Հարցարան
1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Թումանյանը այս քառյակով ուզում է ասել, որ այս աշխարհ բոլորս գալիս և անց ենք կենում, ոչ ոք անմահ չի, սակայն ինչպես գիտենք հաջորդ քառյակներում Թումանյանը նշում է, որ միայն գործն է անմահ: Այսինքն բոլորս այս աշխարհ ենք գալիս որոշակի գործ անելու, պատմություն կերտելու ու ինչ-որ մեկին օրինակ ծառայելու համար:
2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.
Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:
Աշխարհում դավաճանության սահմանում չկա, բոլորիս պատկերացուներն ու որոշումները դավաճանության վերաբերյալ տարբեր են: Ինձ համար դավաճանություն է համարվում անձի վստահությունը քո հանդեպ չարաշահելը, հավատարիմ չլիները, բայց երբեմն մարդիկ դավաճան են անվանում մարդուն, խնդրին միայն իրենց տեսանկյունից նայելով, ինչը սխալ է:
3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող ենք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի վորակում տալ:
Իմ կարծիքով Թմբկա տիրուհին պարզապես համբերատար չէր:
4. Ինչ կասեք դավաճանություն երևույթի մասին:
Դավաճանելուց առաջ դավաճանում ես ինքդ քեզ, քանի որ չես հարգում նախկինում արած ընտրությունդ:
5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել: Ինչ կասեք սրա մասին:
Ոչ ոք մեզ չի պատկանում, բայց երբ ընկեր ես ընտրում, սկսում ես ինչ-որ բանով պարտավորված լինել նրան, միգուցե հենց առաջնայինը փոխադարձ վերաբերմունքով, հարգանքով ու հավատարմությանբ, դրանց բացակայության դեպքում մարդիկ շատ հաճախ միմյանց դավաճան են ավնանում: