Հաճախ են կանանց թերագնահատում ու զրկում որոշ իրավունքներից, սակայն աշխարհում եղել են ու կան կանայք՝ ովքեր կարծրատիպերը կոտրում ու վերացնում են: Այստեղ կներկայացնեմ 20րդ դարի ազդեցիկ կանանց շարքից մի քանիսին:
1.Ինդիրա Գանդի
Պատմության մեջ Ինդիրա Գանդին իր երկրի առաջին կին է եղել, ով տարիներ շարունակ Հնդկաստանի կառավարության ղեկավարներից մեկն է եղել: Նա մտավ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ ՝ որպես 20-րդ դարի ամենաիմաստուն: Չորս անգամ եղել է Հնդկաստանի վարչապետ՝ երեք անգամ անընդմեջ 1966-1977 թվականներին և չորրորդ անգամ՝ 1980-ից մինչև իր սպանությունը՝ 1984 թվականը։ Նա աշխարհի ամենաերկար ծառայած կին վարչապետն է։ Մանկուց Ինդիրան ներգրավված էր հասարակական կյանքի մեջ, հաճախ մասնակցում էր ցույցերի ու հանրահավաքների:

2.Մայր Թերեզա
Մայր Թերեզայի իրական անուն ազգանունն է՝ Ագնես Գոնջա Բոյաջիուն:Կին, ով իր բարությամբ և խանդավառությամբ տարբեր տեսակի բարեգործական միջոցառումներ էր ձեռնարկում: Այժմ նրա հիմնադրած Բարեգործական կազմակերպությունը ունի մոտ 300 հազար անդամներ աշխարհի 80 երկրներում: Այն մանկատների, ժամանակավոր կացարանների, հիվանդանոցների գլոբալ ցանց է: Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

3. Վալենտինա Տերեշկովա
Աշխարհում առաջին կին տիեզերագնացը, ով իր ճանապարհը դեպի տիեզերք իրականացրել է մենակ: Նա տիեզերքում գտնվել է երեք օր, իսկ թռիչքից առաջ իր հարազատներին ասել է, իբրև գնում է օդաչուների մրցույթին մասնակցելու: Հարզատները ամբողջ իրողությունը իմացել են ռադիայի միջոցով:

4.Նադյա Կոմանեչի
Ռումիացի մարմնամարզուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի իննակի չեմպիոն, Ռումինիայի ամենատիտղոսակիր մարզիկն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

5. Մարիա Թերեզա գե ֆիլիպպիս
Առաջին կին մրցարշավորդը, ով ազգությամբ իտալացի էր:

6. Գերտրուդա Կերոլայն
Առաջին կին լողորդը, ով հաղթահարեց Լա Մանշը 1926թվականին: Միացյալ Նահանգնաերում նրան անվանում են Ալիքների թագուհի: Նա ջրանցքը հատել է բրաս կոչվող լողաձևով, ինչի համար հարկավոր է եղել 14ժամ 39րոպե:

7. Ժաննա Դարկ
Ժաննա Դարկը իր բանակը մղեց դեպի ճակատամարտ իր ժողովրդին փրկելու համար և մահացավ՝ ճդավաճանելով իր իդեալներին:

8. Այսեդորա Դունկան
Ժամանակակից պարի ստեղծողը, ով փոխեց արևմտյան աշխարհի բոլոր կարծրատիպերը: Մշակել է պարային համակարգ և պլաստիկա, որը կապում էր հին հունական պարի հետ։

9. Սոֆիա Կավալեվսկայա
Աշխարհի առաջին կինը մաթեմատիկայի պրոֆեսոր է, և դա այն ժամանակ, երբ Ռուսաստանում աղջիկներին արգելում էին սովորել համալսարաններում: Արտերկիր մեկնելու և ուսումը շարունակելու համար Սոֆիան իր համար հորինված ամուսնություն է կազմակերպել: Սա կոչվում է նպատակասլացություն:

10. Կատրին Շվիտցեր
Ամերիկացի գրող, հեռուստամեկնաբան և մարաթոնի վազորդ: [2] Նա առավել հայտնի է որպես Բոստոնի մարաթոնը պաշտոնապես վարած առաջին կինը:

Նյութեր ՝
Վիկիպեդիա
20 великих женщин, с которых следует брать пример любому мужчинеշ
11 великих женщин, которые изменили мир, обыграли мужчин, покорили космос и сердца детей