Рубрика: Էկոլոգիա

Անբացատրելի բարութունն ու ունեցածի ճիշտ պահպանումը

Աշնանային արձակուրդը անցկացնում ենք դասընթացներով՝ սարերի գրկում: Ուսումնասիրում ենք վայրի բնությունը վայրի բնության գրկում: Մեր Էկո տնակները անբացատրելի հետաքրքրություն ու ջերմություն ունեն իրենց մեջ, իսկ տնակի դիմացի լեռան վրա վազվզող քարայծերն ապացուցում են, որ վայրի բնությունն անբացատրելի գեղեցիկ է, ինչպես նաև պարզ է դառնում, որ մարդ-բնություն կոնֆլիկտը լուծելու դեպքում կհասնենք ներդաշնակության: 

Պարզվում է, որ Հայաստանի հանրապետությունում կան մարդիկ, ովքեր վայրի արջեր են անօրինական պահում: Ինչպես գիտեք, արջերը ՀՀ  Կարմիր գրքում, արդեն քանի տարի է, տեղ են գտել, սակայն ՀՀ -ում արջերի թվաքանակի աճի հետ կապված խնդիր դրված չէ։ Այնուամենայնիվ, արջերի շահագործումն էլ անթույլատրելի է։ 

Հիմա ձեզ կներկայացնեմ արջերի համար բարենպաստ պայմանները: 

  • Արջերը հսկաներ են համարվում, ինչի պատճառով նրանց բնակատեղին պետք է համապատասխանի իրենց չափերին: 
  • ՀՀ-ում գտնվող արջերը ցամաքային կենդանիներ են համարվում, սակայն ջուրը նրանց հարազատ տարերքն է, ցանկալի է, որ իրենց ապրելատեղիում ունենան ջրի մեծ պաշար, որտեղ կկարողանան, այսպես ասած, «խաղալ»: 
  • Արջերը ձմռանը պարտադիր պետք է քուն մտնեն, այլապես կխանգարվի նրանց բնական ցիկլը: 
  • Արջերը քուն մտնելուց առաջ պետք է ստանան բավականաչափ ճարպ: 
  • Արջերը սնվում են հիմնականում մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, մրգերով, հողի տակից փորում, հանում են բզեզներ ու թրթուրներ: 
  • Արջը մեղրի մեծ սիրահար է, կարելի է ասել՝ դա նրա բնական ու ամենակարևոր պահանջներից մեկն է: 
  • Արջերը խնամքի բացակայության կամ սխալ խնամքի դեպքում ձեռք են բերում հոգեբանական խնդիրներ, ինչն էլ հանգեցնում է նրանց ոչ բնականոն պահվածքին: 

Իսկ հիմա կներկայացնեմ  ՀՀ-ում անօրինական ձևով պահվող արջերի գոյության անբարենպաստ պայմանները: 

  • Արջերը պահվում են իրենց համար անթույլատրելի փոքր վանդակներում, որոնք հաճախ գտնվում են բենզալցակայաններում, ռեստորաններում, առանձնատներում, ինչն էլ բացատրվում է որպես զվարճանքի ու գեղեցկության ձև, հարստություն արտահայտելու միջոց, երբեմն էլ՝ որպես հիվանդագին սեր կենդանիների նկատմամբ: 
  • Արջերը սխալ սնունդ են ստանում կամ հաճախ ստանում են չափից ավելի քիչ սնունդ՝ մարդկանց սննդի մնացորդներից պատրաստված: 
  • Արջերի ատամները շատ զգայուն են ու փչանում են քաղցրից, իսկ անօրինական պահվող արջերը հաճախ ուտում են կոնֆետներ, շաքարներ, խմում՝ գազավորված ըմպելիքներ: 
  • Արջերը չեն ստանում մեղր, քանի որ շատերի մոտ տպավորություն է, որ արջերի սերը մեղրի հանդեպ միայն միֆ է, որը եկել է մուլտֆիլմերից: 
  • Արջերը չեն ստանում ճարպային սնունդ: 
  • Արջերը ձմռանը քուն չեն մտնում՝ տեղ չունենալու կամ նախկինում սխալ ու քիչ սնունդ ստանալու պատճառով: 
  • Արջերը զբաղմունք չեն ունենում իրենց փոքր վանդակներում, ինչի պատճառով կարող են հոգեբանական սթրեսի ենթարկվել: 

Կարծում եմ՝ եթե այս ամենը միայն լսեի, միգուցե նաև չհավատայի: ՀՀ-ում տարիներ առաջ ստեղծվեց արջերի համար՝ բարենպաստ պայմաններով, կարելի է ասել, միակ ապաստարանը, որը գտնվում է Ուրցաձորում՝  «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի պահպանության ներքո։ Այստեղ արջերը խնամք են ստանում: Շրջապատված են մասնագետներով ու հսկայական մեծ տարածքով, որը հատուկ է իրենց բնականոն ապրելաձևին: Այստեղ հիմնականում հայտնվում են արդեն իսկ հոգեբանական, առողջական խնդիր ունեցող արջերը, քանի որ այստեղ են հայտնվում դժվար ու տանջալից ճանապարհ անցնելուց հետո: Այստեղ կան բժիշկներ, մասնագետներ, կամավորներ, որոնք ապահովում են կենդանիների առողջությունը, անվտանգությունը, զբաղվածությունը ու ամեն-ամեն ինչ արջերին իրենց բնականոն ու ճիշտ կյանքին վերադարձնելու համար: Ասում են, որ ամենամեծ հաջողությունը համարվում է արջերի քուն մտնելը, քանի որ արջերը քուն մտնել կարող են միայն առողջ վիճակում: Անցած ձմռանը 19 արջերից 18-ը խորը քուն են մտել: Հսկայական աշխատանք է ու ֆանտաստիկ արդյունք: Իրոք, բարի, հավես, հետաքրքիր ու միաժամանակ շատ օգտակար զբաղմունք է, չէ՞: Մեր թիմը մեծ ոգևորությամբ կմասնակցի արջուկների համար լավ պայմաններ ստեղծելու կամավորական աշխատանքներին: 

Այս ամենին մեզ ծանոթացրեց նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: 

Рубрика: Էկոլոգիա

Տուրիզմը Հայաստանում

Զբոսաշրջությունը Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել: Չնայած հանրապետության ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին, զբոսաշրջության թիվը գնալով աճում է: Հայաստանը ունի բարենպաստ պայմաններ մատչելի ու հետաքրքիր ճամփորդություն ունենալու համար: Եթե համեմատենք գլխավոր տուրիստական կենտրոն համարվող երկրները և Հայաստանը, կհասկաք, որ Հայաստանից բազմաթիվ անգամներ ավելի թանկ են: Նաև, այս ամենին նպաստում է Հայաստանի մշակույթն ու դարերով եկած պատմությունը: Հաճախ տուրիստները հենց դրանք ուսումնասիրելու համար են ընտրում Հայաստանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկա պահի դրությամբ զարգացման պուլում են գտնվում հայտնի բրենդին պատկանող «Tufenkian» հյուրանոցների ցանցը, ինչը կարծում եմ ևս լավ գրավական է զբոսաշրջիկին գրավելու: Ինչպես նաև հիմա զարգացման փուլում են հայաստանի զբոսաշրջության տարբեր ճյուղերը: Լեռնագնացությունը, քարանձավախուզությունը, քայլարշավները և մի շարք այլ հետաքրքիր ճյուղեր:

Հայաստանում էլ ավելի մատչելի է զբոսաշրջությունը, եթե այն մայրաքաղաքից դուրս է: Մեր հիմնական պատմամշակույթային կենտոնները, եկեղեցիները, վանքերը ու այլ տեսարժան վայրերը գտնվում են Երևանից դուրս, տարբեր մարզերում: Այդ վայրերի մուտքը անվճար է, իհարկե կան որոշ բացառություններ, սակայն հիմնական մասը անվճար է, ինչը հնարավություն կտա զբոսաշրջիկին միայն ճանապարհածաղսի գումարով, հիանալ Հայաստանի տեսարժան վայրերով:

Рубрика: Հայոց լեզու (խորացված)

Արվեստի գործեր, որոնք ցնցել են աշխարհը

Արվեստը սահմաններ չունի: Կա միֆ, իբրև թե արվեստագետները լինում են տարօրինակ, իրենք իրենց աշխարհում ապրող, պատկերացնումներով ու ֆանտազիաներով լի: Կարծում եմ, այդ միֆը կապված է հայտնի ու տարօրինակ արվեստի գործերի հետ, որոնք ցնցել են աշխարհը: Մարդիկ մարժամանակ և ապշում և հիանում են, թե ինչպես կարող են այդքան պարզ ու մեզ համար անսովոր նկարները, քանդակները, կամ այլ արվեստի գործերը այդքան դուրեկան լինել: Բայց, չմոռանանք, որ արվեստը չի սահմանափակվում նկարներով ու քանդակներով: Գրքերը, ֆիլմերը, երգն ու երաժշտությունը, պարը ու այսպիսի երկար շարք է պատկանում արվեստ ճյուղին:

Ձեզ կներկայացնեմ արվեստի գործեր, որոնք ցնցել են աշխարհը:

1. «Տիտանիկ ֆիլմը»

Կինոաշխարհի ամենաճանաչված ֆիլմերից մեկը՝ «Տիտանիկը» թողարկվել է 1997թ.-ին: Այն չի դադարում լինել ամենասիրվածներից, ամենաքննարկվածներից ու ամենադիտվածներից մեկը, ու դեռ շարունակում է գերել հազարավոր մարդկանց ուշադրությունը՝ թե՛ իր գեղեցիկ տեսարաններով, թե՛ սաունդթրեքերով, թե՛ դերասանական կազմով: Ներկայումս «Տիտանիկ» ֆիլմն ունի 87 մրցանակ և 48 անվանակարգ:

2. «Մոնա Լիզա»

Մոնա Լիզա, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը:  Համարվում է կերպարվեստի գլուխգործոցը, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Նա ժպտում է, աչքերով պատմում իր գաղտնիքները, չհասկանալուդ դեպքում քմծիծաղ տալիս ու հայացքը թեքում:

3.«Սև քառակուսի»

Սև սուպրեմատիկ քառակուսի, Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։«Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։

4 .«Աֆրոդիտե»

Աֆրոդիտե, Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեն սովորաբար պատկերվել է գեղեցիկ մերկ կնոջ տեսքով։ Բազմաթիվ նկարիչներ պատկերել են գեղեցկուհուն ծովի մեջ մի մեծ խեցու վրա կանգնած։

5.«Խորհրդավոր ընթրիք» Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։ Լեոնարդոն պատկերացրել է և կարողացել է արտահայտել առաքյալների մեջ առաջացած ցանկությունը՝ պարզելու՝ ով է իրենց Ուսուցչին դավաճանել: Ուստի յուրաքանչյուրի հայացքում կարելի է տեսնել սեր, վախ, վրդովմունք

Рубрика: Հայոց լեզու

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ. Խուխե Բուկա

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։ — — Երբեմն մարդիկ սխալ մարդկանց են վստահում, այսինքն վստահելով կիսվում ու արտահայտվում են, խոսում են իրենց խնդիրների մասին, ինչից հետո հաճախ դատապարտվում ու մեղադրվում են: Երբեմն ամենամեծ ցանկություններից է, որ քեզ լսեն՝ առանց դատապարտելու:


Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։ — Երբ լսում ես տարբեր կարծիքներ քո խնդրի հետ կապված, ովքեր առաջարկում են տարբեր ելքեր այդ իրավիճակից, հաճախ էլ չես հասկանում, թե որն է քո գտած ճիշտ ելքը: Ուրիշների մտքերի ազդեցության տակ ես կայացնում որոշումներդ, ինչի պատճառով հետագայում միգուցե զղջաս: Ինձ հետ նման դեպք պատահել է:


Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։


Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։


Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։


Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։


Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
— Երբեմն չափից շատ ուշադրությունը հոգնեցնող է լինում:


Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։


Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։ —
Կա մի լավ ասացվածք, ավելի լավ է դառը ճշմարտությունը , քան քաղցր սուտը


Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Կետադրել։

Այժմ, երբ ամեն ինչ գիտես, սիրելի՛ Աշխեն, կասեմ ինչու եկա և ուր եմ գնում: Երկու սիրելիներ կանգնած են իմ առջև. մեկը վտանգի մեջ գտնվող իմ բզկտված հայրենիքը, մյուս վտանգի մեջ գտնվող սիրելի կինը՝ դու: Երկուսն էլ թանկ, երկուսն էլ սիրելի: Երկուստեք կանչում են ինձ և ես երկմտում եմ դեպի որը գնալ, որովետև երկուսի համար էլ ուխտել եմ անձնազոհություն: Ահա իմ սրտագին իղձերը, իմ ամենաջերմ փափագները բացում եմ քո առջև, սիրելի՛ս, դու ցույց տուր ճանապարհը, թե դեպի որը գնամ: Աշխենը, համակ ուշադրություն դարձրած, ունկնդրում էր սիրած երիտասարդի խոստովանությունը: Լսելով վերջին խոսքերը Աշխենի, կրակի պես բոցկլտուն աչքերն արցունքներով թրջվեցին:

— Դեպի հայրենիքի փրկության գործը, – առանց հապաղելու պատասխանեց օրիորդը ոգեվորված ձայնով:

— Դու ինձ արժանի չես լինի, Սամվե՛լ, եթե արյունդ չխառնես այն անբավ հեղեղների հետ, որ պիտի հեղվեն մեր աշխհարի ազատության համար, – օրիորդը դարձավ ավելի վճռական:

— Ես ևս արժանի չեմ լինի քեզ, Սամվե՛լ, եթե չպայքարեմ հանուն արդար վրեժխնդրության: Աշխարհի բոլոր երանությունները միասին չէին կարող ինձ այպես ցնծություն պատճառել, ինչպես քո վերաբերմունքը, սիրելի՛ Աշխեն: Խոսքերդ սիրտս լցնում են սրբազան հպարտությամբ, և ուրախությամբ համոզվում եմ մեկ անգամ ևս, որ վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամնաընտրյալի սերը:

Բնագիր 2

Հանճարեղ հայ ճարտարապետ Տրդատը, Անիի բազում տաճարների եկեղեցիների ու ապարաների հեղինակը, Բյուզանդիայում էր: Այդ անսովոր աշխարհը ճարտարապետին գրավում էր իր եռուն կյանքով, ժողովորդի վարք ու բարքով, յուրօրինակ առօրյայով: Բայց ուր էլ լիներ՝ քայլերն ակամա տանում էին մայրաքաղաքի կենտրոնը, ուր երկար կանգ էր առնում կայսերական բարձրաշեն ապարանքի առջև, մանրազնին ուսումնարսիրում Սուրբ Աստվածածնի Սուրբ Առաքելոց տաճարները, գողտրիկ մատուռները, եկեղեցիները, որոնք խեղդվում էին ոսկու և արծաթի երփներանգ խճաքարերի, ու թանկարժեք ակնեղենի բեհեզի ու կերպասի մեջ: Իսկ դրսում, դրանց գավիթներում, շատրվաններ էին երկինք կարկառում և պղնձապատ տանիքներն էին ոսկևորվում արևի դեղձան ճառագայթներից: Բայց կար մի կառույց, որ դուրս չէր գալիս Տրդատի գլխից, և օրվա մեջ ժամերով կանգնում էր, ապշելով մարդկային մտքի ճախրանքի թափով: Դա Բյուզանդիայի փառքն էր՝ Սուրբ Սոֆյայի տաճարը, կառուցված հինգ հարյուր երեսունյոթ թվականին: Տրդատը դիմում էր որմ առ որմ, մուտք առ մուտք, ի վերջո, հայացքը ցավով ուղղելով այն պարապությանը, ուր մի ժամանակ գմբեթ էր եղել: Այն փլվել էր, անցել, և ոչ մի մասնագետ չէր համարձակվում ձեռնամուխ լինել գմբեթի վերականգնման դժվարին գործին: Եվ դա հանձնարավեց հայ ճարտարապետին, որի հռչակը թնդում էր ողջ Բյուզանդիայում:

Рубрика: Հայոց լեզու

Здоровый образ жизни. Առողջ ապրելաակերպ. Թարգմանություն

Առողջ ապրելակերպը յուրաքանչյուրի վարքի անհատական համակարգն է, որը ապահովում է ֆիզիկական, մտավոր ու սոցիալական բարեկեցությունը: Առողջ ապրելակերպը լավագույն պայմաններն է ստեղծում ֆիզիոլոգիական և մտավոր գործընթացների բնականոն ընթացքի համար, ինչը նվազեցնում է տարբեր հիվանդությունների հավանականությունը և մեծացնում է մարդու կյանքի տևողությունը: Առողջ ապրելակերպը օգնում է մեզ իրականացնել մեր նպատակները ու առաջադրանքները, հաջող իրականացնել մեր առօրյա պլանները, հաղթահարել դժվարությունները: Լավ առողջությունը, որն աջակցում և ամրապնդվում է անձի կողմից, թույլ կտա նրան ապրել երկար և լի ուրախ կյանքով: Առողջությունը յուրաքանչյուր անձի, ինչպես նաև ամբողջ հասարակության անգնահատելի հարստությունն է:

Առողջ ապրելակերպը ունի յոթ հիմնական հիմնասյուն: Դրանք են՝ ֆիզիկական ակտիվությունը, հավասարակշռված սնվելը, վատ սովորություբններչ բացակայությունը, հիգիենիկ խնամքը, լավ քուն ու հանգիստը, առողջության ընթացակարգերը ու հուզական տրամադրությունը: Եթե հետևենք այս բոլոր կետերին, ապա կյանքի որակը և բարեկեցությունը զգալիորեն բարելավվում են:

Ցավոք սրտի շատ մարդիկ չեն պահպանում առողջ ապրելակերպը պարզագույն նորմերը ու դրանով կրճատում են իրենց կյանքը:

Рубрика: Անգլերեն

Homework

Ex. A

1.We first visited China on 2006. — wrong. In

2. My birthday is at the second of July. — wrong. On

3. Let’s meet on five o’clock, shall we? — wrong. At

4. School starts again in September. —

5. There’s a party at Emily’s at Saturday. — wrong. On

6. What do you want to do on the morning? — wrong. In

7. Let’s go and see Grandma on Easter. — wrong. At

8. Where do you usually go in Christmas day. — wrong. At

Рубрика: Պատմություն

Հայկական հարցի միջազգայնացումը.Հոկտեմբերի 11-15

1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Рубрика: Հայոց լեզու

Հավերժական սերը. Ավետիք Իսահակյան

1․ Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ Ո՞ր տողերում է այն արտացոլված։

2․Պատկերավորման ի՞նչ միջոցներ են գործածված ստեղծագործության մեջ։ Ցույց տուր օրինակով։

3․Ընտիրիր մի հատված և ձայնագրիր։