Рубрика: Պատմություն

1․ Ո՞րն է  Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ձգվող  լեռնաշղթան.
1) Արցախի
2) Հայկական Պար
3) Հայկական Տավրոս
4) Գեղամա

2․ Քանի՞  նահանգ  ուներ  Մեծ  Հայքն ըստ  «Աշխարհացույցի».
1) 37
2) 15
3) 20
4) 5

3․ Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 185 թ.
2) Ք. ա. մոտ 175 թ.
3) Ք. ա. մոտ 165 թ.
4) Ք. ա. մոտ 160 թ.

4․ Որքա՞ն է Արաքս գետի երկարությունը.
1) մոտ 354 կմ
2) մոտ 500 կմ
3) մոտ 400 կմ
4) մոտ 1000 կմ

5․ Որքա՞ն էր Մեծ Հայքի տարածքը.
1) 411 հազ. քառ. կմ
2) 80 հազ. քառ. կմ
3) 250 հազ. քառ. կմ
4) 311 հազ. քառ. կմ

6․ Ընտրել այն շարքը, որը կազմված է բացառապես Վանա լճի կղզիներից.
1) Լիմ, Կտուց, Արճակ, Նազիկ
2) Լիմ, Կտուց, Արտեր, Աղթամար
3) Արտեր, Աղթամար, Բերկրի, Նազիկ
4) Բերկրի, Նազիկ, Աղթամար, Կտուց

7․ Որքա՞ն է Սիփան լեռան բարձրությունը
1) 4096 մ
1) 3925 մ
1) 4434 մ
1) 3906 մ

8․ Որքա՞ն էր Փոքր Հայքի տարածքը.
1) 411 հազ. քառ. կմ
2) 80 հազ. քառ. կմ
3) 250 հազ. քառ. կմ
4) 311 հազ. քառ. կմ

9․ Վարչական առումով Վանի պետությունը բաժանված էր.
1) սատրապությունների
2) նահանգների
3) մարզերի
4) ստրատեգիաների

10․ Ո՞ր թվականին է Արգիշտի I-ը արշավել դեպի Ալիշտու.
1) Ք. ա. 786 թ.
2) Ք. ա. 782 թ.
3) Ք. ա. 785 թ.
4) Ք. ա. 781 թ.

Рубрика: Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետության հռչակումը

Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններում: Արդեն գիտեք, որ 1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս: Անդրկովկասյան դաշնային հանրապետության վրաց-թաթարական մեծամասնությունը առանձին հաշտության եզրեր էր փնտրում թուրքերի հետ: Հայերը փորձեցին ստանալ գերմանացիների պաշտպանությունը: Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Լոսովի խորհրդով Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հ. Օհանջանյանն ու Ա. Զուրաբյանը մեկնեցին Բեռլին: Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում: Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը: Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ: Վրաստանի անկախությունն ընդունելով որպես կատարված փաստ՝ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Մայիսի 27-ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» (ԱԿՄՀ) անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան»: Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդում մայիսի 28-ին: Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Միաժամանակ որոշվեց Հայաստանի (որպես անկախ պետության) նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով: 1918 թ. մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը, որտեղ ասվում էր. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը՝ որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր գործառույթները հայկական գավառների քաղաքական-վարչական ղեկը վարելու համար»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը եղավ մայիսի 28-ը: Այդ օրը մտել է ազգային տոնացույցի մեջ՝ որպես սրբազան օրերից մեկը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագույն իրադարձություններից է: Վերականգնվեց կորսված անկախ պետականությունը: 

Բաթումի պայմանագիրը

Բաթումում 1918 թ. մայիսի 11-ին վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատվիրակությունը՝ կառավարության նախագահ Ա. Չխենկելին: Մասնակցում էին նաև խնամատարության նախարար Հովհ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: 1918 թ. մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին՝ առաջարկելով սկսել բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի 27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր էր նստելու բանակցությունների: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին: Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը: Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:

Рубрика: Պատմություն

Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍԸՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա: Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն: Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ: Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ Օբերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը: Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս: 1941 թ. օգոստոսի 25-ին “Правда” թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները: Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին: Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»: Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ: 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍԸՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր: Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում: Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր:

Խորհրդային Հայաստանում իրագործված ռազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը: 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները: Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ: Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին: 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը: Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի:

Рубрика: Պատմություն

1. Ե՞րբ են հայ–պոնտական զորքերը գրավելԿապադովկիան.
1) Ք. ա. 91 թ.
2) Ք. ա. 95 թ.
3) Ք. ա. 93 թ.
4) Ք. ա. 87 թ.

2. Ե՞րբ է գահակալել Տրդատ II –ը.
1) 198–215 թթ.
2) 185–198 թթ.
3) 216–252 թթ.
4) 252–260 թթ.

3. Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտությանպայմանագիրը.
1) Ք. ա. 179 թ.
2) Ք. ա. 190 թ.
3) Ք. ա. 188 թ.
4) Ք. ա. 189 թ.

4. Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 185 թ.
2) Ք. ա. մոտ 175 թ.
3) Ք. ա. մոտ 165 թ.
4) Ք. ա. մոտ 160 թ

5. Անտոնիոսի պարտված բանակըՊարթևստանից ե՞րբ նահանջեց դեպիՀայաստան.
1) Ք. ա. 36 թ. աշնանը
2) Ք. ա. 35 թ. ամռանը
3) Ք. ա. 35 թ. Աշնանը
4) Ք. ա. 36 թ. Ամռանը

6. Անտոնիոսը 60–հազարանոց զորքով ե՞րբարշավեց  Հայաստան. 
1) Ք. ա. 34 թ. ամռանը 
2) Ք. ա. 50 թ. Ամռանը
3) Ք. ա. 43 թ. Գարնանը
4) Ք. ա. 36 թ. գարնանը

7. Ե՞րբ է վերջին անգամ հիշատակվելՀայաստանի սատրապ–կառավարիչ Երվանդ2-րդը. 
1) Ք. ա. 410–ական թթ.
2) Ք. ա. 360–ական թթ.
3) Ք. ա. 330–ական թթ. 
4) Ք. ա. 460–ական թթ.

8. Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ Հայքը, ՓոքրՀայքը և Ծոփքը.
1) Ք. ա. 190 թ.
2) Ք. ա. 188 թ.
3) Ք. ա. 201 թ.
4) Ք. ա. 189 թ.

9. Ե՞րբ Հրահատ III–ը պաշարեց Արտաշատը.
1) Ք. ա. 66 թ.
2) Ք. ա. 67 թ.
3) Ք. ա. 65 թ.
4) Ք. ա. 68 թ.

10. Ե՞րբ է առաջին անգամ հիշատակվում «Նաիրի» երկրանունը.
1) Ք. ա. XIV դարում
2) Ք. ա. XI դարում
3) Ք. ա. XII դարում
4) Ք. ա. XIII դարում

11. Ո՞ր թվականին հայկական բանակը նվաճեցՊտղոմայիս քաղաքը. 
1) Ք. ա. 84 թ.
2) Ք. ա. 66 թ. 
3) Ք. ա. 69 թ.
4) Ք. ա. 71 թ.

12. Ե՞րբ է գահակալել հայոց Վաղարշ II թագավորը.
1) 185–198 թթ.
2) 164–185 թթ.
3) 117–140 թթ.
4) 198–215 թթ.

13. Ո՞րն է Բուն Հայոց թվականի սկիզբը.
1) Ք. ա. 331 թ.
2) Ք. հ. 1 թ.
3) Ք. ա. 2492 թ.
4) Ք. ա. 552 թ.

14. Հայաստանում ե՞րբ է սկսվել հելլենիստականժամանակաշրջանը և որքա՞ն է տևել.
1) Ք. ա. II հազարամյակում, տևել է 4 դար
2) Ք. ա. IV դարից, տևել է 2 դար
3) Ք. ա. III դարից, տևել է 6 դար
4) Ք. ա. II դարից, տևել է 6 դար

15. Ո՞ր ամրոցն է հիմնադրվել Ք. ա. 782 թ.
1) Արգիշտիխինիլի
2) Թեյշեբաինի
3) Էրեբունի
4) Մենուախինիլի

16. Որտե՞ղ է գտնվել Թորգոմա  տուն կամԹեգարամա երկիրը. 
1) Եփրատի վերին ավազանում 
2) Տիգրիսի վերին ավազանում 
3) Արաքսի ստորին ավազանում 
4) Ճորոխի ստորին ավազանում

17. Որտե՞ղ էր «70 հովիտներ» կոչվող տարածքը. 
1) Մեծ Հայքի հյուսիս–արևմուտքում
2) Փոքր Հայքի արևելքում 
3) Ծոփքի հյուսիս–արևելքում

4) Մեծ Հայքի հարավ–արևելքում

18. Ո՞ր պատմիչն է վկայել, որ Տիգրանակերտումեղել է թատրոն. 
1) Պլուտարքոսը
2) Տակիտոսը 
3) Պոլիբիոսը
4) Դիոն Կասիոսը

19. Ո՞րն էր Ատրպատականի մայրաքաղաքը.
1. Տիզբոն
2. Էկբատան
3. Փրաասպա
4. Պերսեպոլիս

20. Ո՞վ է հատել մեզ հասած առաջին հայկականարքայական դրամները.
1) Շամ (Սամոս)
2) Երվանդ I
3) Երվանդ II
4) Արշամ

Рубрика: Հայոց լեզու (խորացված), Հետազոտական աշխատանք, Ուսումնասիրություններ, Պատմություն

Հետազոտական աշխատանք. Տարազներ

Ներածություն

   Ինձ հետաքրքրեց այս թեման քանի որ տարազը պատմում է ազգերի մշակույթի մասին ու քանի որ մեր դասագրքերում չկա որևէ տեղեկություն տարազների վերաբերյալ: Կարծում եմ մեր տարազներին պետք է առավել ուշադրություն դարձնենք ու պահպանենք:

                         Տարազների ընդհանուր բնութագիրը

   Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ է, որը տարբերվում է իր գույնով, հարդարանքով, զարդերով, զարդանախշերով, սանրվածքով, դաջվածքներով և այլն: Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Ձեզ կներկայացնեմ տարբեր ժողովուրդների, ու տարածաշրջանների տարազների մի քանի օրինակ:

   Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ

                                              

Հայկական տարազ 

   Հայկական տարազը շատ բազմաբնույթ է: Հայաստանը չի ունեցել համահայկական տարազ, այսինքն՝ Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, իսկ այդ նահանգի գավառները ունեին միայն իրենց բնորոշ տարազներ , որոնք տարբերվում էին յուրահատուկ զարդանախշերով, գույներով : Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: Տարազի վրա գտվող յուրաքանչյուր զարդանախշ ունի իր բացատրությունը: Օրինակ՝ քառակուսին ներկայացված է իբրև աշխարհի չորս կողմերը ու տարվա չորս եղանակները, կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք: Սոցիալական խմբերի տարազների տարբերությունը արտահայտվել է տարազի որակով, ինչպես նաև տարազի վրա նշանավոր զարդանախշերի առկայությամբ: Տարազը արտահայտել է մարդու կենսակերպը: Օրինակ՝ եթե կինը հարուստ էր, ապա նրա տարազը զարդարված էր ոսկե ու արծաթե թելերով: Տարազի գույնից կարելի էր որոշել նրա ամսունական կարգավիճակը:

   Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:

   Այսօր ավանդական հայկական տարազի օգտագործման միակ տարբերակը հանրությանը ներկայացվում է ազգային երգի ու պարի խմբերի միջոցով: Նաև մեր օրերում սկսել են ազգային տարազներին բնորոշ յուրահատուկ զարդերը ու նախշերը օգտագործել  որպես նորաձություն:

Զանգեզուրի տարազը

   Սովորաբար կար 2 տեսակի հագուստ ՝ տնամիջի (լիավուր) և մարդամիջի (դսնավուր)։ Որքան հասարակ, մաշված կարող էր լինել առաջինը, այդքան կոկիկ և թանկագին էր երկրորդը։ Ամենաունևոր ընտանիքի անդամները անգամ տանը թանկարժեք շոր չէին հագնի։ Հետաքրքիր է, որ նման կերպ հագնվելը ժլատությունից չէր, այլ բամբասանքից խուսափելու ձև։ Մի քանի ձեռք զգեստ ունենալու սովորությունե գրեթե չկար. մինչև վերջնականապես չմաշվեր առաջինը, չէր կարվի երկրորդը։

   Զանգեզուրի կանանց տարազը ինքնատիպ հայկականն է, բացի ծանրաբեռնված գլխահարդարանքից, որը ազդեցությունն է մահմեդական հարևաների։ Աղջիկները, հարսները մեծաշասամբ կրում էին կարմիր, իսկ մեծահասակները՝ մուգ գույներ։ Աղջիկները չունեին գլխահարդարանք կրելու իրավունք, կարող էին միան գցել կարմիր կամ սպիտակ թաշկինակ։

  Արխալուղը վերնազգեստ-թիկնոց է, մեծամասամբ կարմիր շալից էր, աստառը՝ չթից, հարուստներինը՝ մետաքսից։ Տնամիջի արխալուղը կարվում էր չթից, ավելի հասարակ չթի աստառով։ Բաղկացած է 3 մասից՝ մեջք և երկու փեշ։ Փեշերը մեջքից երկիւ անգամ նեղ էին, մեջքին ամրանում էին մինչև գոտկատեղը։ Կուրծքը եռանկյունաձև բաց էր, կոկվում էր գոտկատեղի մոտ՝ 2-6 արծաթե մետաղադրամով, որոնց ծառայում էին որպես կոճակ։ Թևքերը հասնում էին մինչև մատների ծայրերը, բայց արմունկից եռանկյունաձև կտրված էին։ Զարդարվիւմ էին արծաթե թելի ոլորվածքով և արծաթե գնդաձև կոճակներով։ Արխալուղի բոլոր եզրերից կարվում էր կանաչ կամ կարմիր ժապավեն։ Հարսանեկան արխալուղը, որը հագնում էին մեկ այլ արխալուղի վրայից, չուներ երկար թևքեր, դրանք հասնում էին մինչև արմունկը, առանց կոճակների էր, մետաքսյա։ Արխալուղը հագնիւմ էին շապիկի վրայից, որը կարվում էր կարմիր կտորից, հասնում էր մինչև ոտնաթաթը։Դեռահասների գոտին մետաքսից էր, մեծերինը՝ շալից։ Կրծքին կրում էին էախա։ Բաղկացած էր 2 շար մետաղադրամներից, ամեն շարում՝ 12 հատ։ Դրամները ամրացվում էին ղայթանին, այնուհետև կարվում բարակ կտորի վրա։Կանայք տարվա մեծ մասը անցկացնում էին ոտաբոբիկ և միայն ձմեռվա տոն օրերին կարող էին հագնել գոուլպա և չմուշկ։ Եթե որևէ մեկը ամռանը ոտնաման հագներ, ապա նրան կծաղրեին, թե ուզում է հարստությունը ցուցադրել։

Արարատյան տարազ

    Արարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները: Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծամասամբ միակտոր էր: Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց: Տոնական շրջազգեստի վրայից կապվում էր գոտի, որի երկու երկար ծայրերը կամ կցված երկու ասեղնագործ ժապավենները կախվում  – հավասարվում են քղանցքին` իբր երբեմնի գոգնոցի խորհրդանիշ զարդեր: Գյուղական բնակավայրերում շրջազգեստի վրայից հագնում էին երկար, իսկ քաղաքներում` կարճ բաճկոնանման վերարկու:

   Երևանցու հարուստ կնոջ տարազը ամբողջովին ասեղնագործված էր գունավոր մետաքսե թելերով: Գլխի հարդարանքը` կոպին նուրբ ասեղնագործած էր լինում, կամ պարզապես թավիշից էր լինում: Նրա կենտրոնում ամրացնում էին մեկ կամ երկու ադամանդե քորոց, ճակատին կապում էին ոսկե դրամների շարան, գլխին գցում էին շատ նուրբ չիքիլա:

Տուրուբերանի տարազ

   Տարազի հիմնական մասը վերնազգեստ-անթարին է, որը կարվում է մետաքսից, մանուսայից կամ չթից: Գործածական էին երկար, կարճ և տաք անթարիները, որոնք օգտագործվում էին ոչ միայն տաքության համար, այլ նաև որպես ունեվորության նշան: Վերնազգեստի կողքերին կային միչև գոտկատեղը հասնող ճեղքեր, որոնց եզրերին ներսից կարվում էին չորս սմ երկարությամբ կապույտ բամբակյա կտոր՝ եզրերը ավելի ամուր պահելու ու ձիգ տեսք տալու համար: Աղջիկները գլխին գցում են ութ սմ երկարություն ունեցող սպիտակ դաջազարդ գլխաշոր, եռանկյուն ծալված: Մազերը յոթ կամ ութ հյուսք էին անում:

Վասպուրականի տարազ

   Վասպուրականի տարազի հիմնական գույնի կարմիրն էր: Կանանց տարազի իշխող ձևը շրջազգեստներն էին գոգնոցնեթով փաթաթված: Տոն օրերին կանայք հագնում էին երկուսից հինգ զբուն (բաճկոն), որոնք գույները պետք է երևային: Հագնում էին հիմնականում կարմիր ոտաշոր, վրայից ոտնամաններ: Աղջիկներն ունեցել են 15-20 ծամ հյուս, որոնք հասել են մինչև գոտկատեղ և ծածկել են մեջքը:

   Կանանց  և  աղջիկների  գլխի  հարդարանքը  տարբերվել է:  Աղջիկները  կրել  են ֆեսանման  գլխարկներ՝ բազմաթիվ  զարդերով:  Պարանոցը,  կուրծքը   և բազուկները  զարդարվել  են  մի քանի  շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրա գլուխը ծածկում էին տարբեր լաչակներով (չամբար), որոնք նույնպես ասեղնագործված էին լինում գունավոր թելերով ու ուլունքազարդ ծոպերով:

   Վասպուրականի անբաժանալի մասն էին կազմում մեծ ճաշակով ու վարպետությամբ պատրաստված զարդերը: Վասպուրականի ոսկերիչներն օգտագործում էին թանկարժեք քարեր` փիրուզ, մարջան, զմրուխտ, ինչպես նաև կարմիր և կապույտ ուլունքներ: Վարպետները տարազն ասեղնագործում էին վերից վար` գլխի հարդարանքից սկսած մինչև ոտնամանները:

Կանացի ու տղամարդու հայկական տարազները

Տղամարդու հայկական տարազ

   Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ): Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Կանացի հայկական տարազ

   Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։

   Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը: Միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։Հայ կնոջ տարազ Հայկական մշակույթ:

Հայ ժողովրդի տարազային քարտեզ

Рубрика: Պատմություն

Խաչակրաց առաջին արշավանք

Խաչակրաց առաջին արշավանք՝

1096 թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։

Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թվականի դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս։ Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդական կայսրություննից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավեց 1097 թվականի հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց երկարատև Անտիոքի պաշարումը, որ սկսեց 1097 թվականի հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիաայի հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգոհություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծովափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099 թվականի հունիսի 7-ին հասան Երուսաղեմ, իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով։

Рубрика: Պատմություն

Հայոց Մեծ Եղեռնը

Մեծ Եղեռն

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը հայտնի է Մեծ եղեռն անունով: Երիտթուրքերն իրենց ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում, այդ թվում նաև Իրանին ու Ռուսաստանին ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուժել էին թուրքական զորքերը: 1915թ. հունվարի դրությամբ ճակատային այդ շրջաններից Կովկասի փոխարքայության տարածք էր գաղթել ջարդերից խուսափած 100 հազար հայ: Կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով թուրքական իշխանությունները վճռել էին նախ և առաջ վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1915թ. փետրվարի 25-ի հրամանով արգելվեց հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում և ծառայել ռուս-թուրքական ճակատային գծում: Այս հրամանով սկսվեց հայ զինվորների ճնշող մեծամասնության զինաթափումը և փոխադրումը թիկունք: Թիկունքային գումարտակների կազմում նրանց ստիպում էին կատարել ճանապարհներ, կամուրջներ կառուցելու, բեռներ փոխադրելու և այլ ծանր աշխատանքներ: Շուտով նրանց մեկուսացնում են և խումբ առ խումբ վերացնում: Կայսրության հայկական նահանգներում և հայաբնակ շրջաններում կատարվող եղեռնագործությունը գաղտնի պահելու նպատակով երիտթուրքերը խոչընդոտներ կամ արգելքներ էին ստեղծում դաշնակից ու չեզոք երկրների այն քաղաքացիների համար, ովքեր փորձում էին ուղևորվել Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա: 1915թ. ապրիլի 5-ին երիտթուրքական կառավարությունը հատուկ օրենքով արգելեց տերության քաղաքացիների մուտքն ու ելքը կայսրությունից: Փակվեցին հայկական դպրոցները և մամուլը: Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին: Հայկական նահանգներ և հայաբնակ շրջաններ են ուղարկվում «Թեշքիլաթը մահսուսե»-ի անդամներ, որոնք պետք է ղեկավարեին տեղական իշխանությունների գործողությունները: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում տակավին 1914թ. հոկտեմբերին: Զեյթունում խոշտանգվելով սպանվում է Նազարեթ Չավուշը: Կալանավորվում են գյուղաքաղաքի ևս 60 և շրջակա գյուղերի 30 աչքի ընկնող հայ ներկայացուցիչներ: Վանի նահանգապետ Ջևդեթ փաշան 1915թ. ապրիլի սկզբներին դավադրորեն սպանել է տալիս Վանում մեծ հեղինակություն վայելող Իշխանին և Վռամյանին: Հայ ղեկավար ուժերին ու մտավորականությանը գլխավոր և անսպասելի հարվածը հասցվեց հենց կայսրության մայրաքաղաքում: 1915թ. ապրիլի 24-ին և հաջորդած մի քանի օրերին Կ. Պոլսում, վաղօրոք կազմված ցուցակների համաձայն, ոստիկանությունը կալանավորեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրիի, Չորումի և Այաշի ճանապարհներին: Քչերը միայն փրկվեցին: 1915թ. ապրիլից սկսվեց նաև ցեղասպանական մեծածավալ գործողությունը. հայությունը ենթարկվեց համատարած կոտորածների, բռնի տեղահանության և աքսորի: Ապրիլի 15-ին կայսրության նահանգային իշխանավորներին է ուղարկվում Թալեաթի, Էնվերի և Նազըմի կողմից ստորագրված գաղտնի հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը: Իսկ ով «կընդդիմանա այս սրբազան և հայրենասիրական գործին և չի կատարի իր վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի թշնամի և դրան համապատասխան կպատժվի»: Հարյուր հազարավոր հայերի կոտորեցին իրենց հայրենի նահանգներում: Մեծ թվով բռնի տեղահանվածներ սպանվեցին աքսորի ճանապարհին: Ողջ մնացածները հասան Միջագետքի և Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ՝ Ռաս ուլ Այն, Դեր Զոր, Ռաքքա և այլն: Հայերի ցեղասպանությունը շարունակվեց նաև հաջորդ տարվա ընթացքում: Թուրքական կառավարության հրամանով ոչնչացվեց նաև աքսորավայրերում եղած հայ տարագիրների մի մասը: Երիտթուրքական իշխանություններն իրականացնում էին նաև հայերի, առաջին հերթին՝ երեխաների բռնի մահմեդականացում: Այսպիսով՝ Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916թ. ամառը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպես երիտթուրքերն իրագործեցին Հայաստանը հայազրկելու և հայերին հայրենազրկելու իրենց դիվային ծրագրի մեծ մասը:

Рубрика: Հունվարյան ճամբար, Պատմություն

Էմիլ Օրդուխանյան

Էմիլ Օրդուխանյանը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ է: ) Հայկական Քաղաքագիտական Կայքէջի հիմնադիրն է:

2001-2006 թթ. նա սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների, այնուհետև` լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում` ստանալով ֆրանսերեն լեզվի մասնագետի և քաղաքագետի որակավորում:

2006-2008 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնում որպես հայցորդ:

Рубрика: Պատմություն

1917 թ.հեղափոխություն

Ռուսաստանում 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխություն

Ժամանակավոր կառավարության զինված տապալում և բոլշևիկ կուսակցության իշխանության գալը, որը հռչակեց սովետական իշխանության հաստատում, կապիտալիզմի վերացման սկիզբ և անցում դեպի սոցիալիզմ:

Հոկտեմբերյան հեղափոխությանը նախորդեց 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը, որը տապալեց ավտոկրատիան: Փետրվարյան հեղափոխության ընթացքում և դրանից հետո հեղափոխական զանգվածները ամբողջ երկրում ձևավորեցին բանվորական և զինվորական պատգամավորների սովետներ, գյուղացիական պատգամավորների սովետներ, բանակի զինվորական կոմիտեներ և հետին կայազորներ:

Պետականության ճգնաժամի զարգացման և նոր հեղափոխության հասունացման գործում մեծ դեր խաղաց ժողովրդական իշխանության արդեն կայացած մարմինների `սովետների երկրում: Օգոստոսի վերջին — 1917 թ. Սեպտեմբերի սկզբին բոլշևիկները աստիճանաբար ստանձնեցին սովետների ղեկավարությունը ՝ նախ Պետրոգրադում (1924 թվականից ՝ Լենինգրադ, 1991 թվականից ՝ Սանկտ Պետերբուրգ) և Մոսկվայում, ապա նաև այլ խոշոր քաղաքներում: 1917-ի աշնանը բոլշևիկների շարքերը ավելի քան 300 հազար անդամ ունեին, կուսակցությունն ուներ իր ռազմական կազմակերպությունը, վերահսկում էր Կարմիր գվարդիայի ջոկատները և դասավորում զինված ապստամբության համար: Ապստամբության քաղաքական ղեկավարության համար ստեղծվեց Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոն ՝ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ:

Հոկտեմբերի կեսերին, Պետրոգրադի Սովետում, կազմավորվեց զինված ապստամբության շտաբը ՝ Ռազմական հեղափոխական կոմիտե , որի կազմում էին Ձախ սոցիալիստ-հեղափոխականները, մենշևիկ ինտերնացիոնալիստները, բոլշևիկները և անարխիստները:

Նոյեմբերի 7-ի առավոտյան լույս տեսավ Լենինի կողմից գրված «Ռուսաստանի քաղաքացիներին» կոչը, որը հայտարարում էր իշխանությունը Պետրոգրադի Խորհրդի Համառուսական հեղափոխական կոմիտեի ձեռքը փոխանցելու մասին: Կեսօրին (նոյեմբերի 7-ին) ապստամբները գրավեցին Մարիինյան պալատը, որում գտնվում էրՆախախորհրդարանը, և լուծարեցին այն. նավաստիները գրավեցին Ռազմածովային նավահանգիստը և Գլխավոր ծովակալությունը, որտեղ ձերբակալվեց ռազմածովային շտաբը: Նոյեմբերի 7-8-ի լույս 25-ի լույս 26-ի գիշերը (հին ոճով), «Ավրորա» նավարկողի ազդանշանով, հեղափոխական ջոկատները գրավեցին Ձմեռային պալատը և ձերբակալեցին ժամանակավոր կառավարությունը: Ապստամբությունը զարգացավ գրեթե անարյուն: Ձմեռային պալատը պաշարման ժամանակ միայն լսվեց հրացանի կրակ և որոտաց հրետանային համազարկեր:

Рубрика: Պատմություն

Հայերը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

1)Հայկական հարցը 1912-14թթ․

Հայկական հարցի վերաբացումը

Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը՝ վատթարացրեց այն:
1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա:
1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:
Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:
Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը:

Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-թուրքական համաձայնագիրը

1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:
Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը: Վերջինս ձգտում էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում ուժեղանան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերը: Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում:
Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:
1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը:
1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:
1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

2)Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Կամավորական շարժում։ Կամավորական ջոկատների դերը կովկասյան ռազմաճակատում

Հայոց պատմության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները մի
առանձնահատուկ փուլ են կազմում: Մարդկային, նյութական և տարածքային ծանր կորուստների կողքին հայ ժողովրդին հաջողվեց այդ դժվարին ժամանակաշրջանի ավարտին վերականգնել անկախ պետականությունը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետություն:
Առաջին աշխարհամարտն սկսվել է 1914 թ. հուլիսի 19-ին: Պատերազմն իր բնույթով անարդարացի, ծավալապաշտական (իմպերիալիստական) էր, ոմանց համար գլխավոր նպատակն էր պահպանել, ոմանց համար էլ՝
փոփոխել հին աշխարհակարգը: Քողարկելով իրենց զավթողական ծրագրերը՝ տերություններից յուրաքանչյուրը հայտարարում էր, թե կռվում է «փոքր» ազգերի իրավունքների և հակառակորդի բռնակալ տիրապետությունից նրանց ազատագրելու համար. որպես օրինակ նշում էին սերբերին, հայերին, լեհերին, հրեաներին:

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներ ուներ ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավեյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո Օհանջանյանը և այլն: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Ազգային բյուրոյի պաշտոնական զեկուցագրում նշվում է. «Գործը չափազանց նոր է, և ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե հայ ժողովուրդը, որ դարերով ապրել է ստրկական վիճակում, կարող կլիներ երևան հանել մի այդպիսի մեծ ուժ, որ ինքնակամ կգնար նահատակվելու հայ ժողովրդի ազատագրության համար: Հազարներով էին վազում կամավոր գրվելու՝ ծեր, պատանի, առողջ և հիվանդ, զինավարժ և ոչ զինավարժ….մերժել անկարելի էր: Այս հանգամանքը ապացուցում է, թե հայ ժողովրդի հոգու ներսը որքան մեծ առաքինություններ են թաքնված»:

Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Սկզբնական շրջանում կազմակերպվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, որոնց հրամանատարներն էին Անդրանիկը (Օզանյան), Դրոն, Համազասպը (Սրվանձտյան), Քեռին (Արշակ Գավաֆյան): Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Վարդանը (Մեհրաբյան)), 6-րդ հնչակյան (հրամանատար՝ Գրիգոր Ավշարյան, որի զոհվելուց հետո 1915 թ. նրան փոխարինեց Հայկ Բժշկյան) և 7-րդ (հրամանատար՝ Հովսեփ Արղության) կամավորական ջոկատները: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո:

Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները: