Рубрика: Հայոց լեզու, Առցանց ուսուցում, Գրականություն

Ինքնամեկուսացման լավ ու վատ կողմերը

Ստեղծագործական աշխատանք-շարադրությունԻնքնամեկուսացման լավ ու վատ կողմերը:
Պատմիր քո ինքնամեկուսացման մասին, քեզ վրա նրա թողած ազդեցության մասին, լավ ու վատ կողմերի մասին, ինքնամեկուսացման ժամանակ քո զբաղվածության մասին, լա՞վ է, թե՞ վատ, երբ բոլորդ տանն եք:

Երբ նոր էր հայտարարվել արտակարգ դրությունը դեռ չէի հասկանում ինչ բարդ է այդքան տանը մնալը, բայց երբ անցավ արդեն մի քանի օր ու ես տանից դուրս չէի եկել ու չգիտեի թե ինչով ինձ զբաղեցնեմ, արդեն հասկացա որ կարանծինը բավականին բարդ դրություն է: Սակայն մի քանի օր առանձնապես ոչինչ չանելուց հետո ուշքի եկա ու հասկացա, որ սա մի կողմից բավականին լավ հնարավորություն է անել այն ամենը՝ ինչը չէինք հասցնում, կամ որևէ նոր բան ուսումնասիրելու համար: Ես այս ընթացքում ավելի խորացված ուսումնասիրում եմ աշխարհագրությունը, կարդում եմ գիրք` որի անունն է ՙՙՄտածել ինչպես Շերլոկը՚՚, փորձում եմ ավելի լավացնել կիթառ նվագելու հմտություններս և կատարում եմ ինձ ուղարկված հանձնարարությունները: Կարելի է ասել օրվա մեծ մասը մենակ եմ, բացի հանգստյան օրերից, քանի որ ծնողներս դեռ աշխատում են, դե իսկ եղբայրս էլ ծառայության մեջ է, ես էլ իհարկե պահպանում եմ արտակարգ դրության կանոնները ու չեմ գնում հարազատներիս ու ընկերներիս տուն ժամանակ անցկացնելու:

Рубрика: Անգլերեն

Distance learning (March 30- April 10)

1.Complete the sentences below with as or than.

  1. I can’t sing better ___as______ you.
  2. My family is taller __than_____ my mother.
  3. Armenian is more difficult ___as___ English.
  4. Is life less expensive in the country ___than_____ in the city?
  5. I am as cool ___as____ a cucumber.
  6. She isn’t as tall ___as____ her brother.
  7. Your problems aren’t as important ____than____ mine.
  8. Cats are as intelligent ____as_____ dogs.
  9. You are as beautiful ___than______ your sister.
  10. Come as quickly ____than___ you can.

2.You have a project to do

»Me and my Armenia» <<Ես և իմ Հայաստանը>>

3.Listening exercises

Watch the videoes, write your reviews or write  essays about these topics, answer the questions 

4. Read the text and answer the questions

                                                          «Thanksgiving»

Thanksgiving is a holiday celebrated predominantly in North America, and it possesses a different meaning in each of the countries where it’s acknowledged. In the United States, Thanksgiving is a federal holiday (meaning all government employees and most private employees are given a day off of work), and always takes places on the Fourth Thursday in November, regardless of the date. The holiday signifies the immense progress made by pilgrims, or some of the first travelers to North America, at Plymouth Plantation circa 1621. It was at this time that the hungry and weary Pilgrims were taught (by Native Americans) how to grow and produce food on North America’s unique terrain. Once they’d grown (and caught) an abundance of food, the Pilgrims were expectedly thankful, and they celebrated alongside the Native Americans who provided them with such valuable assistance. President Abraham Lincoln initiated the contemporary practice of Thanksgiving by calling for a «day of Thanksgiving» during one of his Civil War addresses. In America today, Thanksgiving remains firmly engrained in its historical roots, and is widely considered to be a day for giving thanks for good food, good times, and family. Thanksgiving dinner generally consists of turkey, mashed potatoes, stuffing, vegetables, gravy, and ample desserts.

  • Question 1:
  • When is Thanksgiving celebrated in the US?
  • _______________________________________________________________________________________
  • Question 2:
  • Which event(s) began the tradition of Thanksgiving?
  • _______________________________________________________________________________________
  • Question 3:
  • Which food(s) are often prepared for Thanksgiving dinner?
  • _______________________________________________________________________________________
  • Question 4:
  • Where is Thanksgiving celebrated?
  • _______________________________________________________________________________________
  • Question 5:
  • What is the meaning of Thanksgiving’s federal holiday status?
  • _______________________________________________________________________________________

5. Speak about Beauty

These questions will help you:

  • What is «beauty» for you?

__________________________________________
For me, beauty is good manners, the ability to present oneself beautifully and any kind of art_____________________________________________________________________________________________________________________________________________

  • What or who do you consider beautiful?

_________
I consider beautiful my mother_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • What does «inner beauty» mean to you?

_________in my opinion when a person inside has kindness and respect for everything , this is a real inner beauty . ______________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Do you have favourite famous person who you consider beautiful? Who is she/he. why?

_______________________________________
For me, Irina Shayk is beautiful, I like her both externally and with her horoscope_________________________________________________________________________________________________________________________________________________

6. «Reading Poems» project

You can read about the project here.

Рубрика: Ռուսերեն

Почему сегодня читают меньше?

Все говорят, что наше поколение читает меньше. Если честно я не согласна, да, наше поколение читает меньше именно книг, но вместо этого мы очень много читаем в интернете информации, которые тоже очень полезны, так мы получаем новые знания и тренируем наше чтение.

Я читаю достаточно много книг, на русском и на армянском, последняя мною книга — это ,,Письма о добром и прекрасном,, она меня очень вдохновила. Но все же, почему стали меньше читать книги? Я думаю что, это из-за интернета, потому что там очень много информации, можно легко и быстро найти любую нужную информацию. Еще сейчас очень многие предпочитают аудиокниги, чтобы экономить время.

100 лучших книг в истории мировой литературы по версии Newsweek
Рубрика: Իրավունք

Առցանց ուսուցում: Արտակարգ դրություն

  1. Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին։
  2. Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները։
  3. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Рубрика: Իրավունք

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1․ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվում զանգվածային լրատվության միջոցներներին` սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Մասնավորապես`
✅ Եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, ( ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
✅Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն` եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
✅Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:

2․ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ
Ուր կարող եք գնալ, ուր՝ ոչ։

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲՈԼՈՐ անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների, նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք անձանց մուտքը ՀՀ տարածք: Այսինքն, եթե դուք ՀՀ քաղաքացի եք կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ օրինական հիմքերով Հայաստանում բնակվելու իրավունք ունեք, Ձեզ չի կարող արգելվել Հայաստան մուտք գործել:
Սակայն մուտք գործելուց հետո դուք անհապաղ պետք է անցնեք հատուկ զննություն, իսկ ախտանիշների առկայության դեպքում կարող եք հոսպիտալացման, ինքնամեկուսացման կամ այլ սահմանափակող միջոցառումների ենթարկվել:

Ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է: Սա վերաբերում է միայն ցամաքային սահմանին, ինչը նշանակում է, որ օդային սահմանով ,այսինք օրինակ Զվարթնոց օդանավակայանից, դուք կարող եք երկիրը լքել:

Պարետի` Տիգրան Ավինյանի ցուցումով, համապատասխան համայնքի կամ համայնքների վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, որոնք կարող են արտահայտվել՝ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմով, անձանց մեկուսացմամբ կամ ինքնամեկուսացմամբ`
իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում և նրանց նկատմամբ հսկողության իրականացում:
Տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

 Այս կապակցությամբ կարևոր է իմանալ`

Այս սահմանափակումները դեռևս չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին կամ բոլոր համայնքների միջև հաղորդակցությանը:
այսինքն պետք է լինի պարետի Հատուկ ցուցում որոշակի համայնքների դեպքում հատուկ ռեժիմ կիրառվելու մասին: Այս պահի դրությամբ նման ռեժիմի որոշակի դրսևորումներ կիրառվում են Էջմիածին քաղաքի պարագայում: Այլ վայրերում տեղաշարժի սահմանափակումներ դեռ չկան։

Կարևոր է իմանալ Երևանը մեկ համայնք է,որը բաղկացած է վարչական շրջաններից:
Սահմանափակումը չի վերաբերվում միայն վիրուսակիր անձանց կամ նրանց կոնտակտավորներին: Այսինքն, եթե որևէ համայնքի պարագայում որոշում կայացվի, որ պետք է լինի տրասնպորտային միջոցների զննում, դա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ:
Ամեն պարագայում յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի լինի հստակ ցուցումով, հստակորեն նշվի համայնքների միջև ազատ տեղաշարժի նորմավորմումը (քանի ժամով և այլն):
Այսինքն` բոլորս մանրամասն տեղեկացված ենք լինելու բոլոր սահմանափակումների վերաբերյալ:

3․ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․

  • համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,
  • ժամանցային միջոցառումները,
  • տոնական և հիշատակի միջոցառումները,( ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները դպ այլ)
  • Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում սահմանվելու են մասնակցության ավելի լայն հնարավորություններ` հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։

4․ Ո՞Ր ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

  • Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական, միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
  • Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը, օրինակ `մոլեր, ռեստորաններ, խաղահրապարակները և այլն:

Սա նշանակում է, որ դադարեցվում են ոչ թե բոլոր ռեստորանների, առևտրի կենտրոնների և նմանատիպ այլ օբյեկտների աշխատանքը, այլ միայն նրանց, որոնք կսահմանվեն պարետի կողմից:

  • Այս պահի դրությամբ`
  • Խանութները,
  • Դեղատները,
  • Բանկերը,
  • Պետական հաստատությունները և կառույցները, մասնավոր հիմնարկները (օրինակ` քաղաքացիներին տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ այլն )ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ աշխատել:
  • Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
Рубрика: Գրականություն

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը: Առցանց ուսուցում

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը

Իմ կարծիքով նամակը բավակաին խորը միտք ուներ, ասվում էր, որ պետք է ապրել ներկայով ու լինել այնպիսին՝ ինչպիսին կաս:

:2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
ապրել  ներկայով
չմտածել, թե հետո ինչ կլինի
չկարևորել ուրիշի կարծիքը:

Ստեղծագործությունը ինձ հասկացրեց, որ պետք չէ ուրիշների կարծիքներին հետևել, այլ պետք է ապրել ինչպես դու ես ուզում: Պետք չէ մտածել և փոշմանել անցյալի սխալների , կամ միգուցե չարած գործերի համար, այլ պետք է գնահատել ներկան և շարժվել առաջ:


3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;

Երջանկությունը ազատ լինելն է: Երբ զբաղվում ես քո սիրած գործով ու ունես ընտրության հնարավորություն, երբ պարտավոր չես շարժվել ուրիշի մտացելակերպով ու շրջապատված ես քեզ հարազատ և սիրելի մարդկանցով:


4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:

Այո:


5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:

Իմ կարծիքով ամենամեծ դժբախտությունը այս աշխարհում, դա՝ հարազատին կորցնելն է:


6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:

Ոչ, ֆիլմերում միգուցե ամեն ինչ ավելի վառ գույներով է արտահայտված, բայց միևնույնն է ամենաիրական երջանկությունն ու դժբախտությունը մենք զգում ենք մեր վրա:

Рубрика: Հանրահաշիվ

Մաթեմատիկա. առցանց ուսուցում

Թեստ 4

  1. Գտեք 47 թվի թվանշանների արտադրյալը:

1) 11
2) 28
3) 35
4) 3

  1. Գտեք եւ 7/8 և 5/14  կոտորակների տարբերությունը:

1) 89/56
2) 27/56
3) 39/26
4) 29/56

  1. Գտեք ճիշտ անհավասարությունը:

1) 0< -15
2) 7< -76
3) -78< -27
4) -8> -2

  1. Գտեք ամենափոքր պարզ թիվը:

1) 1
2) 0
3) 2
4) 3

  1. Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 20%-ը 40 թիվն է:

1) 800
2) 1/2
3) 200
4) 60
200 * 20/100 = 4000 : 100 = 40

  1. Գտեք ուղղանկյան պարագիծը, եթե նրա կից կողմերը հավասար են  9սմ և 11սմ:

1) 20 սմ
2) 40 սմ
3) 99 սմ
4) 90 սմ

  1. Ծաղկամանում դրված են 5 հատ մեխակ, 7 հատ քրիզանթեմ և 3 հատկակաչ: Գտեք հավանականությունը, որ ծաղկամանից պատահական հանված ծաղիկը մեխակ է:

1) 1/15
2) 1/3
3) 7/15
4) ½

  1. Հաշվել արտահայտության արժեքը:

989 : 43 — 912 : 48

1) 5
2) 4
3) 42
4) – 4

  1. Գտեք հավասարման արմատները:

x2 —7x + 12 = 0

1) 3 և 4
2) -3 և -4
3) 9 և 16
4) — 9 և -16

  1. Թվաբանական պրոգրեսիայում   a1=12, d=5, n=8
    an=?
  2. X2 + рх +6 հավասարման արմատները 2 և 3 թվերն են: Ինչի՞ է հավասար Р գործակիցը:

Рубрика: Քիմիա

Օզոն, օզոնային շերտի քայքայման պատճառները

Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է: Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է: Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2):

Օզոնային շերտի քայքայման պատճառները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քլորֆտորածխաջրածինների մոլեկուլները ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայումը և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված հավասարակշռությունը: Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ:

Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոննոր անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության արդյունքում ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում, որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:

Օզոն և օզոնային շերտ – Միլենա Շամոյան
Рубрика: Հանրահաշիվ

Տրամաբանական մաթեմաթիկա

Աղջիկների 2/3 – ը և տղաների 3/4 – ը նախընտրեցին օգտագործել գրիչ մատիտի փոխարեն։ Աղջիկները կազմում էին սովորողների 60% – ը։ Ոսանողների քանի՞ տոկոսը նախընտրեց օգտագործել գրիչ։

Լուծում-1)60։3×2=40%

2)40:4×3=30%

3)40+30=70%

Պատ՝70%:

2. Հշվիր պատկերի մակերեսը

էէէ

Լուծում՝1)20×20=40սմ

2)4×10=40

3)400-40=360սմ

Պատ՝360սմ։