Рубрика: Հայոց լեզու

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: : Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ձմեռային ճամբարի ամփոփում

Ավարտվեց հունվարյան ձմեռային ուսումնական ճամբարը, որի ընթացքում ունեցանք գեղեցիկ, հավես և օգտակար ճամբարային գործունեություն՝ հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ, կլոր սեղան-քննարկում, ուսումնասիրեցինք Համշենը, Համշենի բարբառը, բարբառային ընթերցումներ կրտսեր սեբաստացիների համար, ճամփորդեցինք, խաղեր խաղացինք ու, ամենակարևորը, իրար ճանաչեցինք:

Ճամբարի շրջանում իմ լուսաբանում-ամփոփումները՝

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթ
Հունվարյան ձմեռային ճամբար․երկրորդ շաբաթվա ամփոփում
Հունվարյան ճամբարի երրորդ շաբաթ. ամփոփում

Մեր ճամբարային գործունեությունից ես կառանձնացնեմ Համշենի բարբառի, պարերգերի ուսումնասիրությունը, քանի որ նոր բացահայտում էր ինձ համար, հետաքրքիր բացահայտում․․․
Համշեն

Կառանձնացնեմ կրտսեր սեբաստացիների համար բարբառով հեքիաթ ընթերցելը՝
Բարբառային հեքիաթները ու մեզ լսող փոքրիկները

Իսկ ճամփորդություններից կառանձնացնեմ ձմեռային Ջրվեժի արգելոց-անտառապարկ ճամփորդելը․․․հետաքրքիր, միաժամանակ շատ ցուրտ, բայց վառ էմոցիաներ նվիրեց մեզ այս ճամփորդությունը՝
Ճերմակ խաղերը

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ճամբարային առօրյան բավականին ստացված էր, գեղեցիկ, օգտակար և արդյունավետ էր։

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբար երրորդ շաբաթ. Ամփոփում

Այս շաբաթվա ընթացքում կարելի ասել ամփոփեցինք մեր անցաց շաբաթները, ինչպես նաև էլի ունեցանք հանդիպում փոքրիկների հետ, խաղացինք քաղաքական խաղեր քարտերով, ունեցանք ինտելեկտուալ խաղ, և հանդիպում համշենագետի հետ:

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ձմեռային ճամբար․երկրորդ շաբաթվա ամփոփում

Ինչպես վստահաբար խոստացել էի նախորդ ամփոփմանս մեջ, հունվարյան ձմեռային ճամբարի մեր երկրորդ շաբաթը եղավ էլ ավելի հագեցած և հետաքրքիր: Այս շաբաթ ևս մեզ համար նոր գիտելիքների, նոր հմտությունների ձեռքբերման շրջան էր, ստեղծեցինք նաև սիրուն հիշողություններ։

Ստորև ներկայացնում եմ հետաքրքիր շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և նախագծերի ամփոփումներս՝

Համշեն․ համշենցիների բարբառը, պարն ու երգը

Բարբառային ընթերցումներ Արևմտյան դպրոցում

Ձմեռային մարզական խաղեր․Քայլքով դեպի գեղասահքի դպրոց

Рубрика: Հունվարյան ճամբար

Բարբառային հեքիաթները ու մեզ լսող փոքրիկները:

Հունվարյան ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում ունեցանք նաև բարբառային ընթերցումներ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում՝ Արևմտյան դպրոցում։Ճամբարային ջոկատով, ընկեր Վարդանի հետ միասին, որոշել էինք հեքիաթներ կարդալ կրտսեր սեբաստացիների համար՝ յուրաքանչյուրս մեր բարբառով։

Դե, ինչպես գիտեք, իմ հարազատ բարբառը Տավուշի Այգեձորի բարբառն է, որը շատ եմ սիրում ու շատ եմ խոսում նրա մասին: Ընկեր Վարդանի բարբառը Սյունիքի բարբառն է, իսկ մեր ընկերներից Միքայելը կրում է Արցախի բարբառը․․․երեք անուշ բարբառներ։ Նախապես ընտրեցինք բարբառային հեքիաթներն ու պատմությունները, պատրաստվեցինք ու քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց: 
Այստեղ կարեղ եք կարդալ իմ հեքիաթ-պատմվածքը:

Երեխաներին պատմեցինք մեր տարածաշրջանի ու բարբառի մասին, հարց ու փորձ արեցինք իրենց արմատների ու բարբառների մասին․․․ի դեպ, Արմինե Աբրահամյանի ճամբարային խմբում ինձ հարազատ, համագյուղացի մեկին գտա, ում տատիկը նույնպես Այգեձորից էր: Մի խոսքով, սիրուն զրույց-քննարկում ստացվեց: Միասին կարդում էինք, խիստ բարբառային բառերն ու արտահայտությունները բացատրում երեխաներին, չնայած կային սովորողներ, ովքեր մեզնից առաջ էին ընկնում, ամեն բան լավ էին հասկանում: Իսկ վերջում կրտսեր սեբաստացիները խոստովանեցին, թե որ բարբառն ավելի շատ հավանեցին, որն էր ավելի հասկանալի իրենց համար։

Սիրեցի այս օրը, մեր հավես բարբառային զրույցը, մեր միասնական պարերգը․․․

Սիրուն օրվա սիրուն ֆոտոշարք՝

Рубрика: Հունվարյան ճամբար

Համշենը, Համշենցիների բարբառը, պարն ու երգը

Հունվարի 17-ին մեր ճամբարային ջոկատի ճամբարականներով «Ձմեռային Ազգագրական փառատոն․Համշեն» նախագծի շրջանակում ունեցանք հետաքրքիր համշենական քննարկումներ: Տիկին Նունեի օգնությամբ կարդացինք-ուսումնասիրեցինք Համշեն տարածաշրջանի բարբառը, ընկեր Աննան մեզ սովորեցրեց Համշեն տարածաշրջանի գեղեցիկ երգերից մեկը՝ «Գար մի», ես էլ ընկերներիս սովորեցրի համշենյան պարերից երկուսը՝ «Ծափիկ» ու «Խամխամա»:

Համշենի բարբառը շատ յուրահատուկ ու տարբերվող է, միաժամանակ՝ դժվար ընկալելի, օրինակ Համշենում գետակ ասելիս նկատի ունեն փողոցը, տ(դ)ղա ասելիս նկատի ունեն երեխա, իսկ գովել բառը օգտագործում են միայն մահացած մարդկանց մասին խոսելիս, լսել-իմանալ և այլն: Համշենական ազգային երգեր լսելիս երբեմն հայերեն ծանոթ բառեր էի հանդիպում, սակայն հիմա հասկանում եմ, որ միգուցե շատ այլ իմաստ են ունեցել: Համշենական բարբառի մասին խոսելիս երբեմն մեր բարբառներից էինք մեջբերումներ անում, մեր «Բարբառներ» ակումբը կարոտած:

Համշենական պարերը տարբերվում են իրենց ակտիվությամբ, փորձել էի գտնել ընկերներիս համար ամենահարմար պարի տարբերակները, և մեզ մոտ դա ստացվեց: Սիրուն պարեցինք, ընկերներս էլ շատ հավանեցին պարերը և սովորեցին։

Рубрика: Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը

Ավարտին հասցրինք հունվարյան ձմեռային ճամբարի մեր առաջին շաբաթը: Շաբաթվա սկզբում նախ ճամբարականներով միմյանց հետ  ծանոթացանք ու որոշեցինք մեր ճամբարային անելիքները։Շաբաթվա ընթացքում հասարակագիտական հանդիպում ունեցանք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ, Ազգագրական փառատոնի շրջանակում այցելեցինք Ժողովրդական արվեստների թանգարան, իսկ Ձմեռային մարզական խաղերի շրջանակում գնացինք Ջրվեժի ձյունառատ արգելոց:

Ամփոփումներ՝

Ժողովրդական արվեստների թանգարան
Ճերմակ խաղերը

Բավականին հագեցած ճամբարային շաբաթ ունեցանք, և վստահ եմ, որ մյուս շաբաթն ավելի հագեցած և հավես կանցնի։

Շաբաթվա ամփոփումը նկարների տեսքով, իմ տեսախցիկից՝

Рубрика: Հունվարյան ճամբար, Ճամփորդություններ

Ճերմակ խաղերը

Ձմեռային խաղերի համար արդեն ունենք սիրելի վայր՝ Ջրվեժի արգելոցը: Արգելոցը կարծես աշխարհից կտրված ու սպիտակով ծածկված հեքիաթային անտառ լինի: ինչքան էլ չեմ սիրում ցուրտը, մեկ է արդեն որերորդ տարին է այդ վայրից չեմ հրաժարվում: Ջոկատիցս մեծ մասը առաջին անգամ էր արգելոցում, մեզ հետ տարել էինք սահնակներ ու դահուկներ: Սահնակները մի մեծ զվարճանքի պաշար նվիրեցին մեզ, իսկ դահուկներին տիրապետողները երկուսն էին:

Ջոկատիս անդամների հետ միասին էլ ավելի ընկերացանք ու սիրուն հիշողություններ ստեղծեցինք միասին:

Рубрика: Պատմություն

Հայոց Մեծ Եղեռնը

Մեծ Եղեռն

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը հայտնի է Մեծ եղեռն անունով: Երիտթուրքերն իրենց ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում, այդ թվում նաև Իրանին ու Ռուսաստանին ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուժել էին թուրքական զորքերը: 1915թ. հունվարի դրությամբ ճակատային այդ շրջաններից Կովկասի փոխարքայության տարածք էր գաղթել ջարդերից խուսափած 100 հազար հայ: Կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով թուրքական իշխանությունները վճռել էին նախ և առաջ վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1915թ. փետրվարի 25-ի հրամանով արգելվեց հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում և ծառայել ռուս-թուրքական ճակատային գծում: Այս հրամանով սկսվեց հայ զինվորների ճնշող մեծամասնության զինաթափումը և փոխադրումը թիկունք: Թիկունքային գումարտակների կազմում նրանց ստիպում էին կատարել ճանապարհներ, կամուրջներ կառուցելու, բեռներ փոխադրելու և այլ ծանր աշխատանքներ: Շուտով նրանց մեկուսացնում են և խումբ առ խումբ վերացնում: Կայսրության հայկական նահանգներում և հայաբնակ շրջաններում կատարվող եղեռնագործությունը գաղտնի պահելու նպատակով երիտթուրքերը խոչընդոտներ կամ արգելքներ էին ստեղծում դաշնակից ու չեզոք երկրների այն քաղաքացիների համար, ովքեր փորձում էին ուղևորվել Արևմտյան Հայաստան և Փոքր Ասիա: 1915թ. ապրիլի 5-ին երիտթուրքական կառավարությունը հատուկ օրենքով արգելեց տերության քաղաքացիների մուտքն ու ելքը կայսրությունից: Փակվեցին հայկական դպրոցները և մամուլը: Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին: Հայկական նահանգներ և հայաբնակ շրջաններ են ուղարկվում «Թեշքիլաթը մահսուսե»-ի անդամներ, որոնք պետք է ղեկավարեին տեղական իշխանությունների գործողությունները: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում տակավին 1914թ. հոկտեմբերին: Զեյթունում խոշտանգվելով սպանվում է Նազարեթ Չավուշը: Կալանավորվում են գյուղաքաղաքի ևս 60 և շրջակա գյուղերի 30 աչքի ընկնող հայ ներկայացուցիչներ: Վանի նահանգապետ Ջևդեթ փաշան 1915թ. ապրիլի սկզբներին դավադրորեն սպանել է տալիս Վանում մեծ հեղինակություն վայելող Իշխանին և Վռամյանին: Հայ ղեկավար ուժերին ու մտավորականությանը գլխավոր և անսպասելի հարվածը հասցվեց հենց կայսրության մայրաքաղաքում: 1915թ. ապրիլի 24-ին և հաջորդած մի քանի օրերին Կ. Պոլսում, վաղօրոք կազմված ցուցակների համաձայն, ոստիկանությունը կալանավորեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց Չանկրիի, Չորումի և Այաշի ճանապարհներին: Քչերը միայն փրկվեցին: 1915թ. ապրիլից սկսվեց նաև ցեղասպանական մեծածավալ գործողությունը. հայությունը ենթարկվեց համատարած կոտորածների, բռնի տեղահանության և աքսորի: Ապրիլի 15-ին կայսրության նահանգային իշխանավորներին է ուղարկվում Թալեաթի, Էնվերի և Նազըմի կողմից ստորագրված գաղտնի հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը: Իսկ ով «կընդդիմանա այս սրբազան և հայրենասիրական գործին և չի կատարի իր վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի թշնամի և դրան համապատասխան կպատժվի»: Հարյուր հազարավոր հայերի կոտորեցին իրենց հայրենի նահանգներում: Մեծ թվով բռնի տեղահանվածներ սպանվեցին աքսորի ճանապարհին: Ողջ մնացածները հասան Միջագետքի և Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ՝ Ռաս ուլ Այն, Դեր Զոր, Ռաքքա և այլն: Հայերի ցեղասպանությունը շարունակվեց նաև հաջորդ տարվա ընթացքում: Թուրքական կառավարության հրամանով ոչնչացվեց նաև աքսորավայրերում եղած հայ տարագիրների մի մասը: Երիտթուրքական իշխանություններն իրականացնում էին նաև հայերի, առաջին հերթին՝ երեխաների բռնի մահմեդականացում: Այսպիսով՝ Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916թ. ամառը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպես երիտթուրքերն իրագործեցին Հայաստանը հայազրկելու և հայերին հայրենազրկելու իրենց դիվային ծրագրի մեծ մասը: