Рубрика: Հայոց լեզու (խորացված), Հետազոտական աշխատանք, Ուսումնասիրություններ, Պատմություն

Հետազոտական աշխատանք. Տարազներ

Ներածություն

   Ինձ հետաքրքրեց այս թեման քանի որ տարազը պատմում է ազգերի մշակույթի մասին ու քանի որ մեր դասագրքերում չկա որևէ տեղեկություն տարազների վերաբերյալ: Կարծում եմ մեր տարազներին պետք է առավել ուշադրություն դարձնենք ու պահպանենք:

                         Տարազների ընդհանուր բնութագիրը

   Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ:

   Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ

                                              

Հայկական տարազ 

   Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը:

   Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:

   Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել  որպես նորաձություն:

Զանգեզուրի տարազը

   Սովորաբար կար 2 տեսակի հագուստ ՝ տնամիջի (լիավուր) և մարդամիջի (դսնավուր)։ Որքան հասարակ, մաշված կարող էր լինել առաջինը, այդքան կոկիկ և թանկագին էր երկրորդը։ Ամենաունևոր ընտանիքի անդամները անգամ տանը թանկարժեք շոր չէին հագնի։ Հետաքրքիր է, որ նման կերպ հագնվելը ժլատությունից չէր, այլ բամբասանքից խուսափելու ձև։ Մի քանի ձեռք զգեստ ունենալու սովորությունե գրեթե չկար. մինչև վերջնականապես չմաշվեր առաջինը, չէր կարվի երկրորդը։

   Զանգեզուրի կանանց տարազը ինքնատիպ հայկականն է, բացի ծանրաբեռնված գլխահարդարանքից, որը ազդեցությունն է մահմեդական հարևաների։ Աղջիկները, հարսները մեծաշասամբ կրում էին կարմիր, իսկ մեծահասակները՝ մուգ գույներ։ Աղջիկները չունեին գլխահարդարանք կրելու իրավունք, կարող էին միան գցել կարմիր կամ սպիտակ թաշկինակ։

  Արխալուղը վերնազգեստ-թիկնոց է, մեծամասամբ կարմիր շալից էր, աստառը՝ չթից, հարուստներինը՝ մետաքսից։ Տնամիջի արխալուղը կարվում էր չթից, ավելի հասարակ չթի աստառով։ Բաղկացած է 3 մասից՝ մեջք և երկու փեշ։ Փեշերը մեջքից երկիւ անգամ նեղ էին, մեջքին ամրանում էին մինչև գոտկատեղը։ Կուրծքը եռանկյունաձև բաց էր, կոկվում էր գոտկատեղի մոտ՝ 2-6 արծաթե մետաղադրամով, որոնց ծառայում էին որպես կոճակ։ Թևքերը հասնում էին մինչև մատների ծայրերը, բայց արմունկից եռանկյունաձև կտրված էին։ Զարդարվիւմ էին արծաթե թելի ոլորվածքով և արծաթե գնդաձև կոճակներով։ Արխալուղի բոլոր եզրերից կարվում էր կանաչ կամ կարմիր ժապավեն։ Հարսանեկան արխալուղը, որը հագնում էին մեկ այլ արխալուղի վրայից, չուներ երկար թևքեր, դրանք հասնում էին մինչև արմունկը, առանց կոճակների էր, մետաքսյա։ Արխալուղը հագնիւմ էին շապիկի վրայից, որը կարվում էր կարմիր կտորից, հասնում էր մինչև ոտնաթաթը։Դեռահասների գոտին մետաքսից էր, մեծերինը՝ շալից։ Կրծքին կրում էին էախա։ Բաղկացած էր 2 շար մետաղադրամներից, ամեն շարում՝ 12 հատ։ Դրամները ամրացվում էին ղայթանին, այնուհետև կարվում բարակ կտորի վրա։Կանայք տարվա մեծ մասը անցկացնում էին ոտաբոբիկ և միայն ձմեռվա տոն օրերին կարող էին հագնել գոուլպա և չմուշկ։ Եթե որևէ մեկը ամռանը ոտնաման հագներ, ապա նրան կծաղրեին, թե ուզում է հարստությունը ցուցադրել։

Արարատյան տարազ

    Արարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները: Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծամասամբ միակտոր էր: Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց: Տոնական շրջազգեստի վրայից կապվում էր գոտի, որի երկու երկար ծայրերը կամ կցված երկու ասեղնագործ ժապավենները կախվում  – հավասարվում են քղանցքին` իբր երբեմնի գոգնոցի խորհրդանիշ զարդեր: Գյուղական բնակավայրերում շրջազգեստի վրայից հագնում էին երկար, իսկ քաղաքներում` կարճ բաճկոնանման վերարկու:

   Երևանցու հարուստ կնոջ տարազը ամբողջովին ասեղնագործված էր գունավոր մետաքսե թելերով: Գլխի հարդարանքը` կոպին նուրբ ասեղնագործած էր լինում, կամ պարզապես թավիշից էր լինում: Նրա կենտրոնում ամրացնում էին մեկ կամ երկու ադամանդե քորոց, ճակատին կապում էին ոսկե դրամների շարան, գլխին գցում էին շատ նուրբ չիքիլա:

Տուրուբերանի տարազ

   Տարազի հիմնական մասը վերնազգեստ-անթարին է, որը կարվում է մետաքսից, մանուսայից կամ չթից: Գործածական էին երկար, կարճ և տաք անթարիները, որոնք օգտագործվում էին ոչ միայն տաքության համար, այլ նաև որպես ունեվորության նշան: Վերնազգեստի կողքերին կային միչև գոտկատեղը հասնող ճեղքեր, որոնց եզրերին ներսից կարվում էին չորս սմ երկարությամբ կապույտ բամբակյա կտոր՝ եզրերը ավելի ամուր պահելու ու ձիգ տեսք տալու համար: Աղջիկները գլխին գցում են ութ սմ երկարություն ունեցող սպիտակ դաջազարդ գլխաշոր, եռանկյուն ծալված: Մազերը յոթ կամ ութ հյուսք էին անում:

Վասպուրականի տարազ

   Վասպուրականի տարազի հիմնական գույնի կարմիրն էր: Կանանց տարազի իշխող ձևը շրջազգեստներն էին գոգնոցնեթով փաթաթված: Տոն օրերին կանայք հագնում էին երկուսից հինգ զբուն (բաճկոն), որոնք գույները պետք է երևային: Հագնում էին հիմնականում կարմիր ոտաշոր, վրայից ոտնամաններ: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը:

   Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով:

   Վասպուրականի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

Կանացի ու տղամարդու հայկական տարազները

Տղամարդու հայկական տարազ

   Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ): Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանացի հայկական տարազ

   Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։

   Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը: Միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։Հայ կնոջ տարազ Հայկական մշակույթ:

Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ, Ուսումնասիրություններ

Իտալիան ու թանգարանների արվեստը

  • Իտալական ապակիները, <<Մուրանո>> թանգարանը

Մուրանոյի ապակու թանգարան, , թանգարան ապակու արտադրության պատմության մասին: Թանգարանը գտնվում է Վենետիկի հյուսիսում։ , Պալացցո Հուստինիանոսի պալատում: Այն հիմնադրվել է 1861 թվականին, սակայն ճանաչված լինելու ամսաթիվը համարվում է 1923 թվականը: <<Մուրանո>> ապակին ունի 7դարվա պատմություն: Թանգարանում ցուցադրված են աշխարհահռչակ գլուխգործոցներ, այնտեղ կարող եք մանրամասն տեղեկանալ ապակու արվեստի տեխնիկական ասպեկտների մասին: Մեր ժամանակներում <<Մուրանո>> ապակու արտադրությունն այն եզակի արվեստի արհեստներից է, որը սերտորեն կապված է արվեստի և դիզայնի հետ:

shutterstock_219434671
shutterstock_251918449
  • Գիտության պատմության, <<Գալիլեյի>> թանգարան

Գալիլեյի թանգարան, նախկին ինստիտուտ և գիտության պատմության թանգարան , գտնվում է Ֆլորենցիա քաղաքում: Ֆլորենցիայի հետաքրքիր թանգարաններից մեկը, որի ցուցահանդեսը հավասարապես հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:Այն հիմնադրվել է 1930թվականին, սակայն վերաբացվել է 2010թվականի հունիսի 10-ին: Թանգարանում ցուցադրված է աշխարհի ամենաթանկ գիտական գործիքների հավաքածուներից մեկը, նայելով այդ ցուցանմուշներին կարող եք հասկանալ, թե ինչ գիտական գործիքներով են աշխատել միջին դարերի գիտնականները:

Картинки по запросу "музей галилео"
Картинки по запросу "музей галилео"
  • Լոլիկի թանգարան

Լոլիկի թանգարան, թանգարան իտալական Կոլեքսիո քաղաքում, նվիրված է  Պարմա գավառում լոլիկի արտադրությանն ու վերամշակմանը: Թանգարանը բացվել է 2010 թվականին: Քաղաքի ամենահետաքրքիր թանգարաններից մեկն է: Այն բաղկացած է յոթ ցուցահանդեսային բաժիններից, որոնք պատմում են լոլիկի մասին:

Картинки по запросу "музей помидоров"
Картинки по запросу "музей помидоров в Италии"
  • Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան

Հռոմի ժամանակակից արվեստի թանգարան, թանգարան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Մշտական ​​ցուցահանդեսների կազմը հիմնականում ներառում է վարպետների աշխատանքները ՝ սկսած XX դարի 60-ականներից առ այսօր: Բացի մշտական ցուցահանդեսներից, թանգարանում միշտ միաժամանակ անցկացվում են մի քանի ցուցահանդեսներ,թանգարանի հսկայական չափերը թույլ են տալիս ընդունել ցանկացած ցուցանմուշ ու ստեղծել առավելագույն բարենպաստ պայմանները ցուցահանդեսների համար:

Один из залов
Стена с фотографиями
  • Ֆերրարիի թանգարան

Ֆերրարիի թանգարան, սպորտային ավտոմեքենաների Ֆերրարի մակնիշի Ֆերրարի ընկերության թանգարանը: Թանգարանը բացառապես ավտոմեքենաների համար չէ, այնտեղ ցուցադրվում են նաև իտալական ավտոմրցարշավային արդյունաբերությանը վերաբերվող ռազմավարներ, պարգևներ, լուսանկարներ և այլ պատմական ցուցանմուշներ: Ցուցադրության են ներկայացված նաև տեխնոլոգիական նորամուծություններ, որոնցից որոշները մրցարշավային մեքենաները դարձրել են ճանապարհային ավտոմեքենաներ: Թանգարանը գտնվում է Իտալիայի Մոդենա քաղաքի մոտակա Մարանելո ավանում, որը համարվում է Ֆերրարի մակնիշի հեղինակի և ստեղծողի՝էնցո Ֆերրարիի  հայրենի քաղաքը:

Рубрика: Նախագիծ, Ուսումնասիրություններ

«Ուրվականների գյուղեր» նախագծով ուսումնասիրում եմ Կողբավան գյուղը

Կողբավան կամ մեկ փողոց ունեցող գյուղ

Կողբավան գյուղը գտնվում է Արմավիրի մարզում: Շուրջբոլորը քար ու փոշուվ շրջապատված համայնքի հենց մուտքից արդեն զգացվում է, որ գյուղը հարուստ չէ, գրեթե յուրաքանչյուր տան բակում ծառերի չոր ճյուղեր են թափված, իսկ քիչ հեռվում վեր են խոյանում չորացրած գոմաղբից պատրաստած աթարե «ամրոցները»: Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: Նախ, տեղանքը հարմար է, բացի այդ, դրանով լուծում են ձմռան վառելիքի հարցը: Գյուղը գազիֆիկացված չէ, և կողբավանցիները ձմռանը հենց աթար են վառում:

Կողբավանում հաշվառված է 178 մարդ, սակայն, փաստացի ավելի քիչ են ապրում:  Ամբողջ գյուղը տարածվում է մեկ փողոցի վրա: Ընդամենը 35 տուն կա գյուղում: Համայնքապետարանի աշխատակիցները կատակում էին, թե իբր սխալմամբ են գյուղի փողոցն անվանակոչել «համար առաջին» փողոց, պետք է լիներ՝ միակ և վերջին փողոց: Գյուղը մինչ օրս չունի խմելու ջուր: Այն տարաներով բերվում է հարևան Երվանդաշատ համայնքից: Գյուղում չկա դպրոց: Այս տարի համայնքապետարանը միկրոավտոբուս է գնել և երեխաներին ամեն օր տեղափոխում է 8 կմ հեռավորության վրա գտնվող Վանանդ գյուղի դպրոց ու հետ բերում:  Նշենք, որ Կողբավանն ունի ընդամենը 8 դպրոցահասակ երեխա, և համայնքապետը նշում է :