Рубрика: Հունիսյան ճամբար

Հունիսյան ճամբարի ընդհանուր ամփոփում

Հունիսյան ճամբարը դպրոցական ամենասիրելի օրերիս մի փունջն են, քանի որ միշտ ստեղծում ենք սիրուն հիշողություններ, մեր ճամփորդական ու հետազոտական օրերով: Այս անգամը ևս բացառություն չէր, սկել ու ավարտել ենք հունիսյան ճամբարը սիրուն ճամփորդություններով, մեկը դեպի Սյունիք, մյուսը՝ Եղիպատրուշ գյուղ: Ուսումնասիրել ենք ծիսական հարսանիքները, աջ ու ձախ ենք ընկել Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում, դե իհարկե չենք մոռացել մեր սիրելի բարբառների մասին: Մի խոսքով երկար-բարակ չխոսեմ, ինքներդ կարող եք ուսումնասիրել ու տեղեկանալ մեր գործունեության մասին՝ իմ իսկ ամփոփումներից:

Ճամբարային ամենասիրելի օրերս՝

Рубрика: Հունիսյան ճամբար

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթը անցկացրինք նույնքան ակտիվ ու հետաքրքիր:

Рубрика: Ուսումնական շրջանների ամփոփում

2021-2022 ուստարվա ամփոփում

2021-2022 ուստարին անցավ շատ արագ ու աննկատ, միգուցե շատ հագեցած շրջան լինելու արդյունքն էր:

Ուստարիս շատ գունազարդ, էմոցիոնալ, նոր փորձություններով, հաջողություններով ու ձախողումներով լի էր: Երևի այս ուսումնական շրջանս ներկայացնելիս ավելի շատ կնշեմ որպես սեփական անձիս ճանաչման ու աճի շրջան, այլ ոչ թե հատուկ առարկայական: Ի դեպ, սա մեր կրթահամալիրի կարևորագույն կետերից մեկն է:

Իմ սիրելի կետերը, որոնք իրականացրել եմ 2021-2022 ուստարվա ընթացքում:

Դասավանդում

Կամավոր հիմունքներով աշխատել(աշխատում) եմ Visa Concord Travel տուրիստական կազմակերպությունում՝ որպես SMM մասնագետ:

Ճամփորդում եմ շատ ու անդադար:

Ակները, մեր համերգները, երգ ու պարը:

Հայոց լեզվի ընտրությամբ դասընթացը:

Առարկայական աշխատանքներս կարող եք տեսնել իմ բլոգում, առարկաների բաժնում:

Հունվարյան ճամբարը՝

Հունիսյան ճամբարը՝

Рубрика: Հունիսյան ճամբար

Իրանական ծիսական հարսանիքներ

Հունիսյան ճամբարի ընթացքում ունեցանք հետաքրքիր քննարկում «Իրանական հարսանեկան ծեսեր» համագործակցային նախագծի շրջանակում։ Քանի որ ես էլ տիրապետում եմ Եզդիական ու հին հայկական հարսանեկան ավանդույթներին, մեր քննարկումը ստացվեց էլ ավելի հետաքրքիր, անցկացրեցինք համեմատականներ հարսանեկան սովորույթների միջև:

Երեք երկրների, ժողովուրդների մշակույթներն էլ առանձնահատուկ ու հետաքրքիր են, դրա հետ մեկտեղ բազմաթիվ ընդհանրություններով։

Рубрика: Հունիսյան ճամբար, Ճամփորդություններ

Քայլ Կոնդում

Հունիսյան ճամբարի նախավերջին օրն անցկացրինք երևանյան քայլքով․․․«Հին Երևան» նախագծի շրջանակում  ճամբարային մեկ օրն անցկացրինք Երևանի հին թաղամաս Կոնդում:

Ճիշտն ասած, ես Կոնդում երբեք չէի եղել, ուստի ինձ համար առավել հետաքրքիր էր լինել և քայլել Հին Երևանի այդ կոլորիտային թաղամասում:

Կոնդի բնակիչները, պարզվում է, այնքան էլ գոհ չեն իրենց ապրուստից, կենցաղից, չնայած մեր քայլքի, զրույց-շփումների ընթացքում մենք էլ շատ խնդիրներ բացահայտեցինք։ Մարդիկ նշում են, որ ամեն դեպքում սովորել են իրենց պայմաններին, Կոնդի կյանքին, որտեղ կա լավ հարևանություն, իրենց մեծերի պատմությունը, նրանցից փոխանցված սովորույթները, բազում այլ արժեքներ․․․

Կոնդի նեղլիկ փողոցները մարդիկ գունավորել են, ծաղկապատել, դարձրել հնարավորինս ուրախ, մարդու աչքին հաճելի, տների պատերին կտեսնեք գեղեցիկ գրվածքներ, պատից բուսնած ծաղիկներ, իսկ տների դռները հիմնականում բաց են և հյուրընկալ:

Ահա մեր հաճելի, անմիջական, անկեղծ զրույցից մի հատված՝

Рубрика: Հունիսյան ճամբար

Բարբառային հեքիաթները

Ամառային ճամբարի ընթացքում շարունակում ենք նաև մեր բարբառային հեքիաթների ընթերցումների շարքը: Ինչպես գիտեք, նախագծի շրջանակներում կարդում ենք հեքիաթներ՝ բարբառային բառերով, այս անգամ այդ նախագծով այցելել  էինք Արևելյան դպրոցի ճամբարականներին։

Ընկեր Վարդանը տիրապետում է սյունիքյան բարբառին, իսկ ես՝ տավուշյան: Նախ զրուցեցինք երեխաների հետ, պարզեցինք, որ նրանցից շատերը նույնպես լսում են բարբառային զրույցներ իրենց ընտանիքներում, որոշ երեխաներ նույնիսկ տիրապետում էին  որոշ բարբառային բառերի։ Ընթերցմանը ակտիվ մասնակիցներ ունեցանք, ովքեր բարբառակից էին Գյումրիին ու Սյունիքին:

Մեր ընթերցում-քննարկումը ստացվեց բավական երկար ու հետաքրքիր, երեխաները ոգևորված ու մեծ հետաքրքրությամբ էին լսում, հարցեր տալիս: Դասավանդողներն ասեցին, որ մեր քննարկմանը մասնակցող երեխաներից որոշներին դեռ այդքան ոգևորված չէին տեսել, նույնիսկ որոշների ձայնը մինչև այդ պահը չէին լսել․․․փաստորեն դա մեզ հաջողվեց, կարողացանք նրանց օրը արդյունավետ դարձնել:

Վերջում միասին որոշեցինք, որ էլի կայցելենք Արևելյան դպրոց, նորից հետաքրքիր բարբառային ընթերցում-զրույցներ կունենանք կրտսեր սեբաստացիների համար։

Рубрика: Հունիսյան ճամբար, Ճամփորդություններ

Չտեսնված ցորենի չհասած փունջը՝ Եղիպատրուշ գյուղը:

Մենք սիրում ենք բացահայտել դեռ չբացահայտվածը․․․Երբևէ լսել էի՞ք Եղիպատրուշ գյուղի մասին, ես նույնպես չէի լսել, բայց պարզվեց, որ իր մեջ բավական մեծ հետաքրքրություն պարունակող բնակավայր է, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Եղիպատրուշ գյուղի անվանումը ունի շատ հետաքրքիր բացատրություն, Եղիպատրուշ՝ ցորենի չհասած փունջ։

Դե էլ ինչ ճամփորդություն, առանց տեղացիների հետ շփվելու, առանց կապեր հաստատելու․․․սիրեցի բոլորին, շատ մարդամոտ են գյուղի բնակիչները, ընկերացա իմ հասակակից Քաղցրիկի հետ, հիմա վստահ կարող եմ ասել, որ Եղիպատրուշ գյուղում ընկերուհի ունեմ՝ Քաղցրիկն է: Տեղի դպրոցում որոշները նույնիսկ մեզ հիշում էին, հենց իրենք էլ մեզ ուղեկցեցին դեպի տեղի միջնադարյան եկեղեցի, հուշարձաններ և հուշեցին, թե որտեղ են ապրում գյուղի համ ու հոտով տարեցները, որոնց հետ էլ որոշեցինք իրականացնել մեր բարբառային անուշ զրույցները։

Հանդիպեցինք ու զրուցեցինք բարբառակիր, 82-ամյա Լուսիկ տատիկի, 82-ամյա Վարդգես պապիկի հետ, ում տանը մեզ սուրճ հյուրասիրեցին։ Իսկ ամենատպավորիչը ճանապարհին հանդիպած Գոհար տատին էր, ով մեզ նվիրեց անսահման ուրախ երգ, մեզ ոգևորեց իր անուշ ձայնով ու պարով։ Գոհար տատը 77 տարեկան է, կարծում եմ՝ նա երբեք չի ծերանա…

Մեզ ուղեկցող տեղացի աշակերտները փայլուն գիտեին իրենց գյուղի պատմությունը, հենց իրենք էլ մեզ ներկայացրին գյուղի միջնադարյան եկեղեցին, հին խաչքարերը ու հետաքրքիր պատմություններ պատմեցին։

Եկեղեցին՝

Կարող եք տեսնել Գոհար տատիկին՝

Բարբառային զրույցներից մի հատված՝ Լուսիկ տատիկը տունը, ապրուստը, թոնիրը…

Հետաքրքիր ու մարդամոտ գյուղ էր Եղիպատրուշ գյուղը:

Рубрика: Հունիսյան ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային օրերիս ջոկատավարը անփոփոխ է՝ ընկեր Վարդանի ջակոտից եմ: Ունենք մեր հստակ նախագծերն ու հետաքրքրություններ, շարունակում ենք բարբառային նախագծերը, նոր տարածաշրջանի ուսումնասիրությունը և դե իհարկե ինչը ամենակարևորն է ՝ ճամփորդելը:

Մեր ճամբարի բացումնն եմ համարում Սյունիքը՝

Տիկին Նունեն արդեն մեր ճամբարային օրերի մի գլխավոր մասն է դարձել, անցախ անգամ ունեցանք սիրուն ու օգտակար ուսումնասիրությունններ Համշենի մասին, իսկ այս անգամ ուսումնասիրելու ենք Կիլիկիան, ինչպես նաև Ներսես Շնորհալիին:

Կարող եք տեսնել մեր զրույցներից մի հատված՝

Եղիպատրուշ գյուղի մեր տարածքային ու մարդկային բացահայտումները՝