաստիարակությունը, կրթությունը ու որպես մարդ ձևավորվելը գալիս է փոքուց, ընտանիքի ջերմ մթնոլորտում, միմյանց հանդեպ հարգանքով ու սիրով լցված միջավայրում ապրելուց, դե ինչ խոսք, լինում են նաև բացառություններ, երբ իմ թվարկած հատկանիշների հակապատկերն է տիրում ընտանիքում և որպես ՙՙկանոն՚՚ հետագայում նույն ձևով կառուցվում է նաև ընտանիքի երեխայի ապագան, քանի որ այդ ամենը ազդում է հոգեբանության վրա, բայց իհարկե այստեղ էլ են լինում բացառություններ: Ծնողների վերաբերմունքից է կախված երեխայի հետագա քայլերը՝ հասարակության մեջ հետաքրքիր ու օգտակար մարդ լինելը, բնավորությունը և մի շարք այլ հատկանիշներ, բայց կարծում եմ, որ արդեն հասուն տարքում դրան նպաստում է նաև ՙՙերեխայի՚՚ շփման միջավայրը՝ շրջապատը:

Կարծում եմ որ ծնողը երեխայի մասնագիտության ընտրության հարցում, կոպիտ ասած այդքան էլ մեծ կարևորություն չունի, քանի որ տարբեր անձինք են ու տարբեր հետաքրքրություններ ունեն, տարբեր մտածելակերպեր: Սակայն ամեն հարցում էլ պետք է ծնողների հետ խորհրդակցել նոր հիմնական որոշումը կայացնել: Իսկ ինչը վերաբերվում է նրան, որ երեխաները հաճախ ընտրում են այն մասնագիտությունները՝ որոնք ուզում են իրենց ծնողները, ոչ թե իրենց, դա իմ համար շատ անհասկանալի ու անընդունելի է:

Իսկ ինչ վերավերվում է դպրոցի ու ընտանիքի միջև ճիշտ դաստիարակությունը և կրթությունը ընտրելու հարցին, ապա կարծում եմ, որ վաղ տարիքում այս ամենի համար պատասխանատու են ծնողները, իսկ արդեն հասուն տաիքում հենց ինքը՝ անձը:

Рубрика: Իրավունք

Առցանց ուսուցում: Արտակարգ դրություն

  1. Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին։
  2. Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները։
  3. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Рубрика: Իրավունք

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1․ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվում զանգվածային լրատվության միջոցներներին` սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Մասնավորապես`
✅ Եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, ( ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
✅Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն` եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
✅Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:

2․ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ
Ուր կարող եք գնալ, ուր՝ ոչ։

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲՈԼՈՐ անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների, նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք անձանց մուտքը ՀՀ տարածք: Այսինքն, եթե դուք ՀՀ քաղաքացի եք կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ օրինական հիմքերով Հայաստանում բնակվելու իրավունք ունեք, Ձեզ չի կարող արգելվել Հայաստան մուտք գործել:
Սակայն մուտք գործելուց հետո դուք անհապաղ պետք է անցնեք հատուկ զննություն, իսկ ախտանիշների առկայության դեպքում կարող եք հոսպիտալացման, ինքնամեկուսացման կամ այլ սահմանափակող միջոցառումների ենթարկվել:

Ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է: Սա վերաբերում է միայն ցամաքային սահմանին, ինչը նշանակում է, որ օդային սահմանով ,այսինք օրինակ Զվարթնոց օդանավակայանից, դուք կարող եք երկիրը լքել:

Պարետի` Տիգրան Ավինյանի ցուցումով, համապատասխան համայնքի կամ համայնքների վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, որոնք կարող են արտահայտվել՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմով, անձանց մեկուսացմամբ կամ ինքնամեկուսացմամբ`
իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում և նրանց նկատմամբ հսկողության իրականացում:
Տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

 Այս կապակցությամբ կարևոր է իմանալ`

Այս սահմանափակումները դեռևս չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին կամ բոլոր համայնքների միջև հաղորդակցությանը:
այսինքն պետք է լինի պարետի Հատուկ ցուցում որոշակի համայնքների դեպքում հատուկ ռեժիմ կիրառվելու մասին: Այս պահի դրությամբ նման ռեժիմի որոշակի դրսևորումներ կիրառվում են Էջմիածին քաղաքի պարագայում: Այլ վայրերում տեղաշարժի սահմանափակումներ դեռ չկան։

Կարևոր է իմանալ Երևանը մեկ համայնք է,որը բաղկացած է վարչական շրջաններից:
Սահմանափակումը չի վերաբերվում միայն վիրուսակիր անձանց կամ նրանց կոնտակտավորներին: Այսինքն, եթե որևէ համայնքի պարագայում որոշում կայացվի, որ պետք է լինի տրասնպորտային միջոցների զննում, դա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ:
Ամեն պարագայում յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի լինի հստակ ցուցումով, հստակորեն նշվի համայնքների միջև ազատ տեղաշարժի նորմավորմումը (քանի ժամով և այլն):
Այսինքն` բոլորս մանրամասն տեղեկացված ենք լինելու բոլոր սահմանափակումների վերաբերյալ:

3․ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․

  • համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
  • ժամանցային միջոցառումները,
  • տոնական և հիշատակի միջոցառումները,( ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները դպ այլ)
  • Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում սահմանվելու են մասնակցության ավելի լայն հնարավորություններ` հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։

4․ Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

  • Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
  • Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն:

Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից:

  • Այս պահի դրությամբ`
  • Խանութները,
  • Դեղատները,
  • Բանկերը,
  • Պետական հաստատությունները և կառույցները, մասնավոր հիմնարկները (օրինակ` քաղաքացիներին տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ այլն )ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ աշխատել:
  • Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: