Աշխարհում կամ շատ ու շատ կրթական ծրագրեր, մեթոդներ, նյուանսներ ու առանձնահատկություններ։ Դրանցից ինձ ամենադուրեկանը ամերիկան կրթական ծրագիրն է, ի դեպ հենց այդ պատճառով էլ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կթրահամալիրում։ Մեր կրթահամալիրը տարբերվող է հայաստանյան արդեն իսկ լճացած ծրագրային համակարգից, այլ կերպ ասած նորարաություն է, ինչը արդեն քիչ-քիչ սկսում են ընդունել և ընտրել։ Կթրահամալիրի հանդեպ մարդկային առաջին արձագանքները կարծում եմ այդքան էլ դրական ու հասկանալի չեն եղել, քանի որ ևս մեկ անգամ նշեմ նորարաություն է։ Նորարարությունից վախենալը, խուսափելն ու վատաբանելը ևս մեր կրթական ծրագրի մեծ բացերից մեկն է։
Խոսենք հայաստանյան ընդհանուր կրթական ծրագրի (հանրակթական, մասնավոր) բացերից։
Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։
Գործնական ուսումնասիրությունների պակասը։
Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։
Երեխայի ապագա կյանքի, արդիական առօրյայի բարդություններին ու նորամուծություններին նախապատրաստելը։
Ավարտական դասարաններում տիրող անորուշությունը։
Ես ավարտական դասարանի աշակերտուհի եմ, տարբեր դպրոցներից, տարբեր կրթական ծրագրերից օգտվող մեծ շրջապատի հետ շփվելով ու ինքս ինձ էլ լավ հասկանալով, հասկացել եմ մի բան՝ ավարտական դասարանի աշակերտները առնչվում են մեծ անորուշության՝ իրենց ապագայի անելիքների վերաբերյալ։ Բոլորին այս տարիքում որոշ չափով վախեցնում ու անհանգստացնում է իրենց ապագա մասնագիտության կողմնորոշումը, իսկ մասնագիտությունն ընտրելուց հետո գալիս է հաջորդ բարդույթը (անորուշությունը), կապված քննությունների, ԲՈՒՀ դիմելու, համալսարաններին ճիշտ ծանոթանալու, համալսարանական ընդունելության ինֆորմացիան ճիշտ ֆիլտրման ու մի շարք այսպիսի կետերի հետ։ Այս հարցի լուծումը օգտակար կլինի աշակերտների ճիշտ ընտրության, վախերի ու անորոշության նվազեցման, ինքնավստահության՝ որ կոնկրետ գիտենք, թե ուր ենք գնում, ինչ պետք է անենք այնտեղ հայտնվելու համար և մի շարք այլ անձնական խնդիրների համար։
Գործնական ուսումնասիրությունների պակասը։
Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտնվել եմ երկար տարիներ հանրակրթական դպրոցում ուսում անցնելուց հետո։ Այդ տարիների ընթացքում նկատել եմ, որ ինֆորմացիան հիմնականում տրվում է միայն տեսական ձևով, ինչը ոչ մի կերպ չի նպաստի գործնականում դա կիրառելուն։ Կարծում եմ, որ տեսական գիտելիքը առանց պրակտիկայի այդքան էլ արդյունավետ չէ։ Ի դեպ այս խնդրին մենք չենք առնչվում մեր կրթահամալիրում։
Երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունները, կոմպլեքսներն ու բարդություները հաշվի չառնելը։
Այս կետը ըստ իս ամենակարևորներից է, քանի որ ամենակարևորներից է նաև անկաշկանդ, ինքնավստահ ու զարգացած սերունդ կրթելը։ Դպրոցական երեխաները, մանավանդ վերջին տարիներում ինքնահաստատման ու տարիքային բարդ շրջանում են գտնվում, որից էլ բխում է անձնային բնավորության բարդությունները։ Երբեմն այդ ամենը հաշվի չառնելով ուսուցիչները իրենց աշակերտներին վիրավորում, զրկում են կարխիք արտահայտելուց իրենց դասընկերների մոտ, ինչից էլ սկզբնավորվում է կոպլեքսն ու անինքնավստահությունը, հետագայում կարծիք արտահայտելու վախը։
1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:
Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով… — Կրթություն ասելով հասկանում եմ անհատի հետաքրքության, կամ պարզապես պարդիր տրվող առարկաների ուսումը։
Կիրթ եմ համարում այն մարդուն, որը… — Որը կարող է հետաքրքիր զրուցակից լինե, չի խուսափում կարծիք հայնելուց, մասնագիտացում կամ կոնկրետ գիտական հետաքրքրվածություն ունի։
Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև… — Ինձ համար, ինձ շրջապատող մարդկանց, պետության համար
Կիրթ մարդը չպետք է… — Կարծում եմ որ մի արգելք չկա կիրթ մարդու կոչումի տակ, ամե ինչ անհատական է։
Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի… —
Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև… — Կբարձրանա ընդհանուր զարգացվածությունը
Որակյալ կրթությունը… — Լավ մասնագետի արդյունքն է
Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ… — Որը ինձ հետաքրքրի ու գտակար լինի
Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով… — Ինքնաուսումնասիրությունը, ինքնակամ ավելիին ձգտելը
Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև — Ինքնակրթությունը կրթության գլխավոր ճյուղերից է.
Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև… — Այլապես հավասար չես շարժվի աշխարհի հետ
Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև… — Բավարար չէ
Սովորում եմ սովորել… — Սովորում եմ սովորել, ինչը ամենակարևորն է, ճկուն լինելը, ինքնավստահությունը ու սովորել իմանալը ամենակարևորներից են
Մեդիան օգնում է ինձ սովորել… — Քանի որ յուրաքանչյուր ժամ կարող եմ գտնել ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները
Նախորդ նյութումս արդեն իսկ ասել եմ, որ ըստ իս մոտվացիան չափից շատ անձնական զգացողություն է, թե մոտիվացվելու, և թե մոտիվացնելու համար: Ըստ իս ես շատ մոտիվացնող մարդ եմ, ինչպես նաև հեշտ եմ մոտիվացվում: Ամենից շատ սիրում եմ մոտիվացվել հենց ինքս իմ ոգևորությունից, ինքս իմ արդյունքը տեսնելուց: Չեմ կարող ասել, որ երբեմն լուրջ խնդիր եմ ունենում, որպեսզի ինչ-որ մեկը ինձ մոտիվացնի, հիմնականում բավարարվում եմ ինքս իմ մտորումներով և մոտիվացիաներով:
Մոտիվացիա և պարտականություն
Մոտիվացիայի պարտավորվածությունն արդեն իսկ մեծ է, օրինակ ես, եթե ինչ-որ մեկի մոտ ցույց տամ իմ մոտիվացված աստիճանը ու պատմեմ թե ինչքան ոգևորված եմ սկսածովս,արդեն իսկ ինձ պարտավորված մ զգալու, արդյունքը ցույց տալու համար:
Մոտիվացիան մարդկանց հաժողության մեծ մասն է, աշխատանքի 50%-ը, ինչպես նաև գործի զարգացման հիմնական նախադրյալը: Ըստ իս մարդկանց մոտիվացիոն համակարգերը չափից շատ ինտիվիդուալ են և չեն կարող ստեղծվել օրենքներ, ըստ որոնք մարդը միշտ կկարողանա իրեն պահել մոտիվացված վիճակում: Մոտիվացիան անհատական զգացում է, որոշները մոտիվացվում են սեփփական պատկերացումներից, որոշները մյուսի հաջողություններից, իսկ որոշներն էլ ֆիլմերից:
Ինչևէ, կան առաջարկներ ու բացատրություններ, թե ինչպես կարելի է մոտիվացվել, ես ձեզ կներկայացնեմ այդ նյութերից մեկի թարգամնությունը:
Ի՞նչ է մոտիվացիան և որտեղից է այն գալիս:
Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որը ստիպում է մեզ ինչ-որ բան ցանկանալ: Որոշ մարդիկ կարծում են, որ ցանկությունն ու մոտիվացիան նույնն են: Բայց դա այդպես չէ։
Ցանկությունն ի հայտ է գալիս, երբ մարդը գիտակցաբար ինչ-որ բան է ուզում (և իդեալականորեն որոշ քայլեր է ձեռնարկում դա ստանալու համար): Մոտիվացիա առաջացել է «մոտիվ» բառից։ Այս բառի ամենապարզ սահմանումը հետևյալն է. «Շարժառիթը օբյեկտիվացված կարիք է»:
Ասում են նաև, որ շարժառիթն այն է, որը գործում է որպես գործունեության իմաստ։
Պյոտր Ուսպենսկին գրել է, որ շարժառիթն այն է, երբ իսկապես ուզում ես ապրել նոր ձևով, կամ ամբողջովին անտանելի է ապրել հին ձևով:
Այսինքն՝ մարդուն ծանրաբեռնում է առկա իրավիճակի անհամապատասխանությունը, կամ պոտենցիալ փոփոխություններից ակնկալում է ցանկալի բան։
Ինձ հետաքրքրեց այս թեման քանի որ տարազը պատմում է ազգերի մշակույթի մասին ու քանի որ մեր դասագրքերում չկա որևէ տեղեկություն տարազների վերաբերյալ: Կարծում եմ մեր տարազներին պետք է առավել ուշադրություն դարձնենք ու պահպանենք:
Տարազների ընդհանուր բնութագիրը
Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ:
Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ
Հայկական տարազ
Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը:
Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:
Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել որպես նորաձություն:
Զանգեզուրի տարազը
Սովորաբար կար 2 տեսակի հագուստ ՝ տնամիջի (լիավուր) և մարդամիջի (դսնավուր)։ Որքան հասարակ, մաշված կարող էր լինել առաջինը, այդքան կոկիկ և թանկագին էր երկրորդը։ Ամենաունևոր ընտանիքի անդամները անգամ տանը թանկարժեք շոր չէին հագնի։ Հետաքրքիր է, որ նման կերպ հագնվելը ժլատությունից չէր, այլ բամբասանքից խուսափելու ձև։ Մի քանի ձեռք զգեստ ունենալու սովորությունե գրեթե չկար. մինչև վերջնականապես չմաշվեր առաջինը, չէր կարվի երկրորդը։
Զանգեզուրի կանանց տարազը ինքնատիպ հայկականն է, բացի ծանրաբեռնված գլխահարդարանքից, որը ազդեցությունն է մահմեդական հարևաների։ Աղջիկները, հարսները մեծաշասամբ կրում էին կարմիր, իսկ մեծահասակները՝ մուգ գույներ։ Աղջիկները չունեին գլխահարդարանք կրելու իրավունք, կարող էին միան գցել կարմիր կամ սպիտակ թաշկինակ։
Արխալուղը վերնազգեստ-թիկնոց է, մեծամասամբ կարմիր շալից էր, աստառը՝ չթից, հարուստներինը՝ մետաքսից։ Տնամիջի արխալուղը կարվում էր չթից, ավելի հասարակ չթի աստառով։ Բաղկացած է 3 մասից՝ մեջք և երկու փեշ։ Փեշերը մեջքից երկիւ անգամ նեղ էին, մեջքին ամրանում էին մինչև գոտկատեղը։ Կուրծքը եռանկյունաձև բաց էր, կոկվում էր գոտկատեղի մոտ՝ 2-6 արծաթե մետաղադրամով, որոնց ծառայում էին որպես կոճակ։ Թևքերը հասնում էին մինչև մատների ծայրերը, բայց արմունկից եռանկյունաձև կտրված էին։ Զարդարվիւմ էին արծաթե թելի ոլորվածքով և արծաթե գնդաձև կոճակներով։ Արխալուղի բոլոր եզրերից կարվում էր կանաչ կամ կարմիր ժապավեն։ Հարսանեկան արխալուղը, որը հագնում էին մեկ այլ արխալուղի վրայից, չուներ երկար թևքեր, դրանք հասնում էին մինչև արմունկը, առանց կոճակների էր, մետաքսյա։ Արխալուղը հագնիւմ էին շապիկի վրայից, որը կարվում էր կարմիր կտորից, հասնում էր մինչև ոտնաթաթը։Դեռահասների գոտին մետաքսից էր, մեծերինը՝ շալից։ Կրծքին կրում էին էախա։ Բաղկացած էր 2 շար մետաղադրամներից, ամեն շարում՝ 12 հատ։ Դրամները ամրացվում էին ղայթանին, այնուհետև կարվում բարակ կտորի վրա։Կանայք տարվա մեծ մասը անցկացնում էին ոտաբոբիկ և միայն ձմեռվա տոն օրերին կարող էին հագնել գոուլպա և չմուշկ։ Եթե որևէ մեկը ամռանը ոտնաման հագներ, ապա նրան կծաղրեին, թե ուզում է հարստությունը ցուցադրել։
Արարատյան տարազ
Արարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները: Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծամասամբ միակտոր էր: Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց: Տոնական շրջազգեստի վրայից կապվում էր գոտի, որի երկու երկար ծայրերը կամ կցված երկու ասեղնագործ ժապավենները կախվում – հավասարվում են քղանցքին` իբր երբեմնի գոգնոցի խորհրդանիշ զարդեր: Գյուղական բնակավայրերում շրջազգեստի վրայից հագնում էին երկար, իսկ քաղաքներում` կարճ բաճկոնանման վերարկու:
Երևանցու հարուստ կնոջ տարազը ամբողջովին ասեղնագործված էր գունավոր մետաքսե թելերով: Գլխի հարդարանքը` կոպին նուրբ ասեղնագործած էր լինում, կամ պարզապես թավիշից էր լինում: Նրա կենտրոնում ամրացնում էին մեկ կամ երկու ադամանդե քորոց, ճակատին կապում էին ոսկե դրամների շարան, գլխին գցում էին շատ նուրբ չիքիլա:
Տուրուբերանի տարազ
Տարազի հիմնական մասը վերնազգեստ-անթարին է, որը կարվում է մետաքսից, մանուսայից կամ չթից: Գործածական էին երկար, կարճ և տաք անթարիները, որոնք օգտագործվում էին ոչ միայն տաքության համար, այլ նաև որպես ունեվորության նշան: Վերնազգեստի կողքերին կային միչև գոտկատեղը հասնող ճեղքեր, որոնց եզրերին ներսից կարվում էին չորս սմ երկարությամբ կապույտ բամբակյա կտոր՝ եզրերը ավելի ամուր պահելու ու ձիգ տեսք տալու համար: Աղջիկները գլխին գցում են ութ սմ երկարություն ունեցող սպիտակ դաջազարդ գլխաշոր, եռանկյուն ծալված: Մազերը յոթ կամ ութ հյուսք էին անում:
Վասպուրականի տարազ
Վասպուրականի տարազի հիմնական գույնի կարմիրն էր: Կանանց տարազի իշխող ձևը շրջազգեստներն էին գոգնոցնեթով փաթաթված: Տոն օրերին կանայք հագնում էին երկուսից հինգ զբուն (բաճկոն), որոնք գույները պետք է երևային: Հագնում էին հիմնականում կարմիր ոտաշոր, վրայից ոտնամաններ: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը:
Կանանց և աղջիկների գլխի հարդարանքը տարբերվել է: Աղջիկները կրել են ֆեսանման գլխարկներ՝ բազմաթիվ զարդերով: Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարվել են մի քանի շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով:
Վասպուրականի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:
Կանացի ու տղամարդու հայկական տարազները
Տղամարդու հայկական տարազ
Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ): Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։
Կանացի հայկական տարազ
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։
Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը: Միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։:
Մեր Երբ մարդը հոգեբանական ինչ-որ խնդիր կամ հիվանդություն է ունենում, հոգեբանը սկսում է ուսումնասիրել մարդու մտքերն ու ապրելաձևը մանուկ ժամանակներից, քանի որ վրեժը, տխրությունն ու կարիքը կարող են արմատացած լինել ամենավաղ ու ագիտակից տարիքից։ Այդպես էլ պատերազմները, մարդկային կյանքը խլելը, կամ մյուսին բռնանալը մեծ վրեժի, ցավի, կամ կարիքի զգացում ունենալու պատճառն է։
Լրագրությունը սոցիալական խմբերի աշխարհայացքի ակտուալացումն է փաստերի ընտրության, գնահատականների ու մեկնաբանությունների միջոցով, որոնք կարևոր ու հնչեղ են տվյալ ժամանակամիջոցում։ Լրագրությունը ու լրագրողները մեծ ազդեցություն ունեն մեր կյանքում, քանի որ ինֆորմացիան ու նրա ճշգրիտ լինելը, կամ հակառակը մեզ նշանակություն կարող է ունենալ սոցիալական խմբերի համար: Ցավոք լրագրության ոլորտը հաճախ «ծախվում» է, սակայն միշտ էլ եղել են՝ լրագրողներ ովքեր պայքարել են հանուն ճշմարտության:
Ձեզ կներկայացնեմ ՌԴ -ում գործող լրագրողների, ովքեր պայքարել են հանուն արդարության:
Դեկտեմբերի 15-ը ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների հիշատակի օրն է։
Խաղաղ և անվնաս թվացող այս մասնագիտությունը, իրականում ամենավտանգավորներից է դառնում: Մահը սպառնում է նրանց ոչ միայն թեժ կետերում, երկար գործողումների ժամանակ, այլ նաև Ռուսաստանի փողոցներում, սեփական բակերում, կամ տների մուտքերում:
Լրագրողները հաճախ վտանգում են իրենց կյանքը՝ մարդկանց պարզապես ճշմարտությունը հայտնելու համար, շահարկումները ցրելու և բացահայտ սուտը հերքելու համար:Կոռուպցիայի դեմ պայքարը, ֆինանսական խորամանկ սխեմաների հանգուցալուծումը, հանցագործության դեմ ցանկացած հակադրություն ուղղակիորեն կապված է կյանքի սպառնալիքի հետ, և լրագրողները դա հասկանում են։Սակայն նրանք կանգ չեն առնում և շարունակում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Ոմանց վախեցնում են, իսկ ոմանց հետ կարդինալ մեթոդներով են վերաբերվում։
Վիկտոր Նոգին և Գենադի Կուրեննոյ
ՌԴ — ում այս հիշարժան օրը դեկտեմբների 15 — ը նշվում է 1991 թվականից։ Գաղափարը պատկանում էր Ռուսաստանի լրագրողների միությանը: Այն ծագել է այն բանից հետո, երբ նույն տարվա սեպտեմբերին Հարավսլավիայում մահացան թղթակիցներ Վիկտոր Նոգինը և Գենադի Կուրեննոյը։Ի տարբերություն արևմտյան լրատվամիջոցների, իրենց գործընկերների, նրանք աշխատել են առաջնագծում, և արտասահմանյան լրատվական գործակալությունները գնել են նրանց տեսանյութերը:
Ճակատագրական այդ օրը լրագրողների մեքենան կրակի տակ է ընկել ժամանակակից Խորվաթիայի տարածքում՝ Կոստայնիցա գյուղի մոտ։Ռազմական այս հանցագործության իրական հանգամանքները մնացին անհայտ, ոչ ոք չպատժվեց։Կրակողները փորձել են փակել իրենց հետքերը։ Վարկածներից մեկի համաձայն՝ լրագրողներին սպանելու հրամանը տվել է սերբական հատուկ ջոկատի հրամանատար Ռանկո Բորյովիչը։ Սակայն նա ինքն էլ ավելի ուշ զոհվեց պատերազմում։
2017 թվականի մարտի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիկտոր Նոգինին և Գենադի Կուրեննոյին հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով։ Այսպիսով, երկիրը նշել է այն նվիրումը, որով իրենց ծառայողական պարտականությունն են կատարել ԽՍՀՄ պետական հեռուստառադիոհեռարձակման ծառայության թղթակիցն ու օպերատորը։
Դմիտրի Խոլոդով
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի լրագրողը բազմաթիվ թեժ կետերում է եղել: Նա թերթում աշխատել է 1992 թվականի օգոստոսից։ Նա շատ է գրել ռուսական բանակի մասին, եղել է Աբխազիայում, Չեչնիայում, Ադրբեջանում, Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին։
Սակայն նրան վիճակված էր մահանալ խմբագրության աշխատավայրում։ Դա տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 17-ին։ Դրանից քիչ առաջ նա Կազանի երկաթուղային կայարանի խորդանոցից տարել է իր համար նախատեսված դիպլոմատը։ Խոլոդովը կարծում էր, որ այն պարունակում է փաստաթղթեր, որոնք վերաբերում են զենքի անօրինական առևտուրին։ Սակայն այնտեղ եղել է ինքնաշեն պայթուցիկ, որի պայթյունից լրագրողը մահացել է։
Նույն թվականին Դմիտրի Խոլոդովը հետմահու արժանացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության և «Հանուն մամուլի ազատության» մրցանակներին։
Վլադիսլավ Լիստև
90-ականների սկզբին հենց Լիստևն էր ամենաճանաչված և ամենասիրված հեռուստահաղորդավարը: Երկրի միլիոնավոր մարդկանց համար նա դարձավ գրեթե ընտանիքի անդամ: Լիստևին հաջողվեց հազվագյուտ էֆեկտ ստեղծել. նա կարծես իր հեռուստադիտողի կողքին լիներ բազմոցի վրա՝ թողնելով կապույտ էկրանը։ Դա վերաբերում էր նրա ցանկացած հաղորդմանը, լինի դա «Տեսակետը», «Հրաշքների դաշտը», թե «Պիկ ժամը»։
Վերջին նկարահանումներից հետո էր, որ 1995 թվականի մարտի 1-ին Լեյվսը վերադարձավ տուն։ Նովոկուզնեցկայա փողոցում գտնվող նրա տան մուտքի մոտ լրագրողին արդեն սպասում էին երկու անծանոթ: Կրակոցներից մեկը դիպել է նախաբազկին, երկրորդը դարձել է մահացու՝ գնդակը դիպել է գլխին. Մարդասպանները ձեռք չեն տվել հեռուստահաղորդավարի մոտ եղած փողերին ու թանկարժեք իրերին, ինչը վկայում է սպանության կապը Լիստևի մասնագիտական կամ քաղաքական գործունեության հետ: Անկասկած, այս հանցագործությունն առաջացրել է հասարակական մեծ ընդվզում։ Հաջորդ օրը բազմաթիվ դաշնային ալիքների եթերում հեռարձակվեց միայն սգո էկրանապահիչը՝ լրագրողի լուսանկարով, որը երբեմն ընդհատվում էր լրատվական թողարկումներով:
Վլադիսլավ Լիստևի հետ հրաժեշտի արարողությունը տևել է երկու օր։ Մարտի 4-ին նրան թաղեցին Վագանկովսկի գերեզմանատանը։ Այս սպանությունը մինչ օրս մնում է չբացահայտված։
Անդրեյ Ստենին
Ռուս ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը ՌԻԱ Նովոստիում աշխատանքի է անցել 2009 թվականին։ Իր լրագրողական ծառայության տարիների ընթացքում նա մեկնել է Սիրիա, Գազայի հատված, Թուրքիա, Լիբիա և այլ անհանգիստ շրջաններ, որտեղ նկարահանել է անկարգություններ, արյունալի բախումներ, ռազմական բախումներ և այլ արտակարգ իրավիճակներ։ Ուկրաինա գործուղումից, որը սկսվել էր 2014 թվականի մայիսին, նա այդպես էլ չվերադարձավ։
Նրանից վերջին հաղորդումը խմբագրությունը ստացել է օգոստոսի 5-ին, որից հետո լրագրողի հետ կապը կորել է։ Սկզբում տեղեկություններ հայտնվեցին, որ Ստենինին կարող էր ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և նրան պահել ինչ-որ տեղ Զապորոժիեում, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց։ Այն բանից հետո, երբ օգոստոսի 11-ին Ուկրաինայի ՆԳՆ-ն ընդունել է լրագրողի անհետացման մասին հայտարարությունը, վարչության պետի խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական <<Baltkom>> ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ստենինը ձերբակալվել է ուկրաինացիների կողմից, կասկածվում են «ահաբեկիչների հետ հանցակցության մեջ»: Ավելի ուշ նա հրաժարվեց իր խոսքերից՝ պնդելով, որ իրեն սխալ են մեկնաբանել, քանի որ միայն ենթադրություններ է անում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թվականի սեպտեմբերի 5-ի հրամանագրով ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը հետմահու պարգեւատրվել է Արիության շքանշանով։