Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարյան ճամբարը ավարտվեց։ Ունեցանք նոր ու սիրելի հիշողություններ, ձեռք բերեցինք բավականին լավ փորձ, ինչպես նաև ավելի լավ հասկացանք ուսուցիչ լինելու դժվարությունները։ Երեխաների հետ աշխատելու փաստը սկզբից դժվար ու անարդյունք էր թվում, բայց պարզվեց՝ շատ ինքնաճանաչողական և հետաքրքիր աշխատանք է։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ էին սպասում մեր այցին, մեր դասերի ժամանակ փորձում էին մտապահել պարի շարժումները և պատմածս փաստերը՝ տվյալ պարի վերաբերյալ։ Դե, կարծում եմ, որ անցած պատումներիցս արդեն գիտեք, թե ինչ լավ ընկերներ եմ ձեռք բերել։ Մի խոսքով, էլ երկար-բարակ չխոսեմ. սիրեցի մեր հունվարյան ճամբարը, շրջեցի ու ճանաչեցի մեր այլ դպրոցների փոքրիկներին, ինքս ինձ ու իմ հնարավորությունները ավելի լավ ճանաչեցի։

Կարող եք տեսնել իմ պատրաստած փոքրիկ հոլովակները՝ մեր գեղեցիկ օրերից պատրաստված:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար։ Առաջին շաբաթ։

Հունվարյան ճամբարի երկար սպասված նախագծային առաջին շաբաթն ավարտվեց։ Ինչ խոսք, հավես ու տպավորիչ էր, երեխաների աչքերում՝ ինչպես իրենք են պատկերացնում, արդեն շա՜տ «մեծ» ենք, իսկ իրականում, դրանք միայն բոլորի փոքր տարիքի «մեծ» պատկերացումներն են. ամեն դեպքում, սիրեցինք իրար ու ընկերացանք մեր կրտսեր դպրոցի աշակերտների հետ։

Իմ ու ընկերներիս դասավանդման առաջին շաբաթը բավական ռացիոնալ ու արագ անցավ, նույնիսկ երեխաների հետ այնքան էինք մտերմացել, որ հենց իրենք՝ մեզ համար խաղեր էին կազմակեպում ու անհամբերությամբ սպասում մեր դասաժամին։

Փոքրիկ հոլովակ եմ պատրաստել Ձեզ համար, որտեղ ներկայացված է մեր հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա օրերից մեկը, այնտեղ կտեսնեք մեր և երեխաների մե՜ծ ոգևորությունը։

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար։ Նախագիծ. Պար և երգ

Այս տարվա մեր հունվարյան ճամբարի նախագծային միտքը շատ տարբերվող ու հետաքրքիր է ։ Մենք՝ շրջանավարտներս, պետք է շրջենք դպրոցներով և սովորեցնենք փոքրիկներին այն՝ ինչին տիրապետում ենք։ Ես ընկեներիս հետ միասին փոքրիկներին կսովորեցնեմ ազգային երգն ու պարը։ Կարծում եմ, որ մեր միասնական աշխատանքը շատ գեղեցիկ ու արդյունավետ կլինի։

Պարերից միասին կսովորենք՝ Լորկեն, Տալտալան, Փափուռի, Էջմիածին, Թամզարա։ Սրանք ըստ իս այն պարերն են, որոնք երեխաներին էլ ավելի կհետաքրքրեն,իրենց աշխուժությամբ ու երաժշտությամբ։

Երգերի մասով կարծում եմ, որ փոքրիկները մեզ չեն զիջում, կսովորենք նոր երգեր՝ իրենց երգերին ծանոթանալուց հետո։

Рубрика: Без рубрики, Հունվարյան ճամբար

Հեքիաթը Տավուշի բարբառով

Մեր գեղացի Գիքոր պապին չորս-հինգ տղա թոռներ ուներ: Բոյո՜վ, բուսաթո՜վ, շնո(ր)հքի՜ն, համա մինն էլ ամուսնանում չէր: Ամեն ըռավոտ ու իրիգուն հաց ուտելուց եդը պապը թոռների գլխին նարինգ էր կարդում, ամուսնացեք հա ամուսնացեք:

Մի ըռավոտ էլ, մի սիրուն օր, էս պապը թոռներին գլխին ա հավաքում տանում իրա չփարի ճնջանոցը: Մի ռամկա մեղրը հանումա, գդալ-գդալ բաժանում: Թոռները ուտում պրծնում են, թե չէ, էս պապը հարցնումա՝

-հը՞ն, էդ մեղրը լա՞վն էր

-հա ապի ջա, լավն էր

-հ՞ըն, էդ մեղրը քաղցր է՞ր

-հա ապի ջան, լավն էր, համով էր, քաղցր էր

Այ կնիկը էդ մեղրիցը քաղցրն ա, քաղցր: Այ որ ամուսնանաք, ընտանիք կազմեք, րեխա պիրեք, մեր էրկիրը շենացնեք:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ձմեռային ճամբարի ամփոփում

Ավարտվեց հունվարյան ձմեռային ուսումնական ճամբարը, որի ընթացքում ունեցանք գեղեցիկ, հավես և օգտակար ճամբարային գործունեություն՝ հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ, կլոր սեղան-քննարկում, ուսումնասիրեցինք Համշենը, Համշենի բարբառը, բարբառային ընթերցումներ կրտսեր սեբաստացիների համար, ճամփորդեցինք, խաղեր խաղացինք ու, ամենակարևորը, իրար ճանաչեցինք:

Ճամբարի շրջանում իմ լուսաբանում-ամփոփումները՝

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթ
Հունվարյան ձմեռային ճամբար․երկրորդ շաբաթվա ամփոփում
Հունվարյան ճամբարի երրորդ շաբաթ. ամփոփում

Մեր ճամբարային գործունեությունից ես կառանձնացնեմ Համշենի բարբառի, պարերգերի ուսումնասիրությունը, քանի որ նոր բացահայտում էր ինձ համար, հետաքրքիր բացահայտում․․․
Համշեն

Կառանձնացնեմ կրտսեր սեբաստացիների համար բարբառով հեքիաթ ընթերցելը՝
Բարբառային հեքիաթները ու մեզ լսող փոքրիկները

Իսկ ճամփորդություններից կառանձնացնեմ ձմեռային Ջրվեժի արգելոց-անտառապարկ ճամփորդելը․․․հետաքրքիր, միաժամանակ շատ ցուրտ, բայց վառ էմոցիաներ նվիրեց մեզ այս ճամփորդությունը՝
Ճերմակ խաղերը

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ճամբարային առօրյան բավականին ստացված էր, գեղեցիկ, օգտակար և արդյունավետ էր։

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար երրորդ շաբաթ. Ամփոփում

Այս շաբաթվա ընթացքում կարելի ասել ամփոփեցինք մեր անցաց շաբաթները, ինչպես նաև էլի ունեցանք հանդիպում փոքրիկների հետ, խաղացինք քաղաքական խաղեր քարտերով, ունեցանք ինտելեկտուալ խաղ, և հանդիպում համշենագետի հետ:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ձմեռային ճամբար․երկրորդ շաբաթվա ամփոփում

Ինչպես վստահաբար խոստացել էի նախորդ ամփոփմանս մեջ, հունվարյան ձմեռային ճամբարի մեր երկրորդ շաբաթը եղավ էլ ավելի հագեցած և հետաքրքիր: Այս շաբաթ ևս մեզ համար նոր գիտելիքների, նոր հմտությունների ձեռքբերման շրջան էր, ստեղծեցինք նաև սիրուն հիշողություններ։

Ստորև ներկայացնում եմ հետաքրքիր շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և նախագծերի ամփոփումներս՝

Համշեն․ համշենցիների բարբառը, պարն ու երգը

Բարբառային ընթերցումներ Արևմտյան դպրոցում

Ձմեռային մարզական խաղեր․Քայլքով դեպի գեղասահքի դպրոց

Рубрика: Հունվարյան ճամբար

Բարբառային հեքիաթները ու մեզ լսող փոքրիկները:

Հունվարյան ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում ունեցանք նաև բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում՝ Արևմտյան դպրոցում։Ճամբարային ջոկատով, ընկեր Վարդանի հետ միասին, որոշել էինք հեքիաթներ կարդալ կրտսեր սեբաստացիների համար՝ յուրաքանչյուրս մեր բարբառով։

Դե, ինչպես գիտեք, իմ հարազատ բարբառը Տավուշի Այգեձորի բարբառն է, որը շատ եմ սիրում ու շատ եմ խոսում նրա մասին: Ընկեր Վարդանի բարբառը Սյունիքի բարբառն է, իսկ մեր ընկերներից Միքայելը կրում է Արցախի բարբառը․․․երեք անուշ բարբառներ։ Նախապես ընտրեցինք բարբառային հեքիաթներն ու պատմությունները, պատրաստվեցինք ու քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց: 
Այստեղ կարեղ եք կարդալ իմ հեքիաթ-պատմվածքը:

Երեխաներին պատմեցինք մեր տարածաշրջանի ու բարբառի մասին, հարց ու փորձ արեցինք իրենց արմատների ու բարբառների մասին․․․ի դեպ, Արմինե Աբրահամյանի ճամբարային խմբում ինձ հարազատ, համագյուղացի մեկին գտա, ում տատիկը նույնպես Այգեձորից էր: Մի խոսքով, սիրուն զրույց-քննարկում ստացվեց: Միասին կարդում էինք, խիստ բարբառային բառերն ու արտահայտությունները բացատրում երեխաներին, չնայած կային սովորողներ, ովքեր մեզնից առաջ էին ընկնում, ամեն բան լավ էին հասկանում: Իսկ վերջում կրտսեր սեբաստացիները խոստովանեցին, թե որ բարբառն ավելի շատ հավանեցին, որն էր ավելի հասկանալի իրենց համար։

Սիրեցի այս օրը, մեր հավես բարբառային զրույցը, մեր միասնական պարերգը․․․

Սիրուն օրվա սիրուն ֆոտոշարք՝