Рубрика: Ճամփորդություններ

Ռազմամարզական ճամբար

Վերջապես եկավ մուտքի ճամբարի մասնակիցների շա~տ սպասված հուլիսի 1ը և մենք մեկնեցինք «Սևանի ժայռ» ռազմամարզական ճամբար։ Առավոտյան ճամբարի մասնակիցներով հավաքվեցինք դպրոցի դիմաց, որպեսզի շարժվենք դեպի Սևան։ Միմյանց դեռ չէինք ճանաչում։ Շարժվեցինք ու որոշ ժամանակ անց մեր տղաներից մեկը հանեց իր կիթառը և սկսեց նվագել, ինչով և հավաքեց բոլորիս իր շուրջը։ Շփվեցինք և շա~տ-շատ սիրեցինք միմյանց։ Ճանապարհին նկատեցինք ՀՀ հիդրոէլեկտրակայանը,իջանք և խնդրեցինք, որպեսզի մեր խմբին ներկայացնեն հիդրոէլեկտրակայանի աշխատանքը։ Հասանք մեր նշանակետին և ուսումնասիրեցինք տարածքը։ Ճաշեցինք, խոսեցինք, խաղացինք և եկավ ճամբարի բոլոր մասնակիցների ամենա սիրած պահը, խարույկ վառելու ժամը։ Հավաքեցինք տարածքի հնարավորինս բոլոր չոր ճյուղերը, որպեսզի երկար նստենք խարույկի շուրջը։ Տարածքի տղաները մեզ օգնեցին խարույկը վառել։ Մի լաավ տաքացանք ու զրուցեցինք։ Եկավ քնի ժամը և բոլորս գնացինք դեպի մեր վրանները։ Առավոտյան արթնացանք և նախավարժանք արեցինք՝ վազեցինք, ցատկեր կատարեցինք և այլն։ Հետո նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի բլուրը ու նպատակ դրեցինք մեր առաջ, որպեսզի հասնենք գագաթնակետին։ Մեզ ուղորդում և օգնում էին երկու զինվոր տղաները։ Որոշ ժամանակ անց մենք հասանք մեր նպատակին! Հիացանք Սևանով ու վայելեցինք մաքուր օդը։ Բլրից իջնելը մի քիչ ավելի բարդ ու վտանգավոր էր, սակայն իրար օգնելով մենք դա էլ հաղթահարեցինք։ Բլրից իջանք և լողացինք Սևանի ջրում, սովորեցինք թե ինչպես պետք է մարդուն ճիշտ ջրից դուրս բերել, ինչ անել, եթե օձ է կծել և այլն։ Հետո միասին ընթրեցինք ու նորից եկավ բոլորիս ամենա սպասված պահը՝ հավաքվեցինք խարույկի շուրջը և սկսեցինք կիսվել մտքերով, ծիծաղել, երգել և այլն։ Հաջորդ առավոտ արթնացանք և նորից մարմնամարզություն արեցինք, նախաճաշեցինք ու սկսեցինք պատրաստվել, որպեսզի շարժվենք դեպի Երևան։ Այս երեք օրերի ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ ու շա~տ-շա~տ հետաքրքիր և ուրախ պատմություններ։ Մեծ ցանկությու ունեմ մասնակցելու նպանատիպ ճամբարներին!♥️