Рубрика: Հայոց լեզու (խորացված), Հետազոտական աշխատանք, Ուսումնասիրություններ, Պատմություն

Հետազոտական աշխատանք. Տարազներ

Ներածություն

   Ինձ հետաքրքրեց այս թեման քանի որ տարազը պատմում է ազգերի մշակույթի մասին ու քանի որ մեր դասագրքերում չկա որևէ տեղեկություն տարազների վերաբերյալ: Կարծում եմ մեր տարազներին պետք է առավել ուշադրություն դարձնենք ու պահպանենք:

                         Տարազների ընդհանուր բնութագիրը

   Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ:

   Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ

                                              

Հայկական տարազ 

   Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը:

   Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:

   Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել  որպես նորաձություն:

Զանգեզուրի տարազը

   Սովորաբար կար 2 տեսակի հագուստ ՝ տնամիջի (լիավուր) և մարդամիջի (դսնավուր)։ Որքան հասարակ, մաշված կարող էր լինել առաջինը, այդքան կոկիկ և թանկագին էր երկրորդը։ Ամենաունևոր ընտանիքի անդամները անգամ տանը թանկարժեք շոր չէին հագնի։ Հետաքրքիր է, որ նման կերպ հագնվելը ժլատությունից չէր, այլ բամբասանքից խուսափելու ձև։ Մի քանի ձեռք զգեստ ունենալու սովորությունե գրեթե չկար. մինչև վերջնականապես չմաշվեր առաջինը, չէր կարվի երկրորդը։

   Զանգեզուրի կանանց տարազը ինքնատիպ հայկականն է, բացի ծանրաբեռնված գլխահարդարանքից, որը ազդեցությունն է մահմեդական հարևաների։ Աղջիկները, հարսները մեծաշասամբ կրում էին կարմիր, իսկ մեծահասակները՝ մուգ գույներ։ Աղջիկները չունեին գլխահարդարանք կրելու իրավունք, կարող էին միան գցել կարմիր կամ սպիտակ թաշկինակ։

  Արխալուղը վերնազգեստ-թիկնոց է, մեծամասամբ կարմիր շալից էր, աստառը՝ չթից, հարուստներինը՝ մետաքսից։ Տնամիջի արխալուղը կարվում էր չթից, ավելի հասարակ չթի աստառով։ Բաղկացած է 3 մասից՝ մեջք և երկու փեշ։ Փեշերը մեջքից երկիւ անգամ նեղ էին, մեջքին ամրանում էին մինչև գոտկատեղը։ Կուրծքը եռանկյունաձև բաց էր, կոկվում էր գոտկատեղի մոտ՝ 2-6 արծաթե մետաղադրամով, որոնց ծառայում էին որպես կոճակ։ Թևքերը հասնում էին մինչև մատների ծայրերը, բայց արմունկից եռանկյունաձև կտրված էին։ Զարդարվիւմ էին արծաթե թելի ոլորվածքով և արծաթե գնդաձև կոճակներով։ Արխալուղի բոլոր եզրերից կարվում էր կանաչ կամ կարմիր ժապավեն։ Հարսանեկան արխալուղը, որը հագնում էին մեկ այլ արխալուղի վրայից, չուներ երկար թևքեր, դրանք հասնում էին մինչև արմունկը, առանց կոճակների էր, մետաքսյա։ Արխալուղը հագնիւմ էին շապիկի վրայից, որը կարվում էր կարմիր կտորից, հասնում էր մինչև ոտնաթաթը։Դեռահասների գոտին մետաքսից էր, մեծերինը՝ շալից։ Կրծքին կրում էին էախա։ Բաղկացած էր 2 շար մետաղադրամներից, ամեն շարում՝ 12 հատ։ Դրամները ամրացվում էին ղայթանին, այնուհետև կարվում բարակ կտորի վրա։Կանայք տարվա մեծ մասը անցկացնում էին ոտաբոբիկ և միայն ձմեռվա տոն օրերին կարող էին հագնել գոուլպա և չմուշկ։ Եթե որևէ մեկը ամռանը ոտնաման հագներ, ապա նրան կծաղրեին, թե ուզում է հարստությունը ցուցադրել։

Արարատյան տարազ

    Արարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները: Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծամասամբ միակտոր էր: Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց: Տոնական շրջազգեստի վրայից կապվում էր գոտի, որի երկու երկար ծայրերը կամ կցված երկու ասեղնագործ ժապավենները կախվում  – հավասարվում են քղանցքին` իբր երբեմնի գոգնոցի խորհրդանիշ զարդեր: Գյուղական բնակավայրերում շրջազգեստի վրայից հագնում էին երկար, իսկ քաղաքներում` կարճ բաճկոնանման վերարկու:

   Երևանցու հարուստ կնոջ տարազը ամբողջովին ասեղնագործված էր գունավոր մետաքսե թելերով: Գլխի հարդարանքը` կոպին նուրբ ասեղնագործած էր լինում, կամ պարզապես թավիշից էր լինում: Նրա կենտրոնում ամրացնում էին մեկ կամ երկու ադամանդե քորոց, ճակատին կապում էին ոսկե դրամների շարան, գլխին գցում էին շատ նուրբ չիքիլա:

Տուրուբերանի տարազ

   Տարազի հիմնական մասը վերնազգեստ-անթարին է, որը կարվում է մետաքսից, մանուսայից կամ չթից: Գործածական էին երկար, կարճ և տաք անթարիները, որոնք օգտագործվում էին ոչ միայն տաքության համար, այլ նաև որպես ունեվորության նշան: Վերնազգեստի կողքերին կային միչև գոտկատեղը հասնող ճեղքեր, որոնց եզրերին ներսից կարվում էին չորս սմ երկարությամբ կապույտ բամբակյա կտոր՝ եզրերը ավելի ամուր պահելու ու ձիգ տեսք տալու համար: Աղջիկները գլխին գցում են ութ սմ երկարություն ունեցող սպիտակ դաջազարդ գլխաշոր, եռանկյուն ծալված: Մազերը յոթ կամ ութ հյուսք էին անում:

Վասպուրականի տարազ

   Վասպուրականի տարազի հիմնական գույնի կարմիրն էր: Կանանց տարազի իշխող ձևը շրջազգեստներն էին գոգնոցնեթով փաթաթված: Տոն օրերին կանայք հագնում էին երկուսից հինգ զբուն (բաճկոն), որոնք գույները պետք է երևային: Հագնում էին հիմնականում կարմիր ոտաշոր, վրայից ոտնամաններ: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը:

   Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով:

   Վասպուրականի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

Կանացի ու տղամարդու հայկական տարազները

Տղամարդու հայկական տարազ

   Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ): Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանացի հայկական տարազ

   Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։

   Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը: Միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։Հայ կնոջ տարազ Հայկական մշակույթ:

Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Рубрика: Հայոց լեզու, Հայոց լեզու (խորացված), Հետազոտական աշխատանք, Նախագծեր

Պատերազմական և հետպատերազմական բառարան.

Պատերազմի ընթացքում մեր խոսքի և գրի մեջ հայտնվեցին բառեր, արտահայտություններ, հասկացություններ որոնք նախկինում հաճախ չենք օգտագործել, երբեք չենք հանդիպել, կամ միգուցե հիմա այլ իմաստ ենք ներդրում դրանց մեջ։

Բառարանում բառերի բացատրությունները գրված են միայն զինվորական նկատառումներով՝

  1. Հաղթելու ենք (հաղթել ենք) — պատերազմական իրավիճակում քաջալերման համար ստեղծված, անընդմեջ օգտագործվող արտահայտություն:

2. ԱԹՍ — անօդաչու թռչող սարք:

3. ԶՈւ — Զինված ուժեր

4. ՊԲ — պաշտպանության բանակ

5. Կամավոր — իր կամքի՝ ցանկության համաձայն՝ մի բան անող:

6. Զորահավաք — պահեստի տարբեր հասակի զինապարտներին գործող բանակ կանչելը՝ ռազմական դրության ժամանակ:

7. Զինվորագրվել — կամավոր զինվոր դառնալ:

8. ՀՕՊ — հակաօդային պաշտպանություն:

9. Ապաստարան — 1. կառույց, որը ապահովում է բնակչության պաշտպանությունը ժամանակակից բոլոր տեսակի զենքերի վնասող գործոններից, 2. նկուղ, պադվալային հարկ:

10. Պատսպարվել — թաքնվել, ինչ-որ բանից պաշտպանվել:

11. Ռմբակոծել — օդային հարձակումով ռումբեր նետել, ռումբերով հարվածել, ռմբակոծության ենթարկել:

12. Խոցել — 1. Զենքով կամ ծակող գործիքով խոց՝ վերք հասցնել, ծակել, 2. վերացնել (մեր տղաները այսօր խոցել են հինգ ԱԹՍ):

13. Ռազմաճակատ — 1. Ռազմական գործողությունների վայրը, ճակատ, ռազմադաշտ, 2. մարտական գործողությունները վարող զորքերի ամբողջությունը, 3. ռազմադաշտի ճակատային գիծը, պատերազմական գործողությունների առաջավոր գիծը, 4. ռազմի դաշտի որոշ հատված, որ ենթարկվում Է մեկ միասնական հրամանատարության:

14. Ստորաբաժանում — Ռազմական որևէ խոշոր միավորման կազմի մեջ մտնող զորական ավելի փոքր մաս՝ միավորում:

15. Հորդորել — 1. Մեղմ ու համոզիչ խոսքերով մեկին համոզել մի բան անելու, հոժարեցնել, տրամադրել մի բանի, 2. խրախուսել, քաջալերել:

16. Հակաօդային (հակաօդային պաշտպանություն) — օդից սպառնացող վտանգի դեմ ուղղված՝ կիրառվող:

17. Հակամարտություն — իրար դեմ կռվել՝ պայքարել:

18. Հարձակում — 1.ռազմական գործողություն թշնամու դեմ, գրոհ, 2.հարձակողական ռազմական գործողություն մի բան գրավելու՝ մեկին հարվածելու՝ հաղթելու նպատակով:

19. Հրադադար — պատերազմական հրաձգության ժամանակավոր դադարեցում (երկկողմանի համաձայնությամբ):

20. Հոսպիտալ — զինվորական հիվանդանոց:

21. Հակահարձակում — թշնամու հարձակողական գործողություններին պատասխան հարձակում:

22. Հրետակոծել — հրետանիով՝ թնդանոթներով գնդակոծել:

23. Վարձկան — վարձով ծառայող, վարձու:

24. Նահանջ — զորքերի հետխաղացումը հարձակվող հակառակորդի ճնշման տակ:

25. Զգետնել — գետնին խփել, գետնովը տալ, վայր գցել, հաղթել:

26. Օդային տագնապ — Օդային հարձակման վտանգի տագնապ՝ նախազգուշացում:

Զինատեսակներ ՝

  1. Սու-25 — մինչձայնային գրոհիչ է:
  2. Տ-90 — մարտական տանկ:
  3. Bayraktar TB2 — հարվածային տակտիկական միջին բարձրության, երկար թռիչքի տևողությամբ անօդաչու թռչող սարք:
  4. DANA — մարտական տանկ
  5. ԱԹՍ — անօդաչու թռչող սարք: